ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը  մեր երկրի անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում  է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Տպել
578 դիտում

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ

2 օրում 12 հազար 233 զանգ. աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության թեժ գծի աշխատաքը թեժ է

«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ

Ալեքսիս Օհանյանը կարոտում է հայկական երկար կենացները. նա գրառում է կատարել, իսկ Թանկյանը մեկնաբանություն է թողել

Ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին. Արսեն Թորոսյան (լուսանկար)

Հայտնի է կինեմատոգրաֆի գլխավոր «չարագործը». նա 19 բացասական կերպար է մարմնավորել

Արցախի ընտրություններում ՀՅԴ-ն չի աջակցի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

Հատուկ պատրաստության վարժանքներ են անցկացվել . ՊՆ

Կրակոց Արթիկում․ 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

10-ի փոխարեն 20 հարց, քննական 30 րոպե ժամանակ. փոփոխություններ վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում