Ծաղկունքի գլխատներից մեկի մաքրման աշխատանքների ժամանակ բացահայտվել է պատմահնագիտական նոր իրողություն

06/02/2020 schedule22:58

Ծաղկունք գյուղի գլխատներից մեկի վերականգնման աշխատանքներին նախորդած մաքրման ձեռնարկի արդյունքում, որն իրականացվում է «Դար» հիմնադրամի պատվիրատվությամբ, ի հայտ են եկել ճարտարապետահնագիտական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք փաստում են տվյալ շինության, ինչպես նաեւ բնակավայրի գործելու շատ ավելի վաղ ժամկետների մասին: Այդ մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը։

Մաքրման աշխատանքների համաղեկավարի տեղեկացմամբ, ճարտարապետության թեկնածու, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, Ծաղկունքում գտնվող գլխատներից մեկի ներքին հատվածի մաքրման և ուսումնասիրման աշխատանքների ընթացքում, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիս-օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին, կառույցի վտանգված լինելու պատճառով, անհրաժեշտություն է առաջացել տանիքի եւ հատակին կուտակված հողաշերտը հեռացնել, որի ժամանակ էլ գտնվել են հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող այնպիսի նյութեր, որոնք ենթակա են եղել ուսումնասիրության: Աշխատանքների համաղեկավար է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարի բաժնի գիտաշխատող Դավիթ Դավթյանը:

«Ծաղկունքի գլխատունը կամ հողաշեն հացատունը վերականգնելու նպատակը եղել է «Դար» հիմնադրամի նախագծերից մեկի կյանքի կոչումը՝ համայնքում հնագիտական եւ այլ ուղղվածությունների տուրիզմը զարգացնելու համար: Հողի լիցքը հատակից մաքրելուց հետո ի հայտ եկան ավելի քան 200 տարվա վաղեմության ազգագրական արժեք ներկայացնող տարբեր նյութեր, ինչպես նաեւ՝ 12-15-րդ դարերում թվագրվող ջնարակված խեցեղեն: Գտնված նյութերը մաքրվել եւ ուսումնասիրվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

Հնագետի եւ ճարտարապետի կողմից կատարվել են նախնական հետախուզական աշխատանքներ, որի շնորհիվ այս գարնանը, ամենայն հավանականությամբ, նախատեսվում են հետախուզական պեղումներ ինչպես գլխատան շուրջը, այնպես էլ համայնքի մի քանի հետաքրքրություն առաջացնող վայրերում, որտեղ պահպանված են նաեւ 9-16-րդ դարերի արժեքավոր խաչքարեր: Ի՞նչ է բացահայտվում Ծաղկունքի գլխատան վերականգնման նպատակով իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած նյութերով. այն, որ Ծաղկունքում ու Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերում դեռեւս պահպանված հին գլխատները կառուցվել են ոչ թե 1830 թվականից՝ պատմական գաղթից հետո, երբ Սեւանի ավազանում հաստատվել են Մակուից, Բայազետից, Ալաշկերտից ու Դիադինից եկած գաղթականները, այլ՝ շատ ավելի վաղ ժամանակներից:

Ընդ որում, մեր գյուղական վայրերի այդ բնակելի համալիրները հայկական ողջ լեռնաշխարհում ունեցել են ճարտարապետական նույն մտածողությունն ու ոճը եւ Քրիստոսից առաջ 4-3 հազարամյակներից մինչեւ 20-րդ դար գրեթե անփոփոխ փոխանցվել են սերնդեսերունդ: Այն, ինչ հայկական գյուղական տների կառուցվածքի մասին նկարագրել է հույն աշխարհագիր ու զորավար Քսենոփոնը, նույնությամբ հասել է մեզ: Տները լույսը ստացել են երդիկից, չեն ունեցել լուսամուտներ, ունեցել են հողե հատակ , հողաշեն ծածկ ու պատեր, ջեռուցվել են թոնրի միջոցով: Սրահն իրարից բաժանել է գոմը եւ հացատունը, որտեղ ապրել է բազմանդամ ընտանիքը: Մեր քոչվոր հարեւանները, որոնք տեւական դարերի ընթացքում քանիցս նվաճել են մեր երկիրը եւ դարձել նստակյաց, չեն տիրապետել այսպիսի զարգացած բնակարանաշինության արվեստին ու շատ դեպքերում բնակվել են հայերից խլված բնակարաններում: Մեր գտածոներով մեկ անգամ եւս փաստում ենք, որ արեւմտահայ գաղթականները 1830 թվականին հաստատվել են նախեւառաջ նախկինում եղած կամ կառուցված բնակարաններում: Իհարկե, նրանք եղածների կողքին վեր են բարձրացրել նոր բնակելի համալիրներ, որոնք եւս այժմ իրենցից հնագիտական ու ազգագրական արժեք են ներկայացնում: Նման համալիրները, որոնք շատ դեպքերում շարունակվում են քանդվել ու հավասարեցվել հողին, այժմ շատ ավելի նպաստավոր կլինեն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Կարծում եմ, որ Ծաղկունքում նախատեսված հնագիտական պեղումները նոր լույս կսփռեն այս բնակավայրի ու տարածաշրջանի պատմության վրա, ի հայտ կբերեն նոր արժեքավոր տեղեկություններ մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային հարուստ ժառանգության մասին:

Ի դեպ, «Դար» հիմնադրամի օրինակը պետք է վարակիչ լինի շատերի համար, շահագրգռի պետական կառույցներին, հիմնադրամներին, կազմակերպություններին ու համայնքներին՝ պատմաճարտարապետական, հնագիտական ժառանգությունը պահպանելու կամ վերաօգտագործելու եւ հետազոտելու, ինչպես նաեւ պեղումների միջոցով բացահայտելու ազգագրական ու հնագիտական նոր արժեքներ եւ այդ կերպ խթանելու տուրիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից դրական քայլ կլինի այսպիսի ծրագրերի համաֆինանսավորումը: Մյուս կողմից էլ անխաթար վիճակում կպահպանվեն, կցուցադրվեն պատմամշակութային այն արժեքները, որոնք ոչ միայն թաղված են մնում հողի տակ, այլ նաեւ օրավուր ոչնչացվում են անտարբեր կամ անիրազեկ մարդկանց ձեռքերով»,-ներկայացրել է վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը:

Տպել
3553 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել