Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին

09/01/2020 schedule12:08

Հունվարի 8-ին դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի արքայազն ու Մեծ վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին (Fra Giacomo Dalla Torre del Tempio di Sanguinetto)։

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը Կարեն Նազարյանը Նորին Վսեմությանը և Ինքնիշխան խորհրդի անդամներին փոխանցեց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու հայ ժողովրդի ջերմ ողջույններն ու երախտագիտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում կարիքավորներին աջակցելու պատմական առաքելության իրագործման հարցում։

Դեսպան Նազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր ներդնել առավել զարգացնելու երկկողմ հարաբերություններն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, որի համար լավ հիմք է հանդիսանում անցած տարի Հայաստանի Հանրապետության ու Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից վավերացված երկկողմ համագործակցության համաձայնագիրը։

Նորին Վսեմությունը բարձր գնահատեց հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված փոխվստահելի հարաբերությունները՝ նշելով, որ քրիստոնեական նույնա­կունք արժեհամակարգն ամուր հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացման համար և իր հիացմունքը հայտնեց հայ ժողովրդի՝ զոհողությունների ու նվիրումի գնով հավատքը պաշտպանելու ու մշտապես իր առաջընթացը և բարօրությունը կերտելու կարողության առթիվ։

Հանդիպմանը, որին մասնակցում էին հնագույն հոգևոր Ուխտի կառավարության բարձրաստիճան անդամները, դեսպան Նազարյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ պաշտոնական Երևանի տեսակետները՝ մեծապես արժևորելով Մալթայի ինքնիշխան ուխտի մոտեցումները Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները և հանցագործությունները կանխարգելելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հստակ դիրքորոշում որդեգրելու հարցերում։ 

Տեղեկանք․ Մալթայի ինքնիշխան ուխտի (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտ) հետ պատմական հարաբերությունների առանձ­նահատկությունը պայմանավորված է քրիստոնեական խորը արմատներով, մաքառումներով հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների և պատմական ողջ ուղով: Մերօրյա երկկողմ հարաբերությունները պայմանավորված են նաև Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Երկկողմ դիվանագիտական կապերը հաստատվել են 1998թ․ մայիսին: 1988թ․ ավերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ 2020թ․ հունվարի 23-ից ուժի մեջ կմտնի «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը։

Տպել
959 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց