Երևան
19 °C
Երեկ մամուլում տարածվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: Նա տեղեկացրել էր, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլեւս չպետք է աշխատի ԲԿ-ում, քանի որ կենտրոնի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել լուծարել իր զբաղեցրած հաստիքը։ Այս մասին Գրիգորյանն իմացել էր դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 18-ից:
Նա նշել էր, որ թեեւ որոշման տրամաբանությունն իր համար անհասկանալի ու անընդունելի էր, սակայն ոչ անսպասելի:
«Նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում եւ կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երեւույթի ականատես լինելուն պես՝ պատրաստ եմ նույն քայլին)»,- գրել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ իրեն բազմիցս առաջարկել են գործարք, որ կրտսեր եղբոր «լռության» գնով պահպանի իր աշխատատեղը:
Կապ հաստատեցինք բաժանմունքի ղեկավարի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ գործարքի եւ հիշեցման մասին է խոսքը, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այն, ինչ կցանկանար ասել, նշված է գրառման մեջ, ինքը դեռեւս աշխատանքի մեջ է, եւ իր հիվանդները սպասում են:
Այս մասին հրաժարվեց մեկնաբանություն տալ նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բոլոր նշված պնդումները միայն Գրիգորյանի պատկերացումներն են:
Ուսումնասիրելով համացանցում առկա նյութերը՝ պարզ դարձավ, որ Արման Գրիգորյանի եղբայրը բժիշկ, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն է, որն աչքի է ընկնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ ուղղված ընդդիմախոսություններով:
Վերջինս երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ եղբորն ազատել են՝ իրեն լռեցնելու համար, քանի որ, իր խոսքով, տեւական ժամանակ է՝ հանդես է գալիս առողջապահության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ սուր քննադատությամբ. «Ինձ որեւէ կերպ բովանդակային կամ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունենալով՝ առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը»:
Նա նաեւ հավելել է, որ ոչ մի բժշկի համար հեշտ չէ աշխատավայր փոխել, բայց անհնարին էլ չէ, եւ շուտով կտեղեկացնի եղբոր նոր աշխատավայրի մասին:
Ինչ վերաբերում է Արման Գրիգորյանի նշած «ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը» արտահայտությանը, ապա խոսքը ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի մասին է: Դեռեւս 2018 թվականին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ աշխատանքից ազատվել էր տնօրենը՝ ԱՆ-ի կողմից կողմից ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ծավալի արդյունքում: Այդ ժամանակ կենտրոնի բակում իրականացվել էր բողոքի ակցիա, որի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել նաեւ Արման Գրիգորյանը:
Թե ինչու է, այնուամենայնիվ, կրճատվել Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի հաստիքը, փորձեցինք պարզել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Կենտրոնի մամուլի խոսնակը, մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ իրենց մոտ աշխատանքների կազմակերպման փոփոխությամբ պայմանավորված հաստիքների կրճատումներ են եղել:
Խաչատրյանի պարզաբանմամբ՝ այսօր կենտրոնի տվյալ բաժանմունքը մատուցում է մի շարք ծառայություններ, եւ որոշում է կայացվել՝ դրանք բաշխել մի քանի ծառայությունների մեջ:
Երբ այդ ամբողջական կառուցվածքը լինի, Արման Գրիգորյանն այլեւս չի աշխատի կենտրոնում, քանի որ չկա բաժանմունք, չկա նաեւ բաժանմունքի վարիչի հաստիքը:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ