Ներկրված երեք ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին, դրանք կտեղավորեն 90 մարդ, ուղեվարձը կլինի 100 դրամ

«Բաս Վոյաժ» ընկերությունը երեք ավտոբուս է ձեռք բերել Երեւանի ներքաղաքային երթուղիներում շահագործելու համար:  Ավտոբուսներից մեկն արդեն Երեւանում է, առաջիկա օրերին այստեղ կլինեն նաեւ մյուս երկուսը:

Ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ավտոբուսներից երկուսը դեռ սահմանին են, պետական գրանցում անելուց հետո՝ երկուշաբթի, արդեն Երեւանում կլինեն, ըստ այդմ՝ նաեւ երթուղում: Առաջինը Հայաստան հասած ավտոբուսը կշահագործվի արդեն մեկ-երկու օրից: Այն կսպասարկի համար 45 երթուղին:

Իսկ թե որ երթուղին կսպասարկեն մյուս երկուսը, Տիգրան Հարությունյանը դժվարացավ ասել. «Դեռ չեմ կարող ասել, ավտոբուսները մեծ են, որտեղ որ ուղեւորահոսքը շատ է, կսպասարկեն այդ տարածքը, միգուցե Մասիվ գնան, կամ Նորք-Մարաշ, մի խոսքով, դեռ պարզ չէ»:

Թե ներկրված ավտոբուսները քանի նստատեղ ունեն, «Բաս Վոյաժ» ընկերության տնօրենը դժվարացավ պատասխանել: Բայց նշեց, որ նստած եւ կանգնած վիճակում տեղավորում են մոտ 90 մարդ: Տիգրան Հարությունյանի վստահեցմամբ՝ նոր ավտոբուսները մեր քաղաքային սովորական ավտոբուսներից բավականին տարբեր են ու հարմարավետ: Աստիճանավանդակ չունեն, ուղեւորը մայթից միանգամից ոտքը դնում է տրանսպորտ, եթե անգամ ձեռքերում երկու ուղեբեռ ունենա, հեշտությամբ կմտնի, քանի որ ավտոբուսի դռները բավականին լայն են: Ավտոբուսները հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված անկյուն ունեն, խնդիր ունեցող անձն առանց որեւէ մեկի օգնության անվասայլակով կարող է միանգամից ավտոբուս նստել:

Հագեցած եւ հարմարավետ այս ավտոբուսների ուղեվարձը նույնն է լինելու, ինչ քաղաքային տրանսպորտինը՝ 100 դրամ: «Ճիշտ է, ավտոբուսներն օգտագործված են, բայց շատ թարմ ու լավ վիճակում են, գազով են աշխատում, կարծում եմ՝ եկամտաբերությունը եւս նորմալ կլինի»,- ասաց տնօրենը:

Հետաքրքրվեցինք, թե վաղո՞ւց կար ավտոբուսներ ներկրելու այս որոշումը, կամ գուցե առաջարկը Երեւանի քաղաքապետարանից է եղել: Տիգրան Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանին իրենք են առաջարկել: «Քաղաքապետարանն առաջարկը չընդունելու պատճառ չի էլ ունեցել, քանի որ դրա կարիքը մայրաքաղաքն ուներ: Իսկ նպատակ միշտ էլ եղել է, այն ժամանակ էլ էինք ուզում, բայց մի բան հեռու էր պահում, հիմա երբ իշխանությունը փոխվել է, օրենքները, մոտեցումները փոխվել են, արդեն կարելի եղավ: Ուզում եմ, որ ուրիշ ներդրողներ եւ սեփականատերեր էլ շահագրգռվեն ու նայելով ինձ՝ նրանք էլ քայլեր ձեռնարկեն»,- ասաց նա:

Տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ գներով են ավտոբուսները Գերմանիայից ձեռք բերվել, վերջինս ասաց, որ բավականին մատչելի են.«Երեւան հասցնելու ծախսերը ներառյալ ամեն մի ավտոբուսը մոտավորապես 30 հազար դոլարին համարժեք գումար է արժեցել: Ավտոբուսները նոր չեն՝ 10 տարեկան են»:

Տպել
4029 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել