Մոռացե՞լ ենք, որ ՀՀ անկախությունն էլ է հանրաքվեով հռչակվել

15/02/2020 schedule11:00

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանրաքվեի միջոցով հանգուցալուծելու որոշումը լրջորեն մտահոգել է նախկին իշխանություններին, ու նրանց հարող շրջանակները, զուտ իրավական փաստարկներ ներկայացնելուն զուգահեռ, սկսել են «խոհափիլիսոփայական դատողություններ» անել այն մասին, թե ինչ անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ «անկախ դատական համակարգի վերացումը», թե ինչպես դա կհանգեցնի բացարձակ բռնապետության, եւ այլն:

Ընդ որում՝քարոզչական այս մանիպուլյացիաների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել,  թե իբր այս ՍԴ-ն տուն ուղարկելուն կողմ է միայն հասարակ ժողովուրդը («անգրագետ ամբոխը», «պողոսները»... ), իսկ ահա «գիտակից հանրությունը» դեմ է դրան: Բնականաբար՝ վերջում էլ համապատասխան եզրակացություն է արվում, թե կարեւորագույն հարցերի լուծումը չի կարելի վստահել «անգրագետամ բոխին»:

Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է համաժողովրդական հանրաքվեով, այսինքն՝ մենք մեր այսօրվա անկախ պետականության համար պարտական ենք «անգրագետ ամբոխի» քվեներին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այդ տարիներին երկրի ճակատագիրը որոշեր ոչ թե ժողովուրդը, այլ «քաղաքական էլիտան» (ի դեպ՝ հիշեցնենք, որ անգամ «ազգային կուսակցությունների» մեջ կային անկախությանը դեմ արտահայտվողներ): Հետագայում էլ, ի միջիայլոց, «անգրագետ ամբոխն» էր պաշտպանում մեր անկախությունը ռազմի դաշտում ու թիկունքում, իսկ արցախյան բանակցությունների սեղանի շուրջ առ այսօր մեր ամենահզոր փաստարկներից մեկը հենց այն է, որ ԼՂՀ-ն վաղուց է ինքնորոշվել՝ հանրաքվեի միջոցով, եւ ժողովրդի այդ կամարտահայտումն անսակարկելի է:

Անցնենք առաջ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանություններին ընտրում է ժողովուրդը, եւ որեւէ մեկն այս սկզբունքի դեմ առարկություններ չի ներկայացնում: Այսօրվա իշխանություններն էլ ձեւավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ու դրանց արդյունքները որեւէ մեկը չի վիճարկել: Եթե ձայների մեծամասնությունը ստանար ոչ թե «Իմ քայլը»  դաշինքը, այլ որեւէ այլ ուժ՝ վարչապետի պաշտոնն էլ կստանձներ այդ ուժի ղեկավարը: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ պետության ղեկավարին ժողովուրդն է ընտրում (ում կուզի՝ կընտրի), իսկ ահա ՍԴ անդամների հետ ժողովուրդը գործ չունի, ժողովրդի կամքն այդ հարցում զրոյական նշանակություն ունի: Այլ կերպ ասած՝ ՍԴ անդամներն ավելի բարձր են, քան պետության ղեկավարը: Սա նորմա՞լ է: Նորմա՞լ է, որ ժողովուրդն ինքն է որոշում սեփական ճակատագիրը՝ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելով, եւ դա պետության անկախության համար լեգիտիմության բարձրագույն մակարդակ է ապահովում, բայց հենց որ այդ նույն ժողովուրդն ուզում է ձերբազատվել կասկածելի գործընթացների արդյունքում ձեւավորված ինչ-որ կառույցից՝ միանգամից դառնում է «անգրագետ ամբոխ»: Նման պնդումների հեղինակները գոնե հասկանո՞ւմ են, թե դրանով ինչ հարվածի տակ են դնում հայկական երկու պետություններին: Չէ՞ որ մենք ամեն առիթով հայտարարում ենք, որ ղարաբաղյան կարգավորման որեւէ վերջնական տարբերակ չի կարող ընդունելի լինել առանց ԼՂՀ բնակչության համաձայնության (որը, հասկանալի է, պիտի պարզվի հանրաքվեի միջոցով), եւ հասել ենք նրան, որ միջազգային հանրությունն անվերապահորեն ընդունում է մեր այս պնդումը:

Ու հանկարծ այստեղից-այնտեղից ձայներ են հնչում, թե «էս ի՞նչ եք ասում, ի՞նչ հանրաքվե, ի՞նչ բան, ուզում եք ձեր որոշումները անգրագետ ամբոխի ձայների միջոցո՞վ պարտադրել, չէ՞ որ ամբոխը միշտ սխալվում է, բոլոր բռնապետություններն ամբոխի վրա են հենվել... »:

Հ. Գ. Այո, հանրաքվեն գուցե իսկապես չափազանց հզոր միջոց է՝ ՍԴ ճգնաժամի նման փոքր հարց լուծելու համար: Բայց համաձայնվեք՝ ՍԴ նախագահի ու անդամների անհասկանալի համառությունն էր պատճառը, որ իշխանությունները ստիպված եղան դիմել այդ միջոցին: Ու չարժե պրոբլեմը թողած՝ դրա լուծման ուղիները քննադատել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2263 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ