Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին:

2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Բուժհաստատության տնօրենի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Քննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման և այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ իբրև ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ, անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման և աշխատանքի չհաճախելու և բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:

Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տևական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տևական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձևակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր և ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձևակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից և յուրացրել:

Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման և փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու և այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ և վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները  այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել և ստանձնած պարտականությունները չեն կատարել:

Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Տպել
1479 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց