«Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։

Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի դրությամբ ընկերության դեբիտորական պարտքը կազմել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
1099 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ