Կյանքն առանց ֆուտբոլի

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հետաձգվեց այս մարզաձեւի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը․ համաշխարհային համաճարակը իր սրբագրումներն է անում նաեւ այս բնագավառում։

Եվրոպական ֆուտբոլային միության՝ ՈՒԵՖԱ-ի մեջ մտնող 55 երկրներից ֆուտբոլ ներկայումս խաղում են միայն Բելառուսում, իսկ մյուս երկրներում, նաեւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվել են։ Աշխարհում էլ գրեթե չեն մնացել երկրներ, ուր դեռ կայանում են ֆուտբոլային հանդիպումներ։ Ֆուտբոլային կյանքը կանգ է առել՝ նման իրավիճակ չի եղել անգամ Համաշխարհային պատերազմների ընթացքում։ Հարկադիր պարապուրդի են մատնված ֆուտբոլով զբաղվող գրեթե բոլոր անհատները, թիմերը, կազմակերպությունները։

Եվրոպական երկրներում արգելված են թիմային մարզումները եւ համաշխարհային ֆուտբոլային աստղերը մարզվում են տանը, հատուկ ծրագրերով։ Համաշխարհային համաճարակի հետեւանքները ֆուտբոլային տնտեսության վրա ահռելի են ու գնալով անգամ դառնում են անչափելի։ Բայց արձանագրվում են նաեւ աբսուրդի հասնող իրավիճակներ, ինչը նաեւ որոշակի առումով լրացնում է առանց ֆուտբոլի ապրելու այս հարկադրված պարապուրդը։

Առաջին հերթին յուրահատուկ է իհարկե Բելառուսի ղեկավարների պահվածքը։ Բելառուսում մինչ այժմ սահմանափակումներ չկան եւ ոչ մի բնագավառում՝ բնականոն ռիթմով աշխատում են բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, մշակութային ու ժամանցի վայրերը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լուրջ չի համարում համաշխարհային այս համաճարակը, այն անվանում է «համամարդկային պսիխոզ», անգամ առաջարկում այն հաղթահարելու սեփական դեղատոմսը՝ «օղի՝ 50 գրամ եւ բաղնիք»։ Ու սա այն դեպքում, երբ մարտի 25-ին, ժամը 12։00-ի դրությամբ Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի 86 դեպք։

Բելառուսի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկել է մարտի 19 –ին, ու առայժմ Բելառուսի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ֆուտբոլայի ֆեդերացիան հարկ չեն համարում այն հետաձգել, անգամ հանդիսականների մուտքը չի արգելվում։ Անգլիական «Արսենալի», իսպանական «Բարսելոնայի» կազմերում հանդես եկած բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը իր մտորումներն է ներկայացրել առկա իրավիճակի վերաբերյալ։ «Չեմպիոնների, Եվրոպայի լիգաները հետաձգվել են, եվրոպական բոլոր երկրներում ազգային առաջնությունները դադարեցվել են ու սա ճիշտ որոշում է։ Իսկ ահա Բելառուսում ամեն ինչ շարունակվում է՝ բոլորի համար միեւնույն է։ մարդիկ լուրջ չեն ընդունում իրավիճակը՝ սա անհավատալի է։ Ես ընտանիքովս ապրում եմ մեկուսացված ու երբ դուրս եմ գալիս տնից՝ խանութ գնալու, զարմանում են․ փողոցներում բազմաթիվ մարդիկ կան, բաց են ժամանցի բոլոր վայրերը», - ռուսական պարբերակների հետ զրույցում ասել է Գլեբը։

Կորոնովիրուսը եւս մեկ աբսուրդային երեւույթի պատճառ է դարձել՝ բայց արդեն ակամա։ 1960 թվականից սկսած 4 տարին մեկ անցկացվող Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց եւ այն կայանալու է 2021 թվականին։ 60 տարիների ընթացքում առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը չի կայանալու նախատեսված ժամկետներում, ինչը իր հետ բերում է որոշակի զարմանալի փաստեր։ Մինչ այժմ միայն Իսպանիային  է հաջողվել 2 անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը (2008 եւ 2012 թթ․) ու այն պահպանել 8 տարի անընդմեջ։ Եվրոպայի մյուս բոլոր չեմպիոնները այդ կոչումը կրել են 4 տարի։ Բայց ահա Եվրոպայի վերջին ու գործող չեմպիոնը՝ Պորտուգալիան, համաշխարհային համաճարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով այդ կոչումը կրելու է առնվազն 5 տարի։

Հետաքրքիր է նաեւ, որ Պորտուգալիայի չեմպիոնությունն էլ աչքի ընկավ մի շարք աննախադեպ երեւույթների համադրմամբ։ 2016 թվականին կայացած Եվրոպայի առաջնության ընթացքում Պորտուգալիան նախ կարողացավ խմբային փուլը հաղթահարել միայն լրացուցիչ գործակիցների շնորհիվ․ խմբում Կրիշտիանու Ռունալդուն եւ իր խաղընկերները չտոնեցին ոչ մի հաղթանակ՝ 3 խաղ ավարտեցին ոչ ոքի եւ փլեյ օֆ դուրս 3 –րդ տեղերը գրաված լավագույն թիմերի պայքարում։

Պորտուգալիան 2016 - ին դարձավ առաջին հավաքականը, որ չեմպիոնի կոչումը նվաճեց կայացած 7 խաղերի հիմնական ժամանակներում տոնելով ընդամենը 1 հաղթանակ (կիսաեզրափակիչում՝ Ուելսի դեմ), իսկ մյուս 6 խաղերում արձանագրվեցին ոչ-ոքիներ եւ միայն հիմնական ժամանակահատվածում, այդ թվում՝ եզրափակիչում, կամ էլ ետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ Պորտուգալիան առաջ անցավ եւ ի վերջո նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Ահա նման «չեմպիոնական» ընթացք ցույց տված Պորտուգալիան հիմա էլ Եվրոպայի չեմպիոնի կոչումը կրելու է ընդհանուրից 1 տարի ավելի ժամկետով՝ մինչեւ 2021 թվականը։

  

Տպել
229 դիտում

Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայող 4 ոստիկաններ ինքնամեկուսացել են՝ ապահովության նկատառումներով

Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 մարդ կա. մեկուսացած է 96, ինքնամեկուսացած՝ 188 մարդ. մարզպետ

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի և Ստեփանավանի 2 խանութի, Երևանի մեկ սուպերմարկետի գործունեությունը

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ