Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

Այսօր Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված ջարդերի հետեւանքով զոհվեց ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով հազարից ավելի հայ:

Նրանց մեծ մասը սպանվելուց առաջ ենթարկվել էր խոշտանգումների ու կտտանքների, ողջակիզման: Եռօրյա մղձավանջից հետո առկա էին հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18 հազար փախստական, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարան, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության կենտրոններ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ։

Ադրբեջանը կազմակերպել էր սումգայիթյան ջարդերը՝ կանխելու համար Արցախյան շարժման ծավալումը՝ առավել արյունահեղ գործողությունների հեռանկարով ահաբեկելու հայերին: Մեծ թվով ադրբեջանցիների՝ իրենց տասնյակ տարիների հարևանների վրա ձեռք բարձրացնելը կազմակերպվել էր ստահոդ լուրերի տարածման, ատելություն բորբոքելու, վրեժխնդրությամբ համակելու միջոցով: Տարածվել էին լուրեր, թե իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը:

ԽՍՀՄ ղեկավարության մակարդակով ևս նախազգուշական նոտա էր հնչեցվել. փետրվարի 26-ին Միխայիլ Գորբաչովը, հայ մտավորականների հետ խոսելով արցախահայության՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորելու մասին, հիշեցրել էր, որ Բաքվում 200 հազար հայ է ապրում և «մտահոգություն էր հայտնել» նրանց անվտանգության մասին:

Ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը վկայում է, որ այս զարհուրելի ոճիրը ծրագրված է եղել նախօրոք: Ադրբեջանցիները նախապատրաստվել էին ամեն առումով. ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողեր և այլ գործիքներ էին ձուլվել, թմրանյութեր և ոգելից խմիչք էր բաժանվել խղճի ձայնը մեկընդմիշտ լռեցնելու համար, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի գտնվելու վայրերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ։

Նշենք նաև, որ ջարդերի երրորդ օրը խորհրդային զորք է մտցվել Սումգայիթ, որը, սակայն, զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Ջարդը շարունակվել է:

Առավել քան 30 տարի Ադրբեջանը հետևողականորեն հերքել է այս ամենը՝ փաստաթղթերը, փախստականների վկայությունները, կայքերում ամբարված ապացույցներն անտեսելով՝ այս բոլոր տարիներին տարել է քարոզչական պայքար, և արդեն ոչ միայն հերքում է պետականորեն կազմակերպված հայերի սպանդը, այլև՝ հայերին է մեղադրում բռնությունների մեջ:

Այս տարի ոչ միայն ադրբեջանական, այլև՝ ռուսական լրատվամիջոցներում տարածում գտավ ադրբեջանական քարոզչության՝ ճշմարտությունից շատ հեռու գիծը: «Նեզավիսիմայա գազետա» թերթում տպագրվեց ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովի «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով հոդվածը: Այստեղ ասվում է, թե КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից իրենց հայտնի է դարձել, որ դեռ 1950-1960-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ են ստեղծել ընդդեմ ադրբեջանցիների: Ներկայացվում է, թե սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից Բաքու մեկնած գնացքում Հայաստանում սպանված 52 ադրբեջանցու դի է եղել (մի քանի օր անց այդ 52-ը դարձել է 100-ավոր), և որ հայերն են կազմակերպել և իրականացրել են Սումգայիթի բռնությունները։

Հոդվածին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Սումգայիթն ուղնուծուծով արտացոլում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց տրամադրվածությունը, որն արտահայտվում է ցեղասպանություն գործելու մշտական ձգտումներով: Իսկ ի՞նչ է ցեղասպանությունը: Հատված մեջբերեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայից. «Սույն Կոնվենցիայում ցեղասպանությունը նշանակում է հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում են` նպատակ ունենալով ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի` ա/  նման խմբի անդամների սպանությունը. բ) նման խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը»: Հայ բնակչությունն ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու հենց այս չիրականացող գործողությունն է այն խնդրի արմատը, որը մենք բոլորս պետք է ներառենք արդիական օրակարգում: Հենց սա է հակամարտության լուծման բանալին: Եթե հայատյացությունը քարոզվում է Ադրբեջանում պետական մակարդակով (ինչպես վկայում են հանցագործությունների կոծկման փաստերը, «գիշերային մարդասպանների» հերոսացման փաստերը, 2016 թվականի քառօրյա պատերազմի վայրագությունների եւ մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման փաստերը. ցուցակը կարելի է անվերջ շարունակել), արդյո՞ք կարելի է խոսել այս երկրում հայերի անվտանգության մասին»,- նշել է Մարուքյանը:

ՀՀ ԱԳՆ-ից այս քարոզչական հարվածին պատասխան ստանալ չհաջողվեց. անարձագանք մնացին մեր թե հեռախոսազանգերը, թե հարցումը:

Նշենք նաև, որ առավոտից կոտրված էին Սումգայիթի ջարդերի մասին պատմող որոշ էջեր: Արդյոք այստեղ ակնհայտ է ադրբեջանական ձեռագիր՝ մեր հարցմանն ի պատասխան մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Կայքերը շատ ուժեղ DDoS հարձակման տակ են։ Բնականաբար, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանն է հեղինակը»: Օրվա վերջում կայքերից մեկի բովանդակությունը հասանելի դարձավ:

Սակայն Սումգայիթի ջարդերի տարելիցի մասին հիշողությունն ամփոփենք հետաքրքիր ու նոր մի նոտայով. ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը, դիտարկելով համացանցում ադրբեջանցիների գրառումները Խոջալուի (ևս մեկ ստախեղդ շրջանի) դեպքերի մասին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ չնայած Ադրբեջանում «մե ողբ, մե սուգ, մե տխրություն» տրամադրությանը՝  կան որոշ լուսավոր մարդիկ (հիմնականում երիտասարդ ու տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչ), որ չեն վարանում ու չեն վախենում ճիշտը վկայել. «ցնդելիք ուժեղ տեքստեր են գրում», և «բնականաբար, տեղում հռչակվում են «պետության թշնամի», վերածվում հայհոյանքների թիրախի, բայց էլի գրում են ու մոտենում խնդրին հնարավորին օբյեկտիվ ու քննական հայացքով»։

Մնում է հուսալ, որ մի օր Ադրբեջանում չեն խուսափի իրենց իրական պատմության այլ էջեր էլ վերհանել, և կգրվի ճշմարտությունը նաև Սումգայիթի ջարդերի մասին:  

Տպել
4390 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց