Գիշերօթիկների նախկին սաներին կտրվի բնաիրային օգնություն. նրանց տների գումարներն են տարիներով քյաբաբների վրա ծախսվել

Այն օգնությունը, որ տրվում էր գիշերօթիկ հաստատություններին, կտրվի երեխաներին ընդունած կենսաբանական ընտանիքներին. շահառուները 260-ն են: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ «Երեխաների գիշերօթիկ ծառայություններ» միջոցառումից գումարները վերաբաշխվելով դեպի «Կենսաբանական ընտանիքներ երեխաների բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընտանիքներ վերադարձվող ծառայություններ» միջոցառումները՝ կենսաբանական ընտանիքներին հատկացվում է այն օժանդակությունը, որ նախկինում տրվում էր գիշերօթիկ հաստատություններում:

Նրա խոսքով՝ մրցակցային կարգով ընտրվել է «Առավոտ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը, որն այս ծառայություններն է իրականացնում Լոռու և Շիրակի մարզերում: Բայց նաև նկատի առնելով, որ 2020թ.-ից դադարեցվում են դրամաշնորհները Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին և Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությանը՝ այդ կազմակերպությանը կտրվի նաև մյուս երեխաներին բնաիրային օգնությունը հասցնելու խնդիրը: Բնաիրային օգնությունը ներառում է էլկտրաէներգիայի փոխհատուցումը, շահառու երեխաներին տրամադրվող հագուստը, կոշիկ և սննդի զամբյուղ՝ բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, միս: «Այսինքն՝ դեկտեմբեր ամսին առաջարկում ենք նույն «Առավոտ» ԲԿ-ի միջոցով 260 երեխային տրամադրել այս օգնությունը՝ կատարելով միջոցառումների միջեւ տեղաբաշխում»,- ներկայացրեց Գասպարյանը:

«Եկեք գույքագրենք որոշումները: Երեխաներին ապօրինի որդեգրման մեխանիզմներ ՀՀ-ում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած՝ ինչ են արել, բոլորս գիտենք: Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով, և «ազգային» կառավարությունները և նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ եղել են նախարար, այդ ընթացքում եղել է այս նպատակով բնակարանաշինության ծրագիրը: Իսկ ինչո՞ւ բնակարանները չեն հասել երեխաներին: Հիմա, որ գնանք, հետաքննենք ու էս մարդիկ հայտնվեն բանտերում, պարզվելու է, որ էս մարդիկ հանուն ազգի քաղաքական հալածյալ են: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Բառիս բուն իմաստով՝ քյաբաբների վրա ծախսածները: Հիմա, որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, ասելու են՝ ատելության քարոզ է»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չնվազեցնելով Ամանորից առաջ ընտանիքներին տրվող օգնության կարևորությունը՝ Փաշինյանը կարեւորեց գիշերօթիկների նախկին սաներին պատշաճ կրթություն տալը, որպեսզի նրանք ապագայում չհամալրեն աղքատների շարքերը:

Տպել
1223 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց