Երևան
12 °C
Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում 2-րդ փուլ անցած Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը երեկ հայտարարություններով հանդես եկան:
Եթե Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն էր հայտնում միասնաբար ու ավելի ամուր ճակատով գնալ դեպի իշխանության ձեւավորման հաջորդ հանգրվան եւ դիմագրավել բոլոր մարտահրավերներին, ապա Մայիլյանը, տողատակերում քննադատելով կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացումը, չէր հստակեցնում՝ ընդունո՞ւմ է արդեն տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Նա նույնիսկ ակնարկում էր, թե քննարկում է 2-րդ փուլին չմասնակցելու հնարավորությունը: «Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում եւ մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր ԱՀ նախագահի թեկնածուն:
Արցախի ընտրություններին երեկ անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետը: Կառավարության նիստում շնորհավորելով Արցախի ժողովրդին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առիթով, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են պաշտոնական արդյունքները… Բավական խոսուն է նաեւ նախագահի թեկնածուների եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, եւ բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»:
Իր հերթին ՀՀ նախագահը Արցախում անցկացված ընտրությունները համարեց Արցախի, նրա պետական մարմինների կայացվածության ապացույց: ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում:
Այս գնահատականների հետ համամիտ չէ, սակայն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Նա պատասխանել է ՀԺ-ի հարցերին:
- Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցած ընտրությունները:
- Ես կարծում եմ, որ Արցախը այդպիսի ընտրությունների արժանի չէ: Ես կցանկանայի, որ Արցախի ընտրությունները նույնքան անվիճահարույց լինեին, որքան ՀՀ-ում 2018-ին տեղի ունեցած ընտրություններն են եղել: Թվում էր, թե արցախցին էլ պետք է ոգեշնչված լինի հայաստանյան իրողությունից, որտեղ իշխանական ամենաբարձր մակարդակով կա ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Ցավալիորեն տեսանք, որ այդպես չէ. Արցախի այս ընտրությունները 2017-ի հայաստանյան ընտրությունների դեժավյու են առաջացնում:
Երբ ՀՀ վարչապետն ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, նա նկատի ուներ ոչ այնքան սահմանների, ոչ այնքան երկու պետականության փաստի իմաստը, այլ այն արժեքային նույնությունը, որում բռնությունը տեղ չունի: Եվ երբ Արցախի ընտրության ընթացքում տեսնում ենք մարդու քվեի վաճառքի մասին տեղեկություն, երբ լսում ենք քաղաքական բարեգործությունների մասին տեղեկություն, խոչընդոտ այս կամ այն թեկնածուի այս կամ այն քաղաք մտնելու, նման պարագայում չենք կարող համարել, որ ընտրական գործընթացների որակի իմաստով Արցախը Հայաստան է:
- Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ վարչապետը, ԱԳՆ-ն, Հայաստանից մեկնած պատգամավորները հիմնականում դրական գնահատեցին այդ ընտրությունները:
- Երբ որ ես թերությունների մասին խոսում եմ, դա չի նշանակում, որ դրանք այն աստիճանի վատն էին, որ կարելի է խոտան համարել: Բայց այդ որակի ընտրությունները հաստատ Հայաստանի ընտրությունների հետ համեմատության եզրեր չունեն, ես այստեղ պետք է չհամաձայնեմ ե՛ւ պարոն վարչապետի, ե՛ւ ԱԳՆ-ի, ե՛ւ մյուսների հետ, որովհետեւ հայաստանյան վերջին ընտրություններից հետո որեւէ զրույց չի եղել քվե գնելու, մարդ ծեծելու եւ նման բաների մասին: Ես կարծում եմ, որ առաջիկա երկու շաբաթը՝ մինչեւ 2-րդ փուլ, պետք է օգտագործվի այդ բոլոր խնդիրները վերացնելու ուղղությամբ: Դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցը, որտեղ 700-ից ավելի խախտումների մասին էր խոսվում, պետք է դրվի Արցախի իրավապահ մարմինների սեղանին եւ կետ առ կետ շտկվի, եթե մենք իսկապես ուզում ենք Արցախը եւ Հայաստանը ունենալ արժեքային մեկ տարածության մեջ: Եվ որպեսզի Արցախի ընտրություններից էլ երկիրը դուրս գա միավորված, ոչ թե պառակտված: Չընտրված թեկնածուների հետեւում ահռելի թվով ընտրողներ էին եւ պատկերացրեք, եթե նրանք համարեն, որ այդ ընտրությունները արդար չէին: Այս դեպքում նրանք չեն կարող միավորված դուրս գալ այս փորձությունից: Ուստի, իմ կարծիքով, Հայաստանը՝ որպես Արցախում ժողովրդավարական ընտրությունների երաշխավոր, այս պահից սկսած պետք է պարտադրի Արցախի իր գործընկերներին՝ վերացնելու այդ 700 խախտումները:
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ 2-րդ փուլ քաղաքական բանակցություններ տեղի ունենան եւ պայքարից դուրս մնացած թեկնածուները հայտարարեն 2-րդ փուլ անցած թեկնածուներից մեկին աջակցելու մասին՝ ինչ-որ պաշտոնների կամ այլ խոստումների դիմաց:
- Ինչպես եւ սպասելի է՝ երկրորդ փուլից առաջ, բնականաբար, թեկնածուները կենտրոնանում են այն ձայների վրա, որոնք դեպի իրենց չեն եկել: Հիմա օբյեկտիվորեն սկսելու են իրենց քվեները ավելացնել այն ընտրողների հաշվին, որոնց թեկնածուները դուրս են եկել խաղից: Դա կարող է արվել տարբեր ձեւերով: Թեկնածուներից մեկը կարող է արդեն նույնիսկ ձեւավորել իր ստվերային կառավարությունը՝ այն թեկնածուներով, որոնք դուրս են մնացել ընտրապայքարից, մյուսները ուղղակի հայտարարություններ կարող են անել…Առաջիկա երկու շաբաթը, կարծում եմ, դրան է նվիրված լինելու: Խաղի մեջ մնացածները կփորձեն հարաբերվել չմնացածների հետ, եւ հակառակը:
- Մամուլում տեղեկություն տարածվեց, թե Արայիկ Հարությունյանը հետընտրական բանակցություններ է սկսել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, եւ նրան կառաջարկվի բարձր պաշտոն՝ սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցություն ստանալու ակնկալիքով: Հարությունյանի մամուլի խոսնակը հերքեց այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ այս փուլում ոչ մեկի հետ, հատկապես գործադիր իշխանության ձեւավորման համատեքստում, որեւէ քննարկում չկա:
- Ոչ կարող եմ բացառել, ոչ կարող եմ հաստատել: Ուղղակի կարող եմ հիմք ընդունել իրենց հերքումը: Բայց հաշվի առնելով հայաստանյան քաղաքական կյանքը, որտեղ դեռեւս նախկինից մնացած տրադիցիաներ կան, ոչինչ չեմ կարող բացառել:
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Մասիս Մայիլյանը չմասնակցի երկրորդ փուլին. այսօր (երեկ) նա հայտարարություն էր տարածել, որում դա կարծեք թե չէր բացառում:
- Ես Մայիլյանի հայտարարությանը ծանոթ եմ, դա եւս ինձ մտահոգեց. բավականին բարդ է քարոզարշավ վարել, երբ խաղի կանոնները անազնիվ են: Այս առումով ես այդ հայտարարությունը համարում եմ ահազանգ, որ պատշաճ քայլեր ձեռնարկվեն պատժելու այս կամ այն հանցագործություն կատարած անձին: Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությունը վստահաբար կարդացել եք: Համացանցում վիճաբանության, ծեծի տեսանյութ է, ոստիկանությունն ասում է՝ ստուգումներ են կատարվում: Ի՞նչ ստուգումներ պիտի կատարվեն, երբ հանցագործությունը տեսագրված է: Առնվազն պետք է նյութեր նախապատրաստվեին: Հնարավոր է նաեւ Մայիլյանը տիրապետում է որոշակի գործընթացների մասին տեղեկատվության, որոնք ստիպում են նրան անել նման հայտարարություն:
- Բայց Մայիլյանի հայտարարությունը ոչ թե խաղի կանոնների, այլ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված ընտրությունները չհետաձգելու մասին էին:
- Նաեւ: Նա հիշեցրել էր, որ կոչ էին արել հետաձգել ընտրությունները: Եվ ես տեղյակ չեմ՝ ինչպիսին է իրավիճակն Արցախում ընտրություններից հետո՝ կորոնավիրուսի իմաստով: Կարող են եւ իսկապես մտահոգիչ բաներ լինել:
- Պարոն Սաֆարյան, իսկ ի՞նչ կարծիք ունեք խորհրդարան անցած ուժերի մասին:
- Շատ այլ խորհրդարան կուզենայինք տեսնել Արցախում, բայց դա էր արցախցու ընտրությունը: Տեսանելի է, որ խորհրդարանում հայտնվել են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն այս կամ այն ռեսուրսը՝ վարչական, ֆինանսական կամ ուժային: Այն քաղաքական դեմքերը կամ ուժերը, որ մաքուր քաղաքական հայտ էին ներկայացնում, ցավոք, չանցան:
- Ինչպե՞ս եք գնահատում գործող պատգամավոր Հայկ Խանումյանի ղեկավարած կուսակցության չանցնելը խորհրդարան, ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանի շատ ցածր տոկոսը, Վիտալի Բալասանյանի քաղաքական ուժի՝ 3-րդ տեղում հայտնվելը, Վահան Բադասյանի այդքան քիչ ձայները նախագահական ընտրություններում: Սպասելի՞ էր ձեզ համար այս պատկերը:
- Ես արդեն ասացի, որ մեծ դեր են ունեցել տիրապետած ռեսուրսները: Բադասյանը, Խանումյանը, «Նոր Արցախը», մյուսները, ըստ էության, այդպիսի ռեսուրսներ չունեին: Ոչ բիզնես ունեին, որտեղ աշխատողներ լինեին, ոչ նվերներ էին բաժանել, ոչ զինվորական էլիտայի մեջ էին: Արդյունքում չհայտնվեցին խորհրդարանում կամ ցածր ձայներ ստացան: Բայց մի հետաքրքիր բան կա. Արցախի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ լուրջ քվե չեն ստացել այն ուժերը, որոնք փորձում էին պղտորել Հայաստան-Արցախ հարաբերությունները, Արցախը հակադրել Հայաստանին: Արցախցին այդ օրակարգին կողմ չքվեարկեց, եւ սա մխիթարություն է: Այդպիսի քաղաքական գիծ, ինչպես հայտնի է, վարում էր Վիտալի Բալասանյանը, որը ներկայացնում էր Հայաստանի նախկին իշխանությունների պաշտոնական օրակարգը: Նա կարծում էր, որ Արցախը պետք է փրկել Հայաստանի հեղափոխության պրոյեկտումից, Արցախը պետք է դառնա փրկության օղակ՝ հետագայում «ազատագրելով» Հայաստանը: Նրա ստացած քվեները նախկինների քաղաքական վերադարձի բացառման ուղերձ էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT