Մշակութային երկրում երիտասարդները հիմնականում ծանոթ չեն ժամանակակից գրականությանը, պատճառները տարբեր են

Ժամանակակի՞ց, թե՞ դասական գրականություն եւ արդյո՞ք երիտասարդներն այսօր կարդում են: Վաղը Հայաստանը կնշի ամենամյա գրքի օրը, եւ այս հարցերը կրկին կլինեն արդիական:

Տարածված կարծիքի համաձայն՝ հայ երիտասարդների համար դասական գրականությունը հեռու է, իսկ արդի գրականությանը նրանք ծանոթ չեն:

Մեր իրականացված հարցման մասնակից երիտասարդները եւ միջին տարիքի անձինք հիմնականում նախընտրում էին դասական գրականությունը, նոր ստեղծագործությունների մասին այնքան էլ տեղեկացված չէին, չնայած մի շարք քաղաքացիներ մեզ հետ զրույցում նշեցին նաեւ այսօր ստեղծագործող հեղինակների անուններ:

21-ամյա Անուշ Պետրոսյանը դասական գրականությանը ծանոթացել է դպրոցում, սակայն երբ համալսարանում սկսել են ուսումնասիրել ժամանակակից գրողների գործերը, ապշել է, որ դրանք այդքան լավն են: «Դժվար է հավատալ, որ հեղինակներն ապրում ու ստեղծագործում են կողքիդ»,- ասում է նա: Վերջինս այժմ կարդում է արդի գրողներից Սյունե Սեւադայի «Կախվածություն» գիրքը:

Այս գրքի մասին նշեցին եւս մի քանի երիտասարդներ, որոնց գրավել էր ոչ ստանդարտ ոճն ու առօրեական, իրենց շատ ծանոթ իրավիճակները. երբեմն նրանք էլ նույն մտքերն են ունենում, ինչ հեղինակը:

Նույն տարիքի Արփի Շահինյանը եւս համալսարանում դասընթացի ժամանակ է սկսել ուսումնասիրել նոր գործերը, վերջին գիրքը, որ ընթերցել է, Արամ Պաչյանի «Օվկիանոս»-ն է: «Դասականներին ինչ-որ չափով դպրոցում կարդացել ենք, հիմա ցանկանում ենք նորություն կարդալ»,- նկատում է նա:

Հարցման ընթացքում ավելի հասուն տարիքով մարդկանց դեպքում պատասխանները շատ չէին տարբերվում. դասականը կա, ժամանակին կարդացել են, նոր գրողներից շատերի մասին հեռուստացույցով լսել են, բայց անուններ չեն հիշում: 36-ամյա Անահիտ Վարդանյանը նշեց Գրիգոր Ջանիկյանի «Անավարտ» վիպակի եւ Ֆելիքս Բախչինյանի ստեղծագործությունների մասին: Որոշներն էլ ընդգծեցին, որ նոր մանկական գրքեր են գնում իրենց երեխաների, թոռնիկ, ծոռնիկների համար:

Ստեղծագործողները կան, պետության աջակցությունն է անհրաժեշտ

Համացանցը լավ բան է, սակայն գիրքը մնում է գիրք, որին չեն կարող խանգարել ո´չ այսօրվա մտածողությունը, ոչ էլ համացանցի արագ զարգացումը, չէ՞ որ հեռուստատեսության ստեղծվելուց հետո էլ ռադիոն այսօր իր տեղն ու դերն ունի: Այս կարծիքին է արձակագիր, «Սպիկա» հրատարակչության տնօրեն Արտակ Ավագյանը. Նրա խոսքով՝ սխալվում են այն մարդիկ, որոնք մտածում են, որ համացանցում կարելի է գտնել ամեն ինչ, քանի որ այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը ցաքուցրիվ է, մակերեսային, գրքի դեպքում այլ է:

Վերջինս կարծում է, որ թեեւ համացանցի ի հայտ գալով ու զարգանալով, գիրքն ավելի հետ մղվեց, եկավ նույնիսկ մի պահ, որ վախ կար, թե այն կվերանա, սակայն իրավիճակը փոխվեց վերջին 2 տարիների ընթացքում. ընթերցողների թիվը դանդաղ, բայց սկսել է ավելանալ:

Ի՞նչ ժամանակակից գրողների են կարդում այսօր, հարցին կարճ պատասխանեց՝ այն, ինչ գովազդվում է: Տեսնում են ինչ-որ մի պաստառ, նկար ու մտածելով՝ այն կարդալն արդիական է, գնում են. «Ստեղծագործողների մեծ մասն իրենց գրքերը գովազդելու հնարավորություն չունեն»:

Գրողի խոսքով՝ այսօր գրքի կարեւորությունը պետք է հասկանա նախ հասարակությունը, ապա նաեւ իշխանությունը, եւ իրավիճակը չթողնի բարձիթողի: «Հայաստանը մշակութային երկիր է, մենք շատ երկրներից տարբերում ենք հենց դրանով»:

Ավագյանը նաեւ հավելեց, որ այստեղ ծնվող երեխան արդեն գեներով ստանում է գրելու, ստեղծագործելու տաղանդները, սակայն նրան պետության աջակցությունն է հարկավոր: Պետք է ստեղծվեն պայմաններ, որ Հայաստանը դառնա մշակույթ արտահանող երկիր, իսկ դա այնքան էլ բարդ խնդիր չի համարում: Կարելի է ինչ-որ արտոնություններ տրամադրել, կամ խրախուսել հարկի, մաքսի ազատման տեսքով:

Արտակ Ավագյանի հայրը բանաստեղծ, նկարիչ, հրապարակախոս Արևշատ Ավագյանը խոստովանեց. ամեն օր է ստեղծագործում առավոտյան արթնանալուն պես, կարծում է, որ այժմ ունենք լավ գրողներ, տաղանդավոր գեղանկարիչներ, սակայն նրանց պետք է հրատարակել, լուսաբանել. «Այնքան հարստություն, որ մենք ունենք, ոչ ոք չունի»:

Վերջինս նշեց, որ այս գործում կարեւոր են զանգվածային լրատվության միջոցները, որոնք այսօր չեն լուսաբանում գրողներին, նկարիչներին, մշակութային միջոցառումները: Որպես օրինակ ներկայացրեց այն ժամանակշրջանը, երբ աշխատում էր որպես այն ժամանակ ազգային հեռուստատեսության գրական գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիր: Նրա խոսքով՝ եթեր էին հեռարձակվում բազում մշակութային, ազգային հաղորդումներ եւ հանրապետության բոլոր հնչեղ անունները, ստեղծագործողները համարյա ամեն օր ելույթ էին ունենում, այդ ամբողջն այնուհետեւ կրճատվեց:

Նա եւս նշեց, որ պետությունն իր դերակատարությունը պետք է ունենա. հրատարակվեն շատ գրքեր, դրանք թարգմանվեն այլ լեզուներով, եւ այդ գրքերը տանեն արտասահման: ժողովուրդը սիրում է արդարամտություն, ճիշտ կլինի դրան հասնել գրականության, գեղանկարչության, երաժշտության միջոցով:

Բոլոր առկա դժգոհությունների կողքին գրողն իր մխիթարանքն ունի. «Երեխաների հանճարը չի պակասում»:

Տպել
2373 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել