Օլիմպիական չեմպիոնին ՀՀ ընտրանի բերելն ըմբշամարտի ֆեդերացիայի համար 10 հազար շվեյցարական ֆրանկ է արժեցել

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան օլիմպիական չեմպիոն, աշխարհի 5-ակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքական տեղափոխելու համար 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, մարզիկի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Նա նշեց, որ 5 հազարը վճարվել է Ըմբշամարտի միջազգային միությանը տրանսֆերի համար, 5 հազարն էլ՝ Ռուսաստանի ֆեդերացիային, քանի որ նրանց մարզիկն է եղել: Բաղդադյանը նաեւ տեղեկացրեց, որ 37-ամյա Գացալովը ՀՀ դրոշի ներքո հանդես է գալու անվճար:

«Նրա հետ պայմանագիր չկա, նա ոչ մի գումար չի ստանում, 0 դրամ: Նրան մենք ոչ մի գումար չենք պարտավորվել, այդպիսի պայմանավորվածություն չկա, ոչ մի գումար չի ստանում»,- ասաց նա:

Ռուսաստանի հավաքականի նախկին անդամը Հայաստանի ընտրանու կազմում հանդես է գալու 97 կգ քաշային կարգում: Բաղդադյանը նշեց, որ անկախ մեծ տարիքից՝ նրա ներկայությունը կարեւոր է նախ այն պատճառով, որ Հայաստանը մշտապես խնդիրներ է ունենում ծանր քաշային կարգերում մարզիկների սակավության պատճառով, բացի այդ՝ նման փորձառու ու անվանի ըմբիշի կողքին մարզվելը շատ օգտակար կլինի հավաքականի երիտասարդների համար:

«Այս տարիքին շատ մեծ օգուտ կտա առաջին հերթին, որովհետեւ այդ քաշային կարգում մենք կաղում ենք, բոլորդ էլ գիտեք... 92-ում, 97-ում: Այսօր նրա կարգի մարզիկը, որ մեր մարզիկների հետ մարզվում է, շատ մեծ բան է: Մարզիկներ ունենք, որ նրան հեռուստացույցով կամ կայքերով են տեսել, այսօր նրա հետ մարզվում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գացալովից օլիմպիական ուղեգրի ու մեդալի հույս ունի:

Ըմբիշն ինքն էլ մեծ հույսերով է միանում Հայաստանի հավաքականին: Նա շեշտեց, որ մոտիվացված ու տրամադրված է արդյունքներ գրանցելու: Ընդգծեց, որ հասկանում է, որ հարցեր կային իր տարիքի հետ կապված, սակայն ինքը պահպանել է մարզավիճակը, շնորհակալ է իրեն վստահելու համար ու ամեն ինչ կանի հույսերն արդարացնելու համար:

«Շատ շնորհակալություն, որ ընդունեցին: Շատ ուրախ եմ, հպարտ եմ եւ իմ հերթին ամեն ինչ կանեմ օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասաց նա:

Գացալովն օլիմպիական ոսկին նվաճել է Աթենք 2004-ում: Աշխարհի չեմպիոն է դարձել 2005, 2006, 2007, 2009, 2013 թթ., Եվրոպայի չեմպիոն՝ 2003, 2004, 2006 թթ.: Վերջին անգամ մրցաշարի է մասնակցել 2016 թ.: Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը: Այդ մրցաշարն ընտրական է եղել օլիմպիական հավաքականը ձեւավորելու համար, եւ պարտվելու պատճառով Գացալովը Ռիո 2016-ին չի մասնակցել:

Տպել
2219 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց