ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. կկայանա մարտի 16-ին

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ մրցույթն անցկացվելու է մարտի 16-ին: Դրան կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-29-ը՝ ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ): Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԻՄ 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը:

Աշխատելով ԵՊՀ աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԻՄ ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի ԻՄ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը:

Տպել
433 դիտում

«Նորք»-ի վերակենդանացման բաժանմունքում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել