Իրան, շնորհավոր Նոր տարի՝ 1399 թվականը

Իրանում այսօր դիմավորում են 1399 թվականը՝ ամենասիրված ու սպասված տոների շարքում առանձնացող Նովրուզը՝ Նոր տարվա սկիզբն աստղագիտական արեւային օրացույցի համաձայն: Այն նշվում է մարտի 20-21-ին՝ գիշերահավասարի օրը՝ որպես բնության զարթոնքի ու հողագործական աշխատանքների մեկնարկի կետ:

Նովրուզը հին տոն է։ Իրանում այն նշել են դեռ մ․թ․ա․ 4-րդ դարում: Արեւային-կրակապաշտ Իրանում այն ծագել է մի ռազմական հաղթանակի մասին լեգենդի հիմքի վրա. Ֆիրդուսին «Շահնամե»-ում արքայական շքեղությամբ է պատկերում հաղթանակած արքային ոսկեշող գահավորակի վրա, որ անմարմին ոգիների ուսերին երկինք է բարձրանում: «Մարդիկ ոսկի եւ ակնեղեն էին շաղ տալիս նրա վրա: Եվ քանի որ նոր տարվա սկիզբն էր… մեծ ու շքեղ տոնախմբություն կազմակերպվեց, որ անվանվեց Նովրուզ, այն է՝ նոր լույս կամ նոր օր, որ իրանցիները մինչեւ օրս տոնում են»:

Անտիկ պատմաբան Ստրաբոնն այս կապակցությամբ գրում է, որ Նովրուզն ամենաընդունված եւ հարգի տոնն է համարվել. «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի եւ Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում եւ միմյանց հյուրասիրում այն խմիչքներով եւ ուտելիքներով, որոնք դիպել են կրակին»:

Իրանում մշտապես պահում են Նովրուզին առնչվող հնագույն ավանդույթները: Իրանցիները սկսում են նախապատրաստվել Նովրուզին Նոր տարուց շատ առաջ: Անցնող տարվա վերջին օրերը նշանավորվում են այստեղ Հանեթականի կոչվող «մեծ մաքրությամբ»: Սովորաբար իրանցիները ոչ միայն մաքրում են իրենց տները, այլեւ մանրամասնորեն սրբում են փողոցները, քաղաքի տարբեր անկյունները, լվանում պատերն ու հատակից մաքրում կեղտն ու մթությունը՝ պատրաստվելով գարնան հաղթարշավին, նոր կյանքի պայծառ ու բարի սկզբին:

Արդեն իսլամական Իրանում այս հին ավանդական ամանորյա տոնը, ավելի հոգեւոր դառնալով, ստացել է նաեւ իսլամական ծիսական բաղադրիչ: Ամանորի նախօրեին Ղուրանը ընթերցվում է իրանցիների տներում, եւ սա Նովրուզի նույնքան անբաժանելի մաս է, որքան տոնի հետ կապված հնագույն սովորույթները:

Անվիճելի փաստ է, որ Նովրուզի օրերին ամբողջ երկրի բնակիչները դառնում են առանձնահատուկ սիրալիր, ժպտերես եւ բաց աշխարհի հանդեպ, նրանք այս օրերին ավելի ու ավելի շատ են միմյանց օգնում, մասնակցում բարեգործական միջոցառումներին: Այցելում են միմյանց, հյուրասիրում ավանդական ուտեստներ, երեկոյան խարույկներ վառում ու շուրջը բոլորած՝ ազգային երգեր երգում, տոնական օրերն ամփոփվում են 13-րդ օրը. դա ավանդաբար հանգստանալու եւ բնությանն առավել մոտ լինելու օրն է:

Այս տարի, սակայն, Իրանում վերածննդի ուրախությունը միախառնված է կորոնավիրուսի հետ կապված վախի, հարյուրավոր մահերի, վշտի ու ապագայի անորոշության մտահոգությունների հետ: Ինչպես իր այսօր տարածած շնորհավորական ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այս տարի շատերի համար Նովրուզը գալիս է տխրության եւ անհանգստության ժամանակ: COVID-19-ը ստվեր է նետել ամբողջ աշխարհի վրա, ներառյալ այն շրջանները, որոնք նշում են այս հնագույն տոնը: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին, եւ իմ բարեմաղթանքներն եմ հայտնում բոլորին»: Գուտերեշը հույս է հայտնել, որ Նովրուզն այս տարի իրանցիները կնշեն փակ ընտանեկան միջավայրում՝ սա դիտարկելով որպես բնությունն ու փոփոխվող եղանակների գեղեցկությունը վայելելու հնարավորություն:

Նշենք, որ նոր կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է մեր հարեւան Իրանը: Այսօր առավոտվա պաշտոնական տվյալներով՝ այստեղ վարակման հաստատված դեպքերի թիվը անցել է 16 հազարից, գրանցվել է 988 մահ:

Տպել
2404 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց