Երևան
12 °C
«Լիդիան» ընկերությունը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը: Ի՞նչ է սա նշանակում Ամուլսարի համար, որի ոսկեբեր կվարցիդի հանքավայրի շահագործման թույլտվությունն է ստացել «Լիդիան»-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանի հետ:
««Լիդիան»-ին դեկտեմբերից դուրս էին բերել Տորոնտոյի բորսայի ցուցակներից, արգելել էին վաճառել բաժնետոմսեր և տեղեկացրել, որ հարցը վերջնական կլուծվի փետրվարի 5-ին: Հիմա, փաստորեն, վերջնականապես որոշել են»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ սա հարված է ընկերության շահույթներին, քանի որ «Լիդիան»-ը թեպետ իր բաժնետոմսերի անուղղակի վաճառք կարող է իրականացնել, սակայն չի կարող նախկինի պես օգտվել բորսայի արտոնյալ պայմաններից, սակարկել: «Հիմա իրենք դիմել են Տորոնտոյի դատարան՝ պաշտպանվելով սնանկությունից, բայց դա էլ ժամկետ ունի՝ մինչև մարտի 2-ը: Դրանից հետո պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել և եթե ներկայացնեն, կսնանկանա, քանի որ պահանջներն ավելի շատ են, այսինքն՝ իրենց պասիվներն ավելի շատ են, քան՝ ակտիվները»,- նշեց իրավաբանը:
Բնապահպանները սա համարում են էական միջանկյալ հաղթանակ: Այս որոշումն առանցքային ազդեցություն կունենա՞ Ամուլսարի հանքի թնջուկի հարթման համար՝ հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Սա մեր բնապահպանների համար հաջողություն է, սակայն բնապահպանների և «Լիդիան»-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ իրապես պետք են մեր պետության, իրավապահ մարմինների քայլերը: Այս որոշումը լուրջ ֆինանսական խնդիր է «Լիդիան»-ի համար»:
Հնարավո՞ր է, որ «Լիդիան»-ը փորձի սնանկությունից փրկվել՝ մեր պետությանը դատի տալով, փաստաբանը նշեց, որ հնարավոր է, և նման քայլի հաջողության հավանականությունը մեծապես կախված է մեր պետության քայլերից: «Բնապահպանները հայտնաբերել են մի շարք կոռուպցիոն կապեր, սակայն դրանք պետք է ապացուցվեն իրավապահ մարմինների կողմից: Մեր պետությունը 450 հազար տվեց «Էլարդ»-ին՝ փորձաքննության համար, և դրա փորձաքննության մեջ նշված է, որ «Լիդիան»-ը կեղծ, սխալ տեղեկություններ է ներկայացրել, ոչ արժանահավատ, ոչ բավարար, բայց մեր կառավարությունն այդքան գումար ծախսեց ու գնահատական չտվեց: Հիմա «Լիդիան»-ը, օգտվելով առիթից, որ չտրվեց գնահատական, որ փորձագիտությամբ, իրոք, ապացուցում է իրենց գործունեության անօրինականությունը, ինքն է Տորոնտոյի դատարանում ներկայացնում, թե ամեն ինչ իրենց օգտին է գրվել: Նաև տարբեր մարդիկ տարբեր մակարդակներով հայտարարություններ են արել՝ հօգուտ այդ ընկերության, հաշվարկներ են արել, թե ինչքան գումար կտանեն: Սովորաբար դատավարության մեջ կողմը հակառակ կողմի օգտին հայտարարություններ չի անում և ինչ-որ խորհուրդներ չի տալիս: Իսկ այս ամենը հետագայում կարող է օգտագործվել մեր դեմ»:
Նազելի Վարդանյանը նշեց նաև, որ «Լիդիան»-ը վիճարկում է տեսչական մարմնի՝ արդեն երկրորդ ակտը: Առաջինով որոշվել էր պարտավորեցնել «Լիդիան»-ի տնօրենին, որ նա ձեռնպահ մնա որևէ գործունեություն իրականացնելուց Ամուլսարում, երկրորդում նշված է, որ Ամուլսարում ապօրինի հանքարդյունահանություն է արվել: «Սակայն դատական գործընթացին տեսչական մարմնից ոչ ոք չի մասնակցել: Առաջին դեպքում արդեն իսկ ի վնաս տեսչական մարմնի է որոշում կայացվել, հիմա էլ երկրորդն է, որին նորից իրենք չեն ներկայացել, և կրկին կլինի ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի: Կա՛մ համաձայնության են եկել «Լիդիան»-ի հետ, կա՛մ չգիտեմ՝ ինչ են անում, նման բան իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում: Գոնե ձևական գնում-պաշտպանում են իրենց շահերը: Հիմա ամենը լուծվում է ի վնաս պետության և ժողովրդի շահի, մինչդեռ տեսչությունն արդեն արել էր, ինչ պետք էր՝ կար և՛ ակտ, և՛ որոշում, ուղղակի պետք էր պահել դրանք»,- ասաց փաստաբանը:
Դեռ 1.5 տարի առաջվանից «Լիդիան»-ը կարող էր դիմել միջազգային արբիտրաժի դատարան, ինչո՞ւ չեն դիմել, հաղթելու հավանականությո՞ւնն է փոքր. իրավաբանի դիտարկմամբ՝ արբիտրաժի համար մեծ գումարներ են պետք, այն բարդ, երկարատև, ծախսատար գործընթաց է: «Հավանականությունը շատ փոքր է, որ նրանք կարող են անցնել այս գործընթացով: Բայց ցանկացած պարագայում մենք պիտի պատրաստ լինենք, մինչդեռ ոչինչ չի արվում»: Ըստ նրա՝ պետք է իրավապահ մարմիններն ապացուցեն, որ «Լիդիան»-ին տրված թույլտվությունները նախկին կառավարության անօրինական որոշումների արդյունքում ստացված անօրինական թույլտվություններ են: «Այստեղ հիմնականում նախկին կառավարության մեղքն է: Եվ իրավական հիմքերը կային, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ուժը կորցրած ճանաչեր թույլտվությունը: Իրավական մարմինները հազար գործ կարող էին հարուցել: Գոնե հիմա պիտի մի բան արվի, տեսչական մարմինը գոնե հիմա պետք է բողոքարկի»,- ընդգծեց նա:
Քանի որ «Լիդիան»-ի սնանկության, լուծարման ազդակներ են երևում, առավել ձեռնտու չէ՞ ակտիվ քայլերի չդիմել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու, միջազգային իրավունքի տեսանկյունից թիրախ դառնալու հավանականությունը չմեծացնելու համար, և հնարավո՞ր է՝ մեր պետությունն այդ ռազմավարությունն է ընտրել՝ դիտարկմանն ի պատասխան՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Չի բացառվում: Գուցե տեսնում են, որ գնում է ինքնալուծարման, և կառավարությունը չի միջամտում, որ հետո չասեն՝ կառավարությունը կոնկրետ գործողություններ է արել, որ արգելի իրենց գործունեությունը: Այդ առումով գուցե դա ճիշտ է: Գուցեև ավելի ճիշտ է, որ չարվեն բացահայտ գործողություններ, որ հետո մեր դեմ չօգտագործվեն, բայց մյուս կողմից, եթե կան ակնհայտ խախտումներ և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր կամ թթվային դրենաժի վտանգների վերաբերյալ փաստաթղթեր, դրանց գնահատականները պետք է տրվեին: Իրականում սա շատ նուրբ հարց է, և կառավարության կողմից պիտի չարվեին գործողություններ, որ արգելվեր հանքի շահագործումն առանց իրավական հիմքերի, բայց իրավական ճանապարհով պետք է արվեին քայլեր, որ անհրաժեշտ էին»:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 2014 թ. «Լիդիան ինթերնեյշնլ»-ի հայաստանյան դուստր ընկերությանը հատկացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվություն: Ջերմուկի բնակիչները և բնապահպանները, բողոքելով որոշման դեմ, նշել են, որ հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրի վրա կունենա աղետալի ազդեցություն՝ աղտոտելով թե՛ օդը, թե՛ հողը և թե՛ ջուրը, և Ջերմուկն այլևս չի կարող համարվել և գործել՝ որպես առողջարանային քաղաք: Նրանք շրջափակել են Ամուլսար տանող ճանապարհներն ու թույլ չեն տալիս, որ տարածք շինտեխնիկա մտնի, հանքը շահագործվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հեռանալ տարածքից՝ հավաստելով, որ եթե «Լիդիան»-ի շահագործմամբ խախտվեն բնապահպանական չափանիշները, ընկերության գործունեությունը կկասեցվի օրենքով սահմանված կարգով: Բնապահպանները չեն ընդունում հեռանալու հորդորը՝ նշելով, որ երբ արձանագրվեն բնապահպանությանը հասցված վնասները, կարող է դրանք արդեն անվերականգնելի լինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT