Քոչարյանի կողմից կատարվող ցանկացած քայլ մարտահրավեր ու սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանն ու նոր Հայաստանին. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը, որի ընթացքում ընթերցվել է Քոչարյանի կալանավայրից հղած նամակը.

«Այսօր տեղի է ունեցել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը:  Դրա ընթացքում Քոչարյանի որդին ընթերցել է նրա՝ կալանավայրից հղած նամակը, որում Քոչարյանը իր աջակիցներին համախմբման կոչ է արել և հայտարարել է, որ այդ նպատակին կարող է ծառայել վերջերս ստեղծված Հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը: Նույն նամակում Քոչարյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ:

Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում կուսակցականությունը կտրականապես մերժող, կուսակցությունների դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարած Քոչարյանը ձեռնամուխ է լինում կուսակցության ստեղծման, որը ենթադրաբար պետք է դառնա իր հայտարարած քաղաքական պայքարի նոր փուլի հիմնական գործիքը: Ակնհայտ է, որ անկախ անվանումներից ու հռչակումներից, Քոչարյանի անվան հետ դույզ-ինչ կապ ունեցող որևէ ձեռնարկ, առավել ևս քաղաքական կուսակցություն հաջողության նվազագույն իսկ հնարավորություն չունի:

Մյուս կողմից, սակայն, դա չի կարելի անտեսել, քանի որ Քոչարյանի կողմից կատարվող ցանկացած քայլ, առավել ևս կուսակցության ստեղծում, մարտահրավեր ու սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հայ հասարակությունը տեսել ու իր մաշկի վրա զգացել է Քոչարյանի, ապա նրա օրգանական շարունակություն հանդիսացած Սերժ Սարգսյանի կառավարման քսան տարիները: Դրանք եղել են ավերումների, հարստահարման, մարդու իրավունքների ու ազատությունների ճնշման, քաղաքական հետապնդումների ու սպանությունների, կոռուպցիայի, հովանավորչության, օլիգարխիայի ու մենաշնորհների ծաղկման տարիներ, որոնց մասին հայ ժողովուրդը երկար, դեռ շատ երկար է հիշելու:

Կասկածից վեր է, որ ժողովրդական աջակցության առումով Քոչարյանի քաղաքական նախաձեռնությունը հաջողության որևէ շանս չի ունենալու և համալրելու է քաղաքական դաշտի մարգինալների թիվը: Մյուս կողմից, սակայն, անթույլատրելի է թերագնահատել դրանից բխող վտանգները՝ հաշվի առնելով նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու քոչարյանական գործելաոճը: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը կարող է շղարշ դառնալ քաղաքական խնդիրները այլ, վտանգավոր ճանապարհով լուծելու ամենազազրելի ծրագրերի համար:

Հետևաբար, նոր Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր անհատներն ու քաղաքական ուժերը պարտավոր են միակամորեն, քաղաքական պայքարի բոլոր գործիքների կիրառմամբ պայքարել Քոչարյանի քաղաքական նախագծի դեմ՝ թույլ չտալով, որ այն անգամ հավակնի քաղաքական օրակարգում որևէ տեղ ունենալու հեռանկարի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն 2018 թվականին աներկբայորեն, միանշանակ մերժել է քոչարյանիզմի շարունակություն հանդիսացող սարգսյանական ռեժիմին և այսօր էլ միակամ է անցյալին վերադարձ թույլ չտալու որևէ հեռանկարի մերժման հարցում:

Անցյալը չի կարող տեղ ունենալ այսօրվա ու առավել ևս վաղվա Հայաստանում»,- գրել է Բաբաջանյանը:

Տպել
2553 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ