Վարչապետը հավաստիացրեց, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի կորոնավիրուսի վերաբերյալ, այն կհանրայնացվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։

«Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

«Ուզում եմ՝ ծնողները, հարազատներն ըմբռնումով մոտենան»,- նշեց Փաշինյանը՝ հորդորելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին չթուլացնել զգոնությունը։

«Ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բայց ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն՝ բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,- ընդգծեց վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին ապրել իրենց բնականոն կյանքով։

«Այս պահին որեւէ անհանգստացնող բան չունենք»,- վստահեցրեց նա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, որոնք ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան. «Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղեւորներն ամբողջությամբ վերահսկողության տակ են։

Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի որեւէ հաստատված դեպք դեռեւս չկա: Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում է, շատը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։ «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը:

Տպել
433 դիտում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը փլուզման եզրին է. The Mirror

Ոչ միայն Համալիրը, այլեւ մարզերում տարբեր դահլիճներ, մարզադահլիճներ առաձնացվել են՝ հոսպիտալ դարձվելու համար․ նախարար

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան եւս մեկ դեպք

Շարունակվում են վարակազերծման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում. ընդհանուր 1899 հանրային վայրերում

Կորոնավիրուսի տարածման օջախներն արդեն շատ են, կոչ եմ անում այս ամենին վերաբերվել շատ լուրջ. Արսեն Թորոսյան

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի եւ մահերի շեշտակի աճ է գրանցվել. Պուտինը նոր ուղերձով կդիմի ժողովրդին. РИА

Դատախազությունը չի բողոքարկի Ջոն Ֆարխոյանի ազատ արձակման որոշումը

Հայբիզնեսբանկը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից

Առողջապահական համակարգը շատ արագ է ծավալվում. կարծես պատերազմական դրության մեջ. Արսեն Թորոսյան

Արմեն Սարգսյանը զրուցել է Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

Շփվիր և ծանոթացիր առցանց՝ «#LikeU» հավելվածով. ստացիր 30 օր՝ փորձնական

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 3 տրանսպորտային պատահար, կա 3 վիրավոր

«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից 5-ի մոտ ախտորոշվել է COVID-19

23:59-ից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանությունը կսահմանափակի. հայտարարություն Արցախ մեկնելու մասին

Զինվորի ծնողը նրան բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան․ վարչապետ

Ցերեկային խնամքի կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը