Մոսկվայում տեղի ունեցավ «Սուսերով պարը» ֆիլմի շնորհանդեսը

24/01/2020 schedule13:48

«Առաջին անգամն է, որ երկու պետություններ՝ Ռուսաստանն ու Հայաստանը, միացյալ ուժերով ստեղծում են գեղարվեստական ֆիլմ, և այդ ֆիլմը մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին է: Այդ իսկ պատճառով առաջին հերթին ես շնորհակալություն եմ հայտնում ՌԴ մշակույթի նախարարությանը՝ ի դեմս վերջերս նախարար դարձած Օլգա Լյուբիմովայի, և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար»,- իր բացման խոսքում ընդգծեց «Սուսերով պարը» ֆիլմի մոսկովյան շնորհանդեսին ներկա գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

«Սուսերով պարը» մեծ էկրան կբարձրանա հունվարի 30-ին: Ռ. Դիշդիշյանի խոսքով՝ «Մարս Մեդիան» ֆիլմի ստեղծման վրա ծախսել է մոտ մեկ միլիոն դոլար, որից 800 հազարը տրամադրել է ՌԴ մշակույթի նախարարությունը, մնացած մասը՝ Հայաստանը:

Ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ նկարահանման աշխատանքները ձգվել են երեք տարի: Ըստ նրա՝ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովը երկար աշխատել է Արամ Խաչատուրյանի կենսագրական արխիվների հետ: Այդ հարցում ֆիլմի ստեղծագործական անձնակազմին իրենց օգնությունն են ցուցաբերել նաև կոմպոզիտորի որդին ու Ա. Խաչատուրյանի տուն-թանգարանը՝ Երևանում: Ֆիլմի ստեղծման գաղափարը Ռուբեն Դիշդիշյանինն է:

Ֆիլմում ներկայացված պատմությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենադրամատիկ ժամանակահատվածում՝ 1942 թվականի ձմռանը, Պերմ քաղաքում: Լենինգրադի Կրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի անձնակազմը, որը տարհանվել է Պերմ, անտեսելով խստաշունչ սառնամանիքն ու սովը, ստեղծագործում է:

Ռազմաճակատ մեկնող զինվորների ականջում պետք է տպավորվի ու հնչի կենսածին դասական երաժշտություն, և այն պետք է խլացնի ականների պայթյունի մահաբեր ձայնը: Ահա այս փիլիսոփայությունն է ուժ հաղորդում հիվանդ և հյուծված Արամ Խաչատրյանին իր գլուխգործոց «Գայանեն» արարելիս:

Ֆիլմում սյուժետային երկրորդ գիծ է հանդիսանում Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պահպանելու գաղափարը: Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է, սակայն նրա երաժշտությունը համեմված է էթնիկ հիշողությունից ծնված երանգներով, և այդ երանգների մեջ վառ արտահայտված է հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը մոռացության չմատնելու խաչատրյանական ձգտումը:

Հանճարեղ կոմպոզիտորի համար միևնույն է, որ իր ապրած ժամանակաշրջանը ծայր աստիճան քաղաքականացված է, և իր ստեղծագործական գործունեությունը վերահսկող սովետական չինովնիկները կոմպոզիտորի նման մոտեցման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, ինչը աքսորի ուղիղ ճանապարհ կարող է դառնալ: Խաչատրյանը, որը Գայանե բալետը գրել է իր կյանքի ամենալարված և դրամատիկ պահին, իսկ «Սուսերով պարը»՝ մեկ գիշերում, համոզված է, որ իր երաժշտության հանճարը հաղթելու է մարդկային կրքերն ու ժամանակի վայրիվերումները և դեպի հավերժություն է սլանալու:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1357 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց