Փախստական 292 ընտանիքի կտրամադրվի բնակարան գնելու վկայագիր. ծրագիրն իրագործելու համար փնտրվում են աշխատողներ

1988 թվականի սկզբից Ադրբեջանի տարածքում իրականացված ջարդերի և նախկին ԽՍՀՄ տարածքում ադրբեջանցիների կողմից իրականացված հայահալած քաղաքականության հետեւանքով Հայաստանի Հանրապետություն եկան հարյուր հազարավոր հայեր: Հաջորդող տարիներին նրանցից շատերը հեռացան, ոմանք հաստատվեցին, ոմանք կրթություն ստացան ու աշխատեցին, ոմանք մնացին հանրակացարաններում՝ սոցիալական ահավոր պայմաններում:

32 տարի անց ինչպիսի՞ն է իրավիճակը թվերով, ի՞նչ է անում պետությունը տասնամյակների խնդիրների լուծման համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ 2009-ից ոլորտին որևէ հատկացում չէր արվել, անցյալ տարվանից, սակայն, խնդիրները լուծելու համար մի շարք ծրագրեր են գործարկվել:

«Որպես Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած փախստականների թիվ՝ նախկինում շրջանառվում էր 360 հազարը, այս պահին կնշենք 420 հազար թիվը, քանի որ բոլոր հաշվարկները վկայում են, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև նախկին ԽՍՀՄ երկրներից Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում այդքան փախստական 1988-1992 թվականներին եկել է Հայաստան: Դա այդ ժամանակաշրջանում մեր բնակչության 12 տոկոսն էր, և, բնականաբար, նրանց ինտեգրումը մեծ մարտահրավեր էր պետության համար, եւ բավական բարդ գործընթաց էր: Հենց դրա համար 1991 թ. փախստականների հարցերով գրասենյակն է բացվել»,- ասաց Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը հաջորդող տարիներին լքել է մեր երկիրը՝ հիմնականում գնալով դեպի ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան, սակայն այդ մասին թվեր չկան, քանի որ տվյալ ժամանակահատվածում հետազոտական աշխատանք չի կատարվել:

2003 թ. անցկացվել է հաշվառում, որով առանձնացվել են առավել խոցելի և կարիքավոր ընտանիքները՝ ըստ բնակության վայրի: Այն բոլոր անձինք, որ բնակվում էին ժամանակավոր կացարաններում, վարչական նշանակության շենք-շինություններում՝ հանրակացարաններում, մանկապարտեզներում, հոսպիտալներում (մինչև հիմա հոսպիտալներում ապրող բնակիչներ ունենք), շների համար նախատեսված կացարաններում, հաշվառվել են:

«Այս հաշվարկներում չեն ներառվել նրանք, ովքեր կարողացել էին իրենց միջոցներով գույք ձեռք բերել կամ որևէ այլ կերպ լուծել իրենց բնակության վայրի խնդիրը՝ բարեկամի տանն են բնակություն հաստատել, իրենց ուժերով տուն են ձեռք բերել և այլն: Այստեղ կարող ենք շատ մոտավոր թիվ նշել. գրեթե 3 հազար ընտանիքի մասին է խոսքը»,- ասաց Դավթյանը: Իրականացված հաշվարկի արդյունքում արձանագրվել է 896 ծայրահեղ կարիքավոր ընտանիք: Մոտ 250-ը՝ մարզերում, մյուսները՝ Երևանում:

«Այս թվերի հիման վրա վերահաշվարկ է կատարվել 2018-ի ամռանը: Կառավարության որոշմամբ՝ 112  ծայրահեղ վատ վիճակում գտնվող փախստական ընտանիքների տրամադրվել են բնակարանի ձեռքբերման վկայականներ (ԲԳՎ): Ծրագիրը հաստատվել է 1.5 մլրդ դրամի շրջանակում»,- ասաց Դավթյանը:

Մոտ 70 ընտանիքի տրամադրվելու են 12 մլն դրամանոց 1 սենյականոց բնակարանների գնման վկայագրեր. նրանց մեջ մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները և զույգերը: 2 սենյականոց բնակարանների վկայագրեր կտրամադրվեն 28 ընտանիքի և 3 սենյականոց բնակարանների վկայագրեր՝ 14 ընտանիքի:

Այս փուլում հատկացումները տրվելու են Երևանի հինգ վարչական շրջանների՝ Նորք Մարաշի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի, Աջափնյակի և Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին: Այս նախապատվությունը պատճառաբանելով՝ Դավթյանը նշեց, որ այս շրջաններում հանրակացարանները սեփականաշնորհված էին, և մասնավորը կարող էր ցանկացած պահի որոշել շենքն օգտագործել այլ նպատակներով. «Իսկ փախստականներին օգնելու բավարար մեխանիզմներ մենք չունեինք, դրա համար նախընտրությունը տրվեց այս շրջաններին: Իսկ Չարբախի հանրակացարանը պետական է»:

Կատարվել է նաև երկրորդ հատկացումը՝ 2.1 մլրդ դրամ կտրամադրվի 180 ընտանիքի բնակության վայրի խնդրի լուծմանը: Նախատեսվում է ներառել Երևանի մյուս վարչական շրջանները, բացառությամբ՝ Շենգավիթի: «Այնտեղ շատ-շատ են փախստականները: Երրորդ փուլը, Աստված տա, ունենանք, դրանով կլուծվի նաև Շենգավիթի փախստականների խնդիրը, որից հետո էլ կանցնենք մարզերին»,- ասաց նա:

Անդրադառնալով փախստականների՝ Հայաստանում ինտեգրման դժվարություններին՝ Դավթյանն առաջինը նշեց բնակապահովման խնդիրը. «Եթե մարդը չունի բնակության վայր, զբաղվածությունից կրթություն բոլոր հարցերը մղվում են երկրորդ պլան: Հաջորդը լեզվական խոչընդոտներն են. անցել է երեսուն տարի, սակայն մարդիկ դեռ հայերեն չեն սովորում: Սա մենք կապում ենք առավելապես նրանց տարած հոգեբանական տրավմայի հետ: Ինտեգրումը երկկողմանի գործընթաց է. չես կարող մարդուն ինտեգրել, եթե նա դրա ցանկությունը չունի: Երեսուն տարի գտնվել հայախոս միջավայրում, չխոսել հայերեն, նշանակում է՝ ցանկություն չունենալ: Մենք դա պայմանավորում ենք նրանով, որ մարդիկ չեն ունեցել բնակության վայր, դրա համար չեն ուզել որևէ նոր բան սովորել, նոր բան անել: Կրկնենք, որ խոսքն առավել խոցելի ընտանիքների մասին է, որ չունեն տարրական սոցիալական պայմաններ. ընդհուպ ունենք հանրակացարաններ, ուր մարդիկ իրենց բնական կարիքները հոգում են դույլերում»:

Նելլի Դավթյանի դիտարկմամբ՝ դժվար է պատասխանել հարցին, թե քանի տարի անց լիովին լուծված կլինի փախստականների բնակապահովման հարցը: «2018-ին այս խնդիրն օրակարգ բերելն արդեն իսկ առաջընթաց էր, քանի որ 2009-ից ի վեր այս ոլորտին որևէ հատկացում չէր արվել: Շատ արագ լուծվեց առաջին հատկացման խնդիրը, երկրորդը՝ ևս: Շարունակության մասին դեռ չշտապենք խոսել, քանի որ սա կարծես պիլոտային փուլ է»,- ասաց նա: Ընթացքում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ շատերը չունեն ծննդյան վկայական, քանի որ բռնագաղթած են, հեռանալ շտապելիս բոլոր փաստաթղթերը չէ, որ իրենց հետ վերցրել են: Իսկ անձնագիր ստանալու՝ մեր երկրի ընթացակարգը նախատեսում է ծննդական ներկայացնել: «Եվ կան մարդիկ, որ մինչ օրս էլ չունեն ՀՀ քաղաքացիություն, բայց այդ հարցն արագացված կարգով արդեն լուծվում է»,- նշեց Դավթյանը:

Ինչո՞ւ են նրանք շարունակում խոսել ռուսերեն, ինչո՞ւ չեն փնտրում աշխատանք, չե՞ն ուզում վերջնական հաստատվել այստեղ, կա՞ն հետազոտություններ՝ հարցերին պատասխանելը, ըստ նրա, այնքան էլ դյուրին չէ. «Փախստականները, հատկապես տարեցները, իրենց մտքում անաղարտ պահում են իրենց նախկին կյանքի պատկերները՝ Բաքվի կենտրոնում տան, շքեղ կյանքի մասին հուշերը: Եվ նրանք ակնկալում են, որ Հայաստանում ևս իրենց համար նման կենսամակարդակ պիտի ապահովվի, նոր իրենց խիղճը հանգստանա: Այսինքն՝ մենք շատ տարբերակներ ենք առաջարկում՝ Երևանից դուրս բնակվելու համար, սակայն նրանք միանշանակ մերժում են: Եթե օբյեկտիվորեն նայում ենք, ասենք, տարեց կին է, իր համար հեռու խանութ գնալն անգամ կարող է խնդիր լինել, ավելի լավ չէ՞, որ ունենա մաքուր բնակարան, նորմալ խոհանոց ու սանհանգույց, կահույք, լավ հարևանություն, ի՞նչ տարբերություն՝ որ քաղաքում է: Հայաստանը հո միայն Երևանը չէ՞: Բայց մերժում են առաջարկները, քանի որ նրանք եկել են Բաքվի կենտրոնից, ակնկալում են բնակարան Երևանի կենտրոնում, և այդ մտածելակերպը շատ խանգարում է, նույնիսկ՝ հասցնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի»,- ասաց Դավթյանը:

Մի շարք տարբերակներից ընտրվել է հենց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով խնդիրը լուծելը, քանի որ, ըստ Դավթյանի, սա հնարավորություն է տալիս իրենց անձամբ որոշել՝ որ բնակարանը գնել: Պետությունը հնարավորություն է տալիս նաև սեփականաշնորհել այն տարածքը, որում ապրում են այս պահին, քանի որ դա նրանց կտակելու, փոխանցելու իրավունք է տալիս: «Մարդ կա, որ նախընտրում է շարունակել ապրել այնտեղ, որտեղ ապրում է, բայց՝ սեփականության իրավունքով: Տարեց մարդիկ են, երբեմն տեղափոխվելու տրամադրություն էլ չունեն, ուղղակի ուզում են խղճները հանգստանա, որ իրենց այդտեղից ոչ ոք դուրս չի վռնդի: Դա, բնականաբար, ավելի մատչելի տարբերակ է, իսկ գումարի ավելացած մասն էլ կարող են տնօրինել: Իրենց սեփականությունն էլ կարող են թողնել ժառանգություն. նրանցից շատերը ոչ միայն երեխաներ, այլև՝ թոռներ ունեն. իրենց համար սա բավական լավ տարբերակ է»,- ասաց Դավթյանը: 

Նշենք նաև, որ այս ծրագրի իրագործման համար կա աշխատողների կարիք: ՏԿԵՆ-ն հայտարարել է՝ փնտրվում են աշխատողներ, որ կօգնեն գտնել հարմար բնակարաններ:

Տպել
2843 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել