Մինչեւ 2020 թվականի հունվարի 20-ը կարգելվի սիգի որսն ու վաճառքը

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, « Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, ափամերձ համայնքների ղեկավարներ, ձկնորսներ: Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սեւանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ: «Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, եւ ձկնորսներդ առաջիկա տարիների համար եւս որսի պաշարներ ունենաք: Վաղվանից Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր որսացանցերը եւ լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում: Մինչեւ 2020 թվականի հունվարի 20-ը ոչ միայն սիգի որսն է արգելվում, այլ նաեւ՝ վաճառքը: Այս տարի առաջին անգամ որսարգելքի միջոցառումներում ընդգրկված են ՊԵԿ-ը եւ բնապահպանական տեսչական մարմինը: Կարծում եմ, որ մենք կաշխատենք փոխըմբռնման եւ փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սեւանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետեւանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից եւ հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-նշել է Վարդան Մելիքյանը:

Միջոցառումների խստացման եւ ոլորտի կարգավորման հետագա քայլերի մասին խոսել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր միջոցառումերի շրջանակն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը վերաբերում է սիգի ձվադրության շրջանում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացմանը, երկրորդ ուղղությունը՝Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Հուսամ, որ բոլորդ ըմբռնումով կմոտենաք խնդրին եւ խստորեն կպահպանեք օրենքի պահանջը: Ինչ վերաբերում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգմանը, ապա պետք է ասեմ, որ տեւական քննարկումներից հետո այդ կարգն ընդունվել է կառավարության կողմից: Պետությունը երկու հիմնական պահանջ է դնում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների առջեւ. առաջին՝ ձկնորսություն իրականացնել միայն օրենքով սահմանված չափի որսացանցերով եւ երկրորդ՝ ձվադրության շրջանում բացառել որեւէ կարգի ձկնորսություն: Միաժամանակ հորդորում եմ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանք տանել ձկնորսությամբ զբաղվողների հետ եւ անել հնարավորը, որպեսզի միջոցառումների խստացման ծրագիրն անթերի կատարվի»,-շեշտել է Գնել Սանոսյանը:

Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացել են սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել եւ ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը:

Տպել
1718 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց