Երևան
-7 °C
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita Promotions պրոմոութերական ընկերության հետ: Այս մասին մարզիկը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ավագյանը շեշտում է, որ Salita Promotions-ը բավական հաջողակ կազմակերպություն է:
«Այն գլխավորում է հենց Դմիտրի Սալիտան: Նա նախկինում բռնցքամարտիկ է եղել՝ աշխարհի գոտու համար մենամարտած: Լավ, հարուստ պատկերացում ունի բռնցքամարտի մասին: Ունի բռնցքամարտիկներ, որոնք ներկայումս աշխարհի չեմպիոն են, ունի նաեւ բռնցքամարտիկներ, որոնք այդ ճանապարհին են: Կաշխատեմ, կտեսնեմ, բարձր եմ գնահատում այդ կազմակերպության թե՛ պայմանագիրը, թե՛ քայլերը, որ հետագայում պետք է լինեն»,- ասում է նա:
Նոր պրոմոութերական ընկերությունն արդեն մենամարտ է կազմակերպել Արամ Ավագյանի համար: Նրա մրցակիցը լինելու է դոմինիկացի Դագուվերտո Ագուերոն, որը 15 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ նույնքան հաղթանակ է տարել: Ավագյանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում 9 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի ունի, ուսումնասիրել է մրցակցին:
«Տեխնիկապես բավականին զարգացած բռնցքամարտիկ է: Ունի նաեւ սիրողական բռնցքամարտի հարուստ պատմություն: Ինչեւէ, ռինգը ցույց կտա»,- ասում է նա:
Մենամարտը կայանալու է ԱՄՆ-ում՝ Դետրոյթում: Մինչեւ այդ Ավագյանը մարզվելու է այնտեղ: Պատրաստվելու է տեղի մարզիչներից մեկի գլխավորությամբ, որը բրիտանացի հայտնի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի մարզիչն է:
Արամ Ավագյանն իր նախկին պրոմոութերական ընկերության Punch Boxing Promotions-ի հետ համագործակցության ընթացքում գոտի էր նվաճել՝ WBC International Silver: Այս գոտուց հրաժարվել է, քանի որ գոտու մենամարտեր կազմակերպելը մեծ ծախսեր է պահանջում, որն իրեն չէր կարող թույլ տալ: Հույս ունի, որ նոր ընկերության հետ մի քանի հաջող մենամարտերից հետո կրկին գոտու մենամարտ կանցկացնի:
Ինչ վերաբերում է Punch Boxing Promotions-ի հետ համատեղ աշխատանքին, Ավագյանը նշում է, որ ոչ մի տարաձայնություն չի եղել: Պարզապես 2 կողմերը որոշել են, որ իրենց այլ շարունակություն է պետք:
Ազնողում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
© 2021 Հայկական ժամանակ