«Եվ այն, ինչ տարիներ շարունակ արել էի խոցելի խմբի երաժիշտների համար, կյանքն ինձ վերադարձրեց դրա հազարապատիկը»

09/03/2020 schedule22:15

Էռնեստ Հեմինգուեյի խոսքերը երեկ աչքովս ընկան, ասում է, որ խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում: Իմաստուն բան է ասում Էռնեստ Հեմինգուեյը: Բայց երջանկության բանալիները մարդու ձեռքերում են: Հարցն այն է, թե պատրա՞ստ ես արդյոք աշխատանք տանել քո բնավորության վրա, որպեսզի կարողանաս բանեցնել այդ բանալիները: Եվ անկախ նրանից` մարդը խելացի է, թե` ոչ այնքան, կարող է զգալ երջանկությունը, եթե, իհարկե, ուզում է պրպտել կյանքը, որսալ կյանքի ընձեռած շանսը և հարկ եղած դեպքում բաց թողնել այն, եթե հասկանում է, որ իրենը չէ: Իմ հայրն ինձ ցույց է տվել երջանկության բանալիները` «Մանան ջան, ամեն ինչ պարզ է` հույս, հավատ, սեր: Եվ եթե դու կարողանաս ներել մարդուն, ինչպես Աստված է քեզ ներում, ապրելը հեշտ կլինի, քեզ կօգնի ճիշտ հարաբերություններ կառուցել մարդկանց հետ, որովհետև նվագելուց ավելի բարդ է պահպանել ջերմ հարաբերությունները քեզ շրջապատող մարդկանց հետ»: Մաքուր, ներդաշնակ ներաշխարհով ապրելն ու առ Աստված, առ մարդիկ հավատով մի բան ստեղծելն է երջանկությունը: Մաքրագործող աղոթքից հետո անհնար է, որ քեզ հետ վատ բան պատահի:

Վերջերս ես մասնակցում էի միջազգային երաժշտական նախագծի համար անցկացվող մրցույթի: Ու ես որոշեցի լսումների նախօրեին գնալ եկեղեցի և աղոթել, որովհետև, որպես կանոն, այդպիսի կարևոր օրերին ինձ հետ փորձություններ են պատահում: Եվ ահա, լսումների օրը` իմ ելույթից հինգ րոպե առաջ, դուրս եկա այն սենյակից, որտեղ հավաքված էին բոլոր երաժիշտները և գնացի միջանցք գործիքս փորձելու: Նվագելով էի` չզգալով, որ քայլում եմ մարմարյա հատակի վրա և չնկատելով հանդիպակաց աստիճանը: Հանկարծ ոտքերս պլստացին մարմարի վրա, և եթե ես ընկնեի, ջարդուխուրդ էինք լինելու և' ես, և' ջութակս: Բայց ինձ, կարծես, մեկը բռնեց և օգնեց, որ պահպանեմ հավասարակշռությունս: Իրոք, անտես մեկն ինձ բռնեց: Չնայած իմ նյարդային վիճակին` ես հիանալի ելույթ ունեցա և ներգրավվեցի մի միջազգային երաժշտական նախագծում, որի շրջանակներում Մարզահամերգային համալիրում հինգ ներկայացում եմ ունենալու:

Ջութակահար Մանան Գարուկյան

Անձնական երջանկություն.

Արդեն բավական հասուն տարիքում եմ ու հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ, այո, երջանիկ եմ եղել, որովհետև սիրել եմ ու սիրվել: Չի ստացվել այնպես, որ մեր կյանքի թելերը կապենք, ընտանիք ստեղծենք, երեխաներ ունենանք: Բայց ես, իրոք, երջանիկ եմ եղել, որովհետև այդ մեծ սիրո մեջ ազատ եմ եղել` ինչպես ձուկն իր ջրում: Չենք կաշկանդել միմյանց, վստահել ու հավատացել ենք միմյանց: Հիշում եմ` վերադարձել էր արտասահմանից, պիտի հանդիպեինք: Եվ նա հանդիպման եկավ մի մեծ զամբյուղով` լիքը վարդերով և ուրիշ ծաղիկներով: Այդ ծաղիկներն ասես երեխաներ լինեին: Ասում են, չէ՞, որ երեխաները կյանքի ծաղիկներն են: Նայեցի այդ ծաղիկներին ու մտածեցի` «Այսքան շատ բալիկներ...»... Ու հասկացա, որ երջանիկ եմ, շա'տ երջանիկ:

Մասնագիտական երջանկություն.

Բոլոր արվեստներից երաժշտությունն ամենաուժեղն է ազդում մարդու վրա և այդ ազդեցությունը կայծակնային է լինում: Երաժշտի համար մեծ երջանկություն է, որ հիմա պիտի բեմ բարձրանա և մարդկանց արև ու էներգիա պիտի տա, պիտի սնի նրանց հոգին, միտքը, երևակայությունը: Ես պարզապես չեմ նվագում, ես ճախրում եմ նվագելիս: Կտրվում եմ իրականությունից, դա տիեզերական երջանկություն է: Դու տալիս ես և ստանում ես հազարապատիկը: Հիմա 47 տարեկան եմ, ու չնայած իրականացրել եմ իր երազանքների դեռևս կեսը, բայցևայնպես երջանիկ եմ, որ իրագործել եմ իմ «Նարեկացի-Բախ» ծրագիրը` մի մշակութային երկխոսություն, որ Կոմիտասի տուն-թանգարանում իրականացրել եմ իմ հայրիկի իդեայով` ցավոք, նրա մահից հետո: Բախ սոլո ջութակով` իմ կատարմամբ, իսկ արտիստը կարդում է Նարեկացուց հատվածներ: Մարտի 31-ին` Բախի ծննդյան օրը, իրականացվելու է այս ծրագրի երկրորդ տարբերակը, որտեղ Նարեկը կհնչի նաև անգլերեն: Եվ մեծ նպատակ ունեմ այս ծրագիրն իրականացնել եվրոպական տարբեր երկրներում, նաև` Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, որի շրջանակներում Նարեկը կհնչի թարգմանված բոլոր լեզուներով: Թեկուզ կյանքի գնով, ես Նարեկի ու Բախի իմ նախագիծը պիտի տանեմ արտասահման: Ես իմ հոր երազանքը պիտի իրագործեմ: Այս գործի մեջ երջանիկ լինելու մի կարևոր հիմք կա` իմ ազգի մեծին` Տիեզերական Նարեկացուն ներկայացնում եմ համաշխարհային հանճարեղ կոմպոզիտորի` Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների հետ: Ի~նչ երջանություն է նվագել Բախ` Նարեկացու փառահեղ խոսքով համեմված:

Մեծ երջանկություն է, երբ հոբբին վերածվում է աշխատանքի: Օրինակ, եթե մեկն ինձ հուշեր` «Մանան ջան, քո իմպուլսիվ բնավորությունը հաշվի առնելով` ավելի լավ է նկարիչ դառնաս», ես հենց այդպես էլ կանեի: Իմ կյանքի քառասունհիգերորդ տարում` հորս մահվան քառասուներորդ օրը միայն հայտնաբերեցի նկարելու ձիրքս: Ես սկսեցի նկարել ափսեների վրա, և ինձ համար ամենահաճելին դարձած այդ զբաղմունքը դարձավ աշխատանք: Ես այնքան էի տարվել նկարելով, որ մոռացել էի իմ ջութակահար լինելը: Հանկարծ հիշեցի, որ հայրիկիս արվեստանոցի դռներն առաջին անգամ բացվեցին Ռոբերտ Ամիրխանյանի «Արևոտ անձրև» երաժշտության ներքո: Միացրի այդ երաժշտությունն ու նկարեցի հորս ու մորս, որ երազում էին արվեստանոց ունենալու մասին, ու երբ ունեցանք, ահա, այդ առավոտյան ռադիոընդունիչով այդ երգն էր հնչում: Նկարելն օգնեց ինձ բուժել իմ ներսի ցավը, հանդարտվել, կյանքի կոչվել: Դրանից հետո ես ունեցել եմ հինգ անհատական ցուցադրություն, գարնանն էլ առաջին անգամ պատրաստվում եմ մասնակցել հանրապետական ցուցահանդեսի: Աշխատանք դարձած այս հոբբին աննկարագրելի երջանկություն բերեց ինձ: 

Հանրային երջանկություն.

Տասնհինգ տարի եղել եմ «Նոտա» մշակութային-բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար և գործ եմ ունեցել շուրջ 5000 խոցելի խմբի երաժիշտների հետ` թոշակառուներ, հաշմանդամներ, փախստականներ և այլն: Հայրիկիս հետ էինք հիմնել այս կազմակերպությունը, ակցիա-համերգներ էինք կազմակերպում, որի շրջանակում հումանիտար օգնություն էր կազմակերպվում մեր կազմակերպության շահառուների համար: Ես մտածում էի, որ նրանց երջանկացնելը բարդ է, որովհետև նախ պետք է օգնեմ լուծել նրանց առաջնային կարիքները` առողջական ու պարզ կեցության խնդիրներ: Բայց հանկարծ տեսնում էի, որ այդ մարդիկ երջանկանում էին անգամ առաջնային կարիքները լուծված տեսնելուց հետո: Ես էլ երջանկանում էի, որ կարողանում եմ այդ մարդկանց երջանկացնել: Հետագայում սառեցվեց այդ կազմակերպությունը, որովհետև չէր հաջողվում դրամաշնորհային ծրագրեր շահել: Ես հայտնվել էի առողջական ու սոցիալական բավական բարդ վիճակում` հայրս մահացավ, ես աշխատանք չունեի, առողջությունս կտրուկ վատացավ, պարզվեց, որ շաքարային դիաբետ ունեմ և այսօր էլ պայքարում եմ դրա դեմ ու անում եմ ամեն ինչ, որ երկար ապրեմ: Եվ այն, ինչ տարիներ շարունակ արել էի խոցելի խմբի երաժիշտների համար, կյանքն ինձ վերադարձրեց դրա հազարապատիկը: Մարդիկ ինձ նվիրում են ինսուլիններ, դեղեր, հագուստներ են բերում... Մտածում եմ` չլինի՞ Աստված իմ առաջ բերեց էն լավությունները, որ ժամանակին արել եմ դրա կարիքն ունեցողների համար: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որովհետև իմ բարի գործերը ուրիշ մարդկանց ձեռքերով ինձ են վերադառնում իմ ամենածանր օրերին: Այլևս չեմ զարմանում, թե ինչու էին մարդիկ երջանիկ ու շնորհակալ իմ օգնության համար: Հիմա ես հասկանում եմ նրանց: Ես էլ` երջանիկ եմ և գոհանում եմ ինձ տրված ամեն ինչի համար, որովհետև եթե գոհանալու շնորհը չունենաս, քեզ ոչինչ չի տրվի: Ու ես տեսնում եմ, որ գնալով լայն դռներ են բացվում իմ առջև` չնայած իմ չարչարանքներին, իմ առողջական վիճակին, չնայած նրան, որ ինձ չի թույլատրվում սթրես ապրել, հուզվել` թեկուզ համերգից առաջ:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Մեզ շատ է պակասում բարությունը, հանդուրժողականությունը, ներողամտությունը: Մեր երկրի երջանկությանը խանգարում է վայրի կապիտալիզմի օրենքը` մարդը մարդուն գայլ: Այն երկիրը, որտեղ հնարավոր է երջանկությունը մարդկանց համար, պահպանված, խնամված բնություն պիտի ունենա, որովհետև մարդն իրեն միշտ ներդաշնակ է զգում բնության գրկում: Երջանիկ երկրում մարդիկ իրենց սիրած գործով զբաղվելու հնարավորություն պիտի ունենան: Մարդկային հարաբերությունների բարձր որակներ պիտի լինեն երջանիկ երկրում. չգիտեմ` քանի տարի հետ գնանք, որ գտնենք այն հին ու բարի քաղաքը` երևի, 1950-1960-ականների Երևանը: Երջանիկ միջավայրը ներդաշնակությամբ է ստեղծվում: Իսկ ներդաշնակությունը, իմ խորին համոզմամբ, հնարավոր է արվեստով` լավ երաժշտությամբ, լավ նկարչությամբ, լավ ֆիլմերով, լավ գրականությամբ: Դե, պատկերացրեք, մի մոլորակ, որտեղ բնությունն անվնաս է, մարդիկ զբաղված են սիրելի գործով և լցված արվեստով` առողջ հոգի առողջ մարմնում, մի՞թե սա այն երկիրը չէ, որտեղ մարդիկ կարող են ապրել երջանիկ:  

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3076 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց