Վայոց ձորի մարզպետարանի ու ՍԱՏՄ ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների վերաբերյալ

12/02/2020 schedule22:45

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվել է սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Այդ մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Մասնավորապես որոշվել է, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն.

1. շարժական սպանդանոցների ֆինանսավորում,

2. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում,

3. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի մասնագետները և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում:

2020 թվականի փետրվարի 1-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացել է պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության և մոնիթորինգի վարչության Վայոց ձորի մարզային բաժնի պետը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները:

Նշվում է, որ մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է սպանդանոց կառուցել, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն:
Հավանական հինգ ներդրողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցների կառուցման վերաբերյալ:

Փետրվարի 10- ին Արենիի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ղեկավար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանի հետ։

Վերջիններս ներկայացրել են սպանդանոցային մորթի առավելությունները, սպանդանոցների կառուցմանը ուղղված պետական աջակցության ծրագրերի պայմանները, պատասխանել են ներկաներին մտահոգող հարցերին։

Տպել
1778 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց