ՌԴ վարչապետի թեկնածուն ներկայացրել է իր ծրագիրը. Պուտինի ուղերձի կատարման համար 450 մլրդ ռուբլի է պետք

Միխայիլ Միշուստինը կայուն է գնահատել Ռուսաստանի տնտեսության վիճակը:

«Մենք ունենք գնաճ, կարծում եմ, որ այն չի գերազանցի 4%-ը, դա ակնհայտ է»,- հայտարարել է նա Պետդումայի խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС -ը:

Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ անհրաժեշտ է անել երկրում, ինստիտուցիոնալ փոփոխություններն են եւ առաջին հերթին՝ կառավարման մարմիններում:

Միշուստինը հայտարարել է, որ ամենակարեւոր քայլերից մեկն է բիզնեսին խոչընդոտող արգելքները հանելը, որին ինքը ձեռնամուխ է լինելու վարչապետ ընտրվելու դեպքում առաջին հերթին:

Թեկնածուն նաեւ խոստացել է հասցեական նյութական օգնություններ տրամադրել երկրի ընչազուրկ հատվածին:

Որպես իր աշխատանքի առանցքային կետ՝ վարչապետի թեկնածուն նշել է ազգային նախագծերն ու թվային տնտեսությունը: Նա հայտնել է, որ կվերանայվի երկրում թոշակի անցնելու տարիքը, բայց կենսաթոշակային համակարգը նորմալ է համարում եւ կարծում է՝ այն փոփոխությունների կարիք առայժմ չունի:

Խոսելով ֆինանսական կողմի մասին՝ Միշուստինը հայտարարել է, որ ՌԴ նախագահի ուղերձի բարեփոխումներն իրականացնելու համար 2020 թվականին 450 միլիարդ ռուբլի կպահանջվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պետդումայում հանդիպումներ են անցկացվել երկրի վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինի եւ Դումայի խմբակցությունների միջեւ:

Տպել
515 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times