«Եղբորս մի ոտքը մյուսից երկար է, բայց ծառայության են տարել». քույրը ահազանգում է, ՊՆ-ն՝ պարզաբանում

10/02/2020 schedule19:05

Շաբաթներ առաջ Արցախի N զորամաս զորակոչված զինծառայող Ալբերտ Շառոյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ եղբայրն առողջական խնդիր ունի, սակայն նրան զորակոչել են բանակ:

Կիմա Շառոյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ եղբոր մոտ ձախ ոտքի դեֆորմացիա կա, եւ առանց հաշվի առնելու նրան ուղարկել են ծառայության. «Հիմա էլ ավելի է բարդացել վիճակը»:

Հարցին՝ առողջական խնդիրների դեպքում զինծառայողի գրքույկում համապատասխան հոդվածներ չե՞ն նշում, Շառոյանը պատասխանեց. «Երեխային ոնց տարել էն, 18 օր է՝ ինքը ոչ մի բան չի կարողացել անել: Իրեն անգամ գրկած են տանում հաց ուտելու: Զորամասի հրամանատարությունը ոչ մի բան չի ասում, բոլոր բժշկական թղթերը եղբորս հետ է, բայց ոչինչ չեն անում՝ բացի բուժկետ տանելուց»:

Հարցին՝ մինչ զինծառայության գնալը եղբոր առողջական վիճակը չե՞ն ստուգել, նա պատասխանեց. «Եղբայրս կրկնակի բուժզննություն է անցել: Ասել են, որ կարող է ծառայել: Բժշկական թղթերում գրված է, որ դեֆորմացիա է ձախ ոտքի: Մի սանտիմետր ոտքը մյուսից երկար ու կարճ է, մի ոտքը մյուսից հաստ ու բարակ է: Իրեն այստեղ ասացին՝ եթե չկարողանաս ծառայես՝ քեզ հետ կուղարկեն: Բայց հիմա էլ զորամասում ասում են՝ եթե եկել ես այստեղ, ուրեմն պիտի ծառայես»:

Քրոջ խոսքով՝ եղբոր խնդիրն ի ծնե է, եւ նա հատուկ կոշիկներ պետք է հագնի. «Հիմա այս սապոգները, որ հագնում է, չի կարողանում»:

Նա նշեց, որ նամակով դիմել են նաեւ նախարարություն, սակայն դեռեւս արձագանք չի եղել. «Մենք Կրասնոդարից ենք եկել՝ մտածելով, որ այստեղ բան է փոխվել, հաշվի են առնում, սակայն, ոնց հասկանում ենք, ոչ մի բան էլ հաշվի չեն առնում»:

Հարցին՝ ո՞րն էր իրենց ակնկալիքը, որ եղբորը զինծառայությունից ազատե՞ն, Շառոյանը պատասխանեց. «Մենք ակնկալիք չենք ունեցել: Եղբայրս շատ է ցանկացել ծառայել, բայց պետք է նրան ավելի նորմալ ստուգեին բժիշկները: Մենք չենք մտածել, որ նրա ոտքերն այդպիսի վիճակում են, բայց հիմա, ոնց հասկանում ենք, այն վիճակում է, որ նրան պետք է ազատեն: Եթե հնարավոր է՝ ՊՆ-ն բուժի, վիրահատի, որ այդ խնդիրը լուծվի, ինչո՞ւ ոչ, թող ծառայի: Բայց, եթե այդ խնդիրը չլուծվի, ցանկացած ծնող, քույր, չի ցանկանա, որ իր որդին այդ վիճակում ծառայի»:

Թեմայի վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան, ըստ մեզ, խնդիր ունի, ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի՝ գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն՝ 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։ Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈՒ-երի համբավը։»:

Տպել
2110 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց