Հանրային խորհուրդը լքողը պնդում է՝ իրավիճակը շիկանում է, Ստյոպա Սաֆարյանը հաջողություն է մաղթում հեռացողներին

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, ակնհայտորեն խորհրդի մի շարք անդամների սրտով չէ: 

Դեկտեմբերի 20-ին Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Մեսրոբյանը Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Սա նշանակում է, որ առաջիկայում ՀՀ վարչապետը ՀԽ նոր անդամ պետք է նշանակի:

Խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանից տեղեկացանք, որ նոր դիմումներ դեռ չկան՝ խորհուրդը լքելու մասին, սակայն Լարիսա Ալավերդյանը հրապարակավ նման ակնարկ արել է: Իր հերթին՝ բնապահպան Կարինե Դանիելյանը խնդրել է բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի պարտականությունները դնել այլ անձի վրա, քանի որ շատ ծանրաբեռնված է: Ինչպես հայտնի է՝ ՀԽ նախագահի եւ անդամների աշխատանքը չվճարվող է: 

Մեր մի քանի հարցերին պատասխանել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը.

- Պարոն Մեսրոբյան, ձեր դուրս գալը Հանրային խորհրդից արդյո՞ք պայմանավորված է ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումով:

- Ես կառավարման փորձագետ եմ, անձեր չեմ քննարկում: Պարզապես ասեմ, որ եթե ինչ-որ ոլորտում մենք ուզում ենք առաջընթաց գրանցել՝ պետք է շատ հաշվենկատ կադրային քաղաքականություն վարել: Եվ երբ որ կադրային քաղաքականությունն անհաշվենկատ է, այդ ոլորտը սկսում է անկում ապրել: Որո՞նք են հաշվենկատության չափանիշները. 1. բարոյական նկարագիրը, 2. անցած ճանապարհը եւ գրանցված դրական արդյունքները:

- Կարծում եք՝ ձեր նշած չափանիշներին չի՞ բավարարում Ստյոպա Սաֆարյանը:

- Ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ. դուք կարող եք նայել Ստյոպա Սաֆարյանի անցած ճանապարհը՝ առավել եւս վերջին 6 ամսվանը, եւ եզրակացություն անել:

- Վազգեն Մանուկյանը բավարարո՞ւմ էր ձեր նշած չափանիշներին:

- Տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի խնդիրը չի դրված, որովհետեւ երբ նա նոյեմբերին դուրս եկավ՝ ես մնացի Հանրային խորհրդում: Պարզապես, եկեք ընդունենք, որ Վազգեն Մանուկյանն անցած ճանապարհի մասով անմրցելի է:

- Տարբեր են կարծիքները:

- Վազգեն Մանուկյանը մեր պետության ամենածանր փուլում եղել է Պաշտպանության նախարար, վարչապետ: Այլ կարծիքը ո՞րն է:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նրա գործունեությունը. շատերը հարուստ CV են ունենում, բայց լինում է ինչ-որ մի աշխատանք, որը դժվարանում են անել:

- Դա թյուրիմացություն է, նման բան չկա: Վերջերս Հանրային խորհրդի կայք ստեղծվեց. ես ձեզ խորհուրդ կտամ մտնել եւ նայել, թե 10 տարում ինչեր է արվել ՀԽ-ում: Ուրիշ բան՝ շատերը տեղյակ չեն:

- Հնարավո՞ր է Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» կոչվող կառույցում տեսնենք ձեզ:

- Եթե որեւէ կառույցում քաղաքական տարրը բարձր է, ես չեմ լինում այնտեղ: Դա ինձ մոտ սկզբունք է 1959-ից՝ ծննդյան տարեթվից:

- Պարոն Մեսրոբյան, ՀԽ-ում շա՞տ կան Ստյոպա Սաֆարյանի նշանակումից դժգոհ մարդիկ:

- Արդեն մեկ ամիս ի պատասխան նման կարգի հարցերին՝ ես ասում եմ, որ եթե հանկարծ Ստյոպա Սաֆարյանին նշանակեն՝ ես Հանրային խորհրդից դուրս եմ գալու, եւ այնտեղ մթնոլորտը կշիկանա եւ մարդիկ կսկսեն դուրս գալ: Բայց քանի որ 1991 թվականից Հայաստանում փորձագիտական կարծիքը չեն լսում՝ եղավ այն, ինչ ես ասել եմ:

- Հիմա շիկացա՞ծ է մթնոլորտը:

- Ինչքան հասկանում եմ՝ շիկանում է. ես լրատվամիջոցներից իմացա, որ Լարիսա Ալավերդյանն է դուրս գալիս, Կարինե Դանիելյանը ու այսպես շարունակ: Հիմա դա շիկացո՞ւմ է, թե՞ շիկացում չի:

- Միգուցե նրանց փոխարինեն մարդիկ, որոնք ուզում են աշխատել այդ կառույցում:

- Դուք շատ լավ կարծիքի եք մեր մասին: Կադրերի հարցը սարսափելի վտանգված է: Երբ ասում են՝ դե, կգան ուրիշ մարդիկ…կներեք, ուրիշ մարդիկ երկնքի՞ց են գալու: Ես 1988-ից գրեթե բոլորին անձամբ գիտեմ վերից վար, եթե ես չեմ տեսնում, դուք որտեղի՞ց եք տեսնում:

Մենք զրուցեցինք նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ: Անդրադառնալով խորհուրդը լքելու մասին հայտարարություններին եւ հնարավոր պատճառներին՝ Սաֆարյանն ասաց.

«Ես բոլորին մաղթում եմ հաջողություններ իրենց բազմազբաղ գործունեության ընթացքում: Իրականում պատճառը շատ խորքային է, որքան էլ չի նշվում այդ մասին: Հանրային խորհրդի վերջին հայտնի նիստում, որտեղ ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն  էր քննարկվում՝ ես ասել եմ. ընկերներ, մենք կարծես թե տարբեր կերպ ենք պատկերացնում ՀԽ գործունեությունը, ինձ համար այն եղել է փորձագիտական եզրակացություններ, առաջարկություններ ներկայացնելու հարթակ, դուք այն պատկերացնում եք որպես ընդդիմադիր միավոր, որը պետք է ընդդիմադիր գործունեություն ծավալի: Բնական է, որ այն մարդիկ, որ տարբեր կերպ են պատկերացրել կառույցի գործառույթը՝ չեն մնալու աշխատելու: Էնպես չի, որ ես այդ մարդկանց մասնագիտական կարողությունները չեմ գնահատում, բայց եթե այդ ընտրությունն են կատարել՝ մեզանից ոչ մեկը չի կարող մյուսին զոռով պահել, ես հաջողություն եմ մաղթում, որ կարողանան իրենց պատկերացումները իրագործել իրենց ղեկավարած ՀԿ-ների միջոցով»:

Անդրադառնալով Հարություն Մեսրոբյանի կանխատեսմանը, թե մթնոլորտը կշիկանա՝ Սաֆարյանը նկատեց, որ ինքը մտադրություն չունի շիկացնելու մթնոլորտը, հակառակը՝ փորձելու է բոլոր անդամների համար ապահովել գործունեության նորմալ մթնոլորտ:

ՀԽ նորանշանակ նախագահը ընդգծում է՝ Հանրային խորհուրդը ոչ թե այն 45 հոգին են, որոնց մարդիկ սովոր են տեսնել էկրաններից, այլ 2000 հոգի, որոնք կան խորհրդի հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում, բայց նրանց ձայնը լսելի չի եղել:

Մեր հարցին ի պատասխան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ Մեսրոբյանի ակնարկին՝ կապված ՀԽ անդամի համար անհրաժեշտ 2 չափանիշների հետ. «Ինչ ուզում են ակնարկեն. իմ հանրային գործունեության գնահատականը տալիս է ժողովուրդը, տվել է ժողովուրդը եւ տալու է, եւ եթե ես զգամ, որ մեկ գրամ իսկ խնդիր ունեմ այդ վստահության հետ, մեկ րոպե ավել չեմ մնա այնտեղ: Ճիշտ հակառակը՝ ես տեսնում եմ այն մեծ հանրային ոգեւորությունը, որ առաջացել է իմ նշանակումից հետո: Անկեղծ ասած, դա ինձ համար շատ հուզիչ է: Եվ վերջապես ես խորապես հասկանում եմ, որ նախկինում այդ կառույցի համար եղել են շատ հետաքրքիր ստվերային պլաններ՝ ցույց տալու, որ բոլոր հարցերով հանրությունը դեմ է Կառավարությանը: Իրականում այդ մարդիկ գիտե՞ք ինչու են հեռանում, որովհետեւ գիտեն, որ այլեւս այդ նպատակները հետապնդել չի լինելու: Ոչ թե նրա համար, որ կարծում են, թե Հանրային խորհուրդը բոլոր հարցերում համակարծիք է լինելու Կառավարության հետ, այլ որովհետեւ էդ սխեման այլեւս չի աշխատելու: Իրենք շատ լավ գիտեն, որ ես ոչ էդքան ներկայացնում եմ Կառավարությանը, որքան հասարակության այն ճնշող մեծամասնությանը, որը ողջունել է հեղափոխությանը: Ուզում են գնալ, թող գնան, ազատ են գնալու: Այս կառույցը իրականացնելու է իր գործառույթը. դա խորհրդատվությունն է կառավարությանը,  հանրային շահի վերհանումն է հանրային հնչողություն ունեցող հարցերով, հանրային կարծիքի հետազոտությունն է, փորձագիտական եզրակացությունների տրամադրումն է»:

Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը նոր կարգավիճակում դեռ չի հանդիպել Հանրային խորհրդի անդամների հետ: Այդ կապակցությամբ նա մեր զրույցում ասաց. «Հինգշաբթի եմ նշանակվել: Ուրբաթ օրը զբաղված եմ եղել մամուլի եւ հանրության առջեւ իմ տեսակետները ներկայացնելով: Բացի այդ, մենք նստավայր չունենք, զբաղված եմ այդ հարցերը լուծելով: Հանդիպել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ, նստավայրի մի քանի տարբերակ քննարկել ենք, երբ որ առաջին հնարավորությունը ունենանք՝ անպայման հանդիպելու եմ այն բոլոր գործընկերների հետ, ովքեր կմնան խորհրդում»:

Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Կառավարությունում ստացվել են Հանրային խորհրդին անդամակցության հարյուրավոր հայտեր»՝ հավելելով, որ խորհրդի մասշտաբները առաջիկայում մեծանալու են: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին 3-4 օրերին եւս շուրջ չորս տասնյակ մարդիկ էլ անձամբ իրեն են դիմել՝ ՀԽ հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում աշխատելու համար: «Այնպես չի, որ միայն գնում են: Գնում են նրանք, ովքեր չեն պատկերացնում, որ կարող են աշխատել փորձագիտական դաշտում: Իրենք միշտ մտածել են, որ հանրության ձայնն են: Ես էդպես չեմ համարել ոչ իրենց, ոչ ինձ: Ես միշտ ասել եմ՝ հանրային կարծիք ներկայացնելու մեխանիզմ պետք է մշակել, որպեսզի մեր սեփական տեսակետները չներկայացնենք հանրային ձայնի անվան տակ»,- ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սաֆարյանը ՀԽ նախագահ նշանակվեց դեկտեմբերի 19-ին՝ վարչապետ Փաշինյանի առաջարկով: Վարչապետն ընդգծեց, որ սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ որպես կառավարության խորհրդատվական մարմին՝ կարող է լինել էֆեկտիվ: Մինչ այդ՝ շուրջ 10 տարի այդ պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Մանուկյանը:

Տպել
3512 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով