Երևան
15 °C
Իրականում Էրդողանի հայտարարությունները, որ իրենք Արցախյան հիմնահարցն ընդունում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ իրենց հարց, պատահական չէ եւ ոչ էլ՝ նորություն: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
Ըստ ադրբեջանագետի՝ այդ գիծը Թուրքիան որդեգրել է դեռ 90-ականներին, եւ այն ժամանակվա իրենց քաղաքական գործիչների հայտարարությունները նույնպես այդ տրամաբանության մեջ էին: Այստեղ մի կողմից գործում է «Երկու պետություն, մեկ ազգ կարգախոսը», մյուս կողմից՝ Թուրքիայում կա այն մտածելակերպը, որ ՀՀ-ն Ղարաբաղյան հարցը հօգուտ իրեն լուծելուց հետո՝ հետագայում բարձրացնելու է նաեւ Նախիջեւանի, ապա Կարսի ու Արդահանի խնդիրները:
Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին ու գործողություններին, Հայրապետյանն ասաց, որ մենք հայտարարել ենք՝ ոչ միայն Ադրբեջանին ենք տեսնում՝ որպես անվտանգային սպառնալիք, այլ նաեւ՝ Թուրքիային՝ թե՛ իր գործողություններով, թե՛ հայտարարություններով, թե՛ որդեգրած գործելաոճով, եւ մեր անվտանգային գործողությունները բխում են նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելուց:
Ինչպես նշեց ադրբեջանագետը, Թուրքիան տարածաշրջանում բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրության ընկալման մեջ Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջությամբ ավտորիտար երկրների շարքում են, որոնք միայն խնդիրներ են հարուցում:
Հայրապետյանը Թուրքիայի վարած քաղաքականության մեջ առանձնապես փոփոխություն չի տեսնում: Նրա խոսքով՝ նախկին գծի շարունակությունն է. «Թուրքիան մշտապես փորձել է ավելի ներգրավված լինել Արցախյան հակամարտության հարցում, բայց եթե իսկապես ցանկանար կարգավորում, միակ օգուտը, որ կարող էր տալ, հեռու մնալն էր: Երբ մենք նշում ենք, որ Թուրքիան մշտապես առաջ է մղում Ադրբեջանի շահը, ապացուցում է մեր պնդումը»:
Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարին: Ուղիղ 32 տարի առաջ այս օրերին Բաքվից 26 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում ամենադաժան վայրագությունները տեղի ունեցան հայերի հանդեպ, եւ դա պատասխանն էր մեր հայրենակիցների խաղաղ ցույցերին, որոնք կազմակերպվել էին ԼՂ ինքնավար մարզում:
Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց՝ հենց այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ հայն իր համար թշնամի է, որ չկա որեւէ ձեւ ատելության մեղմացման, նույնիսկ 70 տարվա համատեղ խորհրդային անցյալը չօգնեց խուսափել նման վայրագություններից. դրա շարունակությունը եղավ Գանձակում, Բաքվում.
«Վերջին մեկ դարի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կազմակերպած այս գործողությունները, ատելությունն ու բռնությունն ապացուցում են, որ դա նրանց ինքնության մասն է»,- շեշտեց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Խոջալուի հետ կապված դեպքերին, ադրբեջանագետի խոսքով, դրա առնչությամբ կան նաեւ ադրբեջանական աղբյուրներ, որոնք հստակ արձանագրում են, որ դա Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների համատեքստում կազմակերպված իրադարձություն էր.
«Խոջալուի օպերացիան պայմանավորված էր Ստեփանակերտը հումանիտար ճգնաժամից փրկելու անհրաժեշտությամբ, քանի որ Ստեփանակերտը ռմբակոծվում էր բոլոր կողմերից, եւ այդ գործողությունն անխուսափելի էր՝ Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը ոչնչացումից փրկելու տեսանկյունից: Ոչ միայն հայկական աղբյուրները, այլեւ ժամանակին ռուսական թերթերը նախապես գրել էին հումանիտար միջանցքի տրամադրման մասին: Հաճախ ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, թե տեղյակ չեն եղել, բայց չէին կարող տեղյակ չլինել, որովհետեւ դրանք բավականին հրապարակային նյութեր են: Այդուհանդերձ, այն ժամանակվա նախագահ Մութալիբովի դեմ պայքարող «Ժողճակատ» կուսակցության ներկայացուցիչները, ըստ էության, բնակչության մի մասին հումանիտար միջանցքից զատ այլ ուղղությամբ են տանում, եւ դրանից հետո տեղի է ունենում ողբերգություն. նրանք այդ մեղքը բարդում են հայկական կողմի վրա, իսկ իրականում բոլոր հետազոտությունները, նույնիսկ իրենց աղբյուրներն ու Մութալիբովը փաստում են, որ դա ներքաղաքական գործընթացների համար կազմակերպված գործողություն էր, եւ, ցավոք սրտի, մարդկային կյանքերի հաշվին իրենց հաջողվեց տապալել Մութալիբովին ու հետագայում գալ իշխանության:
Հայրապետյանն ընդգծեց՝ սրա հետ կապված մենք մշտապես միջազգային մեր գործընկերների մոտ եւ տարբեր հարթակներում այս հարցը բարձրաձայնում ենք, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, բնականաբար, շատ ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. «Սակայն մեր աշխատանքները, ձեռնարկած քայլերը բավականին հստակ հակադրվում են այդ գծին: Իրենք, բնականաբար, փորձելու են դա ուռճացնել, տարբեր ձեւերով ներկայացնել, նույնիսկ Ալիեւը մյունխենյան հայտնի դեբատի ժամանակ փորձեց այդ հարցն արծարծել, զոհի կերպարի մեջ հանդես գալ, մինչդեռ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը եղել է ուղղակի հայի տեսակի ոչնչացումը»:
Անդրադառնալով մեր փախստականների հարցին՝ Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ նախորդիվ այդ հարցը հնարավորինս մոռացվել էր, մի կողմ էր դրվել, բայց դա իրենց քաղաքական թիմի համար քաղաքական եւ իրավական առումով առաջնահերթություն է: Նա հիշեցրեց, որ վերջերս Բաքվի ջարդերի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ նաեւ փախստականները խոսեցին.
«Մենք այդ հարցով առաջ ենք գնում, դա իսկապես կարեւոր է, դրա մասին պետք է խոսել, կարեւոր է նաեւ ցույց տալ, որ Ադրբեջանը շարունակաբար իրականացրել է զտման քաղաքականություն: Հունվարին էլ ԵԽԽՎ-ում դրան անդրադարձել ենք, դա մեր քաղաքականության կարեւոր կոմպոնենտն է»:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Արցախի տարածքները մեզ համար զուտ տարածքներ չեն, դրանք մեզ համար անվտանգություն են, նաեւ խոսելով այս պնդման շուրջ շահարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, Արցախյան հիմնահարցն ինքնության ու անվտանգության հարց է, ու շահարկումներն անընդունելի են.
«Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ վերջապես ընդունում են, որ դրանք ազատագրված տարածքներ են՝ մերժելով Սարգսյանի թեզը, որ Աղդամը մեզ համար հայրենիք չէ: Ուրախ եմ, որ գալիս են այն համոզման, որ ազատագրում են հենց հայրենիքը, եւ, այո՛, մեր հայրենիքում, մեր ազատագրված տարածքներում, որոնք մեր անվտանգության երաշխավորն են, մենք զիջման տեղ չունենք»,- շեշտեց պատգամավորը:
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստան
ԼՂ-ն գրեթե ամբողջությամբ դատարկ է, առավելագույնը մի քանի հարյուր մարդ կա, որոնք ևս հեռանում են. Բեգլարյան (տեսանյութ)
11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին. ՏԱՍՍ
Կրակել են Բաշինջաղյան փողոցում գտնվող տներից մեկի ուղղությամբ. կա ձերբակալված
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Կառավարությունը շարունակում է ժամանակավոր կացարանով ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի
ԼՂ-ից տեղափոխված 361 անձ է բուժում ստանում, պայքարում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների կյանքի համար. Ավանեսյան
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Գերմանիայի ԱԳ նախարար
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Դյուժարիկ
Վերջին 2 օրերին շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ. ԼՂ-ից 2900 անձ է տեղափոխվել Հայաստան
Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ
Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել. Ալեն Սիմոնյան
ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից Հայաստան եկած ուսուցիչների տվյալները. ինչպես գրանցվել
ԼՂ-ի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Հայկ Խանումյան
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 27 չվերթ է հետաձգվել
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում դեռևս երթևեկության սահմանափակումներ կան
ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցով Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից. Էդմոն Մարուքյանը մանրամասնել է
© 2023 Հայկական ժամանակ