Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Աշխարհի երկրների գերակշռող մասում երկրի առաջնորդը պահպանում է իր անձեռնմխելիությունը՝ անգամ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Սա նշանակում է, որ նրանց չեն կարող ձերբակալել, կալանավորել, խուզարկել, հարցաքննել: Առանձին դեպքերում, երբ հանցագործությունը, որով մեղադրվում է առաջնորդը, համարվում է առանձնապես ծանր, անձեռնմխելիությունը կարող է չգործել:

BBC-ն փնտրել եւ 1 հոդվածով ներկայացրել է աշխարհի առաջնորդներին, որոնց նկատմամբ այժմ գործ կա հարուցված, նրանք գտնվում են կալանքի տակ եւ զրկված են նախագահական անձեռնմխելիությունից:

Նիկոլա Սարկոզի, Ֆրանսիա

Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլ Սարկոզիի նկատմամբ կսկսվի գործի դատաքննությունը, որի համաձայն՝ նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ դատավորից գաղտնի ինֆորմացիա կորզելու փորձի մեջ: Սարկոզին երկրի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2007-2012 թվականներին: Պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը 1 ամիս անց նա զրկվեց անձեռնմխելիությունից: Այդ պահից սկսած, Նիկոլա Սարկոզիի նկատմամբ քննությունների շարք սկսվեց կոռուպցիայի, խարդախության, ընկերությունների ֆինանսավորման տրամադրման գործընթացներում չարաշահումների մեղադրանքներով:

Հիմնական քննությունը վերաբերում էր նրա 2 քարոզարշավների ապօրինի ֆինանսավորմանը 2007 եւ 2012 թվականներին: Քննիչները կասկածում են, որ դրան մասնակցել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամար Քադաֆին, ինչպես նաեւ L'Oreal- ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրը:

Այժմ Սարկոզին մեղադրվում է նաեւ  այն բանի համար, որ, ըստ հետաքննության, նա առաջարկել է դատավոր Գիլբերտ Ազիբերտին պաշտոնի բարձրացում՝ Բետանկուրի կողմից իր նախընտրական քարոզչության ֆինանսավորման քննության մասին լրացուցիչ տվյալներ ստանալու դիմաց:

Մեղադրանքը հիմնված է Սարկոզիի եւ նրա փաստաբան Թիերի Հերցոգի հեռախոսային ձայնագրությունների վրա: Սարկոզիի փաստաբանները պնդում են, որ քննիչները գերազանցել են իրենց լիազորությունները ՝ 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի մարտ ամիսները լսելով Հերցոգի հետ զրույցները եւ խախտել են փաստաբանի ու պաշտպանյալի զրույցների գաղտնիության իրավունքը:

Ինքը ՝ Սարկոզին, հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ Ֆրանսիայի մեկ այլ նախագահ՝ Ժակ Շիրակը, 2011-ին մեղավոր ճանաչվեց՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում պետական միջոցների վատնման եւ դրանք ոչ տեղին ծախսելու մեղադրանքով: Նրան դատապարտեցին 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ալմազբեկ Աթամբաեւ, Ղրղզստան

2019 թվականի հունիսին Ղրղզստանի խորհրդարանը զրկեց նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին անձեռմխելիությունից՝ իշխանության լինելու ընթացքում լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Աթամբաեւը հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա Բիշքեկի ՀԷԿ-ի արդիականացման գործընթացում կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեպքերի քրեական գործով, ինչպես նաեւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին բանտից վաղաժամ ազատ արձակելու գործով:

Աթամբաեւը 2 անգամ հրաժարվել է հարցաքննության ներկայանալ՝ զգուշանալով կալանքից: Արդյունքում, նա ձերբակալվել է Կոյ-Տաշե գյուղում գտնվող իր նստավայրում ՝ իր կողմնակիցների հետ երկօրյա զինված դիմակայությունից հետո, որի արդյունքում 175 մարդ վիրավորվել էր, իսկ մեկ հատուկ ջոկատային էլ՝ սպանվել:

Աթամբաեւը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել 14 կետով ՝ լիազորությունների չարաշահումից եւ ապօրինի հարստացումից մինչեւ սպանություն, պատանդ վերցնել եւ խռովությունների հրահրում: Դատախազությունը կալանքի տակ է առել նախկին նախագահի եւ նրա հարազատների գրեթե ամբողջ ունեցվածքը`135 միավոր, այդ թվում` ընդդիմադիր «Ապրիլ» հեռուստաընկերությունն ու Աթամբաեւի կողմից կառուցված մզկիթը: Ավելի ուշ 20 ունեցվածքի վրայից հանվել է կալանքը:

Ինքը Աթամբաեւը իրեն ուղղված մեղադրանքները աբսուրդային է որակել:

Մուհամադ Մուրսի, Եգիպտոս

Եգիպտոսի պատմության մեջ ժողովրդավարականորեն ընտրված առաջին պետության ղեկավարը ղեկավարեց երկիրը 1 տարուց մի փոքր ավելի: Նա իշխանության եկավ 2011-ի բողոքի ցույցերի արդյունքում ՝ հանդիսանալով «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հիմնական թեկնածուն:

Կարճ ժամանակ անց, սակայն, Եգիպտոսում սկսվեցին ցույցեր՝ Մուրսիի վարած քաղաքականության դեմ:

Եգիպտոսի ընդդիմությունը նրան մեղադրում էր «Մահմեդական եղբայրներ»-ի կողմից իշխանությունը մենաշնորհելու, ընտրական խոստումները չկատարելու եւ երկիրը սխալ ղեկավարելու մեջ: Ըստ նրա քննադատների ՝ Մուրսիի կառավարումը հանգեցրել էր Եգիպտոսում տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի:

Դրանից հետո եգիպտական բանակը Մուրսիին հեռացրեց պաշտոնից եւ արգելեց նրան հեռանալ երկրից:

Մուրսիին ձերբակալեցին, միանգամից նրա դեմ հարուցվեցին մի քանի քրեական գործեր: Նա մեղավոր ճանաչվեց 2012 թվականին «Ալ-Իթթիհադիայի» նախագահական պալատում ցուցարարներին սպանելուն հրահրելու, ինչպես նաեւ «Մահմեդական եղբայրների» առաջնորդների՝ բանտերից փախուստը կազմակերպելու մեջ:

2015-ին Մուրսին դատապարտվեց մահապատժի՝ 2011-ին տեղի ունեցած ապստամբության ընթացքում բանտարկյալների խռովություն եւ փախուստ կազմակերպելու գործով, ինչը հանգեցրել էր  Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալմանը: Փախուստը ուղեկցվել էր ոստիկանության եւ բանտապահների սպանություններով:

Բացի այդ, 2016-ին Մուրսին ցմահ բանտարկություն ստացավ օտարերկրյա պետությունների օգտին լրտեսության եւ ահաբեկչության մեղադրանքներով: Ավելի ուշ պատիժները չեղարկվեցին,  գործը ուղարկվեց  նոր դատաքննության: 2019-ին Մուրսին մահացավ լրտեսության գործով դատավարության ժամանակ:

Պակ Գյուն Հեյ, Հարավային Կորեա

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Գյուն Հեյը 2018 թվականին ստացավ 25 տարվա ազատազրկում: Նրան պարտադրվեց  նաեւ վճարել տուգանք ՝ 17,8 միլիոն դոլարի չափով:

2016 թ.-ին Հարավային Կորեայում բռնկված կոռուպցիոն սկանդալը կապված էր նրա մտերիմ ընկեր Չոյ Սոնգ Սիլի հետ, ով պետական պաշտոններ չէր զբաղեցնում, բայց նախագահի հետ իր սերտ մտերմությունն օգտագործել էր մեծ ընկերություններից (օրինակ ՝ Samsung-ից և Lotte-ից) մեծ գումարներ շորթելու համար ՝ քաղաքական հովանավորչություն ունենալով:

Սեուլում եւ այլ քաղաքներում բազմահազարանոց ցույցեր էին սկսվել՝ նախագահի հրաժարականի պահանջով, 2016-ի դեկտեմբերին երկրի խորհրդարանը քվեարկեց նախագահի իմփիչմենտի օգտին:

2017-ի մարտին Պակ Գյուն Հեյը ձերբակալվել է, իսկ 2008-ին՝ մեղավոր ճանաչվել կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման, պետական միջոցների յուրացման, գաղտնի տեղեկությունների փոխանցման եւ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքին միջամտելու համար:

Միշել Թեմեր, Բրազիլիա

Նախորդ տարվա մարտին Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել էր նախկին նախագահ Միշել Թեմերին՝ կոռուպցիայի կասկածանքով: Նա դարձավ Բրազիլիայի երրորդ նախագահը, որը մեղադրվում էր կաշառակերության մեջ: Ավելի վաղ, նման մեղադրանքներ էին առաջադրվել Դիլմա Ռուսեֆի եւ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի նկատմամբ:

Թիմերը անցնում է միանգամից մի քանի կոռուպցիոն հնչեղ գործերով: Դրանցից մեկը վերաբերում է որոշմանը, որով պարզեցվել են երկրի նավահանգիստների կառավարման կանոնները: Քննիչները կարծում են, որ նախագահը կարող է ստորագրել այդ փաստաթուղթը ի շահ Rodrimar S. A  լոգիստիկ ընկերության՝ վարձատրության դիմաց:

Քննությունը նաեւ կարծում է, որ Թեմերը, լինելով նախագահ, ստացել է ավելի քան 1 միլիոն ռեալ (260 հազար դոլար) կաշառք՝ «Անգրա -3» ատոմակայանի շինարարության ընթացքում պայմանագրեր կնքելու համար: Նախկին նախագահին մեղադրում են նաեւ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ, որը զբաղվել է կոռուպցիայով: Միշել Թեմերը հերքում է բոլոր մեղադրանքները:

Անցյալ տարի նա ստորագրել է երկրից չբացակայելու մասին փաստաթուղթը, նրան  արգելվել է շփվել այլ կասկածյալների հետ: Դատարանը առգրավել է նախկին պետության ղեկավարի ունեցվածքը  եւ  անձնագիրը: Հետաքննությունը դեռ ավարտված չէ:

Վիկտոր Յանուկովիչ, Ուկրաինա

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի վարչապետն էր 2002- 2005 եւ 2006-2007 թվականներին: 2010-ից մինչեւ 2014 թվականը նա զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը:

2013-ի վերջին Ուկրաինայում սկսվեցին զանգվածային ցույցեր: Պատճառն այն էր, որ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, բայց մի քանի անգամ սկսված ցույցերը բիրտ ուժով ցրելուց հետո դրանք էլ ավելի մասսայական դարձան ու շարունակվեցին բավական երկար՝ վերածվելով նախագահի հրաժարականի պահանջի:

Ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջև դիմակայությունը գագաթնակետին հասավ 2014-ի փետրվարին: Կիեւում կրակոցներ հնչեցին, որոնց զոհ դարձան տասնյակ մարդիկ: 2014-ի փետրվարի 22-ին Գերագույն ռադան Յանուկովիչին զրկեց լիազորությունից՝ որպես անհայտ կորած եւ պարտականություններից ինքնակամ հեռացած:  Շատ չանցած, Յանուկովիչը հեռացավ Ուկրաինայից եւ հայտնվեց Ռուսաստանում:

2014-ի փետրվարի 24-ից 2015-ի հոկտեմբերի 21-ը Ուկրաինայում Յանուկովիչի դեմ հարուցվել է 6 քրեական գործ ՝ դավաճանության, Կիեւի Մայդանում ցուցարարների վրա կրակելու, հողերի ապօրինի գրավման, 26 միլիոն գրիվնիի չափով կաշառք ստաալու մեղադրանքներով:

2015-ի հունվարի 19-ին Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանը հեռակա ձերբակալեց Յանուկովիչին: Փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն ռադան նրան զրկեց ողջ կյանքի ընթացքում Ուկրաինայի երբեմնի նախագահը կոչվելու իրավունքից:

Ուկրաինական իշխանությունները Ռուսաստանին ուղարկեցին Յանուկովիչի կալանավորման պահանջի մասին դիմում, սակայն մերժվել էին, քանի որ ՌԴ դատախազությունը գտել էր,թ ե Յանուկովիչին հետապնդում են քաղաքական նպատակներով:

2019 թվականի հունվարի 24-ին, գրեթե երկամյա դատավարությունից հետո, Կիեւի Օբոլոնսկի շրջանի դատարանը դատապարտեց Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման: Վերջինս գործընթացը անհիմն է որակել եւ հրաժարվել անգամ իր պաշտպաններին դատարան ուղարկելուց:

BBC-ն իր հոդվածում անդրադարձել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մի քանի տողով ներկայացնելով գործի մանրամասները, լրատվականը գրում է, որ դատավարությունը շարունակվում է, Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Տպել
2161 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)