Երբ փոթորկվում էին Երևանի փողոցները, հրապարակը, նա միշտ օրվա իշխանության դեմ ծառացած մարդկանց մեջ էր

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Մանարյանը հայկական կինոյում ու թատրոնում առանձնահատուկ է իր բարձր ու խոհական կերպարով, հայ իրականության մեջ՝ համարձակ ու զգայուն արվեստագետ-քաղաքացու դիրքորոշմամբ:

Ծննդավայր Իրանից Երվանդ Մանարյանը 1946թ. եկել է հետպատերազմյա սովահար Հայաստան, հաստատվել այստեղ, ստեղծել հրաշալի գործեր, նկարահանել վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը», կերտել անմոռանալի կերպարներ՝ Երվանդը «Հարսնացուն հյուսիսից», մի բոլորովին այլ Երվանդ՝ «Խոհարարները եկել են մրցույթի» կինոնկարներում, Սարսափունին՝ «Ընկեր Բ Փանջունի», Բեռնարը՝ «Մորգանի խնամին» ֆիլմերում, գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» ֆիլմերի սցենարները:

Նա ընդդիմադիր էր, պայքարող, անզիջում: «Իմ կոչմանը հարազատ եմ՝ արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի»,- մի առիթով ասել է Մանարյանը: Երբ փոթորկվում էին Երևանի փողոցները, հրապարակը, նա միշտ լինում էր օրվա իշխանության դեմ ծառացած մարդկանց մեջ, հարթակին: Համարում էր, որ եթե թատրոնն իր առաքելությունը վերագտնի, մանրիկ հարցերով մարդիկ հրապարակ չեն գա, իսկ իրական խնդիրները միանգամից կմիավորեն նրանց։

Եթե թատրոնը վերագտնի իրեն, նա բեմից կպատասխանի մարդկանց հնչեցրած կամ նույնիսկ չձևակերպած, չգիտակցած հարցերին։ Ու իր հիմնադրած թատրոնի՝ «Ագուլիսի» բեմից իր փոքրիկ հանդիսատեսի հարցերն էր տալիս ու օգնում գտնել պատասխանները: «Ինձ Աստված էս բաժինն է տվել՝ ծնողներս՝ թատերական գործիչներ, զավակներս՝ թատերական գործիչներ, մենք էս ճանապարհով ենք գնում»,- փաստել է անվանի արտիստը:

«Այսօր արվեստը, թատրոնը՝ մասնավորապես, դժբախտաբար զբաղված է հիմնականում միայն զվարճացնելով: Ծիծաղն ու քրքիջը չեն միայն, լաց լինելն էլ է զվարճանալու տեսակ: Այսօր մեր արվեստը ավելի շատ ժամանցային է: Մեզ չի խոցում: Բայց այն պետք է ցավ պատճառի: Մենք պիտի ընդվզենք էդ ցավի դեմ, որպեսզի իմանանք, որ նա կա», «Բուզանդի փողոցն ավերեցին, պառավը իրա տան շեմքին մեռավ, չուզեց հեռանալ…Եթե դա թատրոնում արտացոլում գտներ, այս նեղ օրերին, երբ մարդը հաց գնելու փող չի գտնում, թատրոնի տոմս գնելու փող կգտներ, հերթ կկանգներ, տոմսը կառներ և կգնար։ Բայց ինչ-որ եվրոպական գեղեցիկ բաներ են ցուցադրում», «Երկիրն ինչպե՞ս է շենանում՝ բոլոր ասպարեզներում ճիշտ գործելով. իսկ եթե մի ուղղությամբ միայն աշխատենք, համաչափ չի զարգանա, մի կողմի վրա կծռվի»,- ասել է նա։

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը մահացել է փետրվարի 19-ին: Նա 95 տարեկան էր: Հոգեհանգիստն այսօր է, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 22-ին՝ ժամը՝ 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Տպել
1949 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել