Կորելու է մեր շատ թանկագին ընկերը. Խաչատրյանի եւ Վարդանյանի համար անակնկալ էր «Լուսավոր Հայաստան»-ի որոշումը

«Մենք հարգում ենք կուսակցության ցանկացած որոշում, եւ Դավիթ Խաժակյանը պետք է որոշի, թե ինչ է ուզում»: Քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը:

Լրագրողների հարցին, թե Դավիթ Խաժակյանի հետ զրուցե՞լ են այն մասին, որ իրենց անձնական վիրավորանքի հասնող ելույթներով ստվերում են նրա խոսքը, Անի Խաչատրյանն ասաց. «Երեկ մենք ունեցել ենք ավագանու նիստ, որը բաց է եղել բոլորիդ առաջ, ինչից հետո խմբակցությունում բոլորս իրար տեսել ենք՝ գոհ մեր ելույթներից եւ երեկվա մեր վարքագծից, թե հետո ինչ է փոխվել, ես չեմ կարող ասել»:

Իսկ այն հարցին, թե Խաժակյանը երբեւէ անդրադարձել է իրենց ելույթներին կամ ասել է, որ երբեմն չափն անցնում են՝ հիշելով քաղաքապետի անցյալը կամ այլ մեկնաբանություններ տալիս, Թեհմինա Վարդանյանն արձագանքեց. «Ինչպես բոլոր խմբակցությունները, այնպես էլ «Լույս» խմբակցությունն ունենում է քննարկումներ, ուստի մենք բազմաթիվ հարցեր քննարկել ենք տարբեր կոնտեքստներով եւ տարբեր ռակուրսներից: Մեր ելույթների հետ կապված բոլորս հավասարապես կիսել ենք պատասխանատվություն: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարություններին, դրանք մեզ համար եւս անակնկալ են եղել, եւ իմացել ենք մամուլից»:

Ինչ վերաբերում է ելույթներին, ապա նա նշեց, որ անձնավորված ոչինչ չկա եւ աղմուկի պատճառը չի հասկանում, չգիտի՝ արդյոք դա նպատակային է, թե ոչ:

Անի Խաչատրյանը նշեց, որ կատարվածի առիթով նպատակահարմար չեն գտնում որեւէ քննարկում ունենալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, քանի որ նրանց կուսակցության անդամ չեն. «Մենք «Լույս խմբակցությունն ենք ներկայացնում, եւ երեքս՝ ես, Թեհմինան եւ պարոն Խաժակյանը, կարող ենք քննարկում ունենալ, միասին որոշել: Իսկ եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում՝ Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա արդեն իր եւ Խաժակյանի խնդիրն է»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե իրենց էմոցիոնալ եւ երբեմն անձնական սահմանը անցնող ելույթները ստվերում են թողնում Խաժակյանի ելույթները, Անի Խաչատրյանն ասաց. «Դավիթ Խաժակյանին հարց տվեք, եթե իր ելույթները ստվերում են մեր խոսքը, ապա, այո՛, մեր ելույթներն էլ ստվերում են իր խոսքը: Սա ավագանի է, եւ բնական են նման քննարկումները: Խաժակյանը կարող է այդ պահին դուրս գալ եւ ելույթ ունենալ, որի հետ ես բացարձակ համաձայն չլինեմ, ու նույն կերպ կարող ենք ես կամ Թեհմինան ելույթ ունենալ, որոնց հետ ինքը համաձայն չէ: Այս պարագայում, երբ ավագանիում ներկայացնում ենք երկու քաղաքական ուժ, հարթակը չպետք է քաղաքականացնենք: Հիշենք, որ ավագանու աշխատանքը հասարակական բնույթի է. մենք անում ենք այն, ինչ բխում է երեւանցու շահերից»:

Նա նաեւ շեշտեց, որ իրենց գործունեությունը քաղաքական չէ, այլ քաղաքացիական:

Թեհմինա Վարդանյանն ասաց, որ քաղաքապետի պահվածքը ծայրահեղ էմոցիոնալ էր, որին արձագանքեցին ինքը եւ խմբակցության անդամները՝ ընդգծելով՝ դա ընդամենը աշխատանքային պրոցես էր. «Քաղաքապետն ունի 57 ավագանու անդամ, որոնք կարող են ընդմիշտ գովաբանել նրա աշխատանքը, եւ կա ընդդիմություն, որը բարձրաձայնում է խնդիրները. ընդդիմության ասածին պետք չէ հեգնել, ծիծաղել կամ ծաղրել:

Վերջում Վարդանյանը հավելեց. «Կորելու է մեր շատ թանկագին ընկերը: Մենք շուրջ երեք տարի աշխատել ենք միասին»,- նշեց նա: Իսկ Անի Խաչատրյանն ասաց, որ իրնեց գործունեությունը չի թուլանալու, շարունակելու են աշխատանքն այնպես, ինչպես եղել է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հնարավոր է՝ հետ կանչվի ավագանուց: Ավելի ուշ Մարուքյանն ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ միասին ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում էլ մանրամասնեցին Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մասին քննարկումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5619 դիտում

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ»

Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման հերթական նիստը, տրվել են հանձնարարականներ

Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն

«Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի. վարչապետ

Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին

Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը

Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին

Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին

Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա

514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել

Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան

Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ

Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը

Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ

Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում

Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան