ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

03/04/2020 schedule21:15

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը.

«Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս բնակիչը և երկու զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ այս ռազմական միջադեպի ընթացքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցվածքում թիրախավորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: 

Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակավոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով: 

Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր հանձնառությունը` հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը և այս ժամանակաշրջանում խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողություններից:

Նշենք, որ նման իրադրություններում առավել ընդգծվում է ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման և այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարևորությունը»:

Տպել
539 դիտում

ԱՆ-ն ընդունում է հայտեր այն ԲԿ-ներից, որոնք կցանկանան ընդգրկվել կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24 հազար 389 արձանագրություն

Արտագնա տուրիզմը փոխարինվում է ներգնա ճանաչողական այցերով. Լոռիում ընդհանուր առմամբ դժգոհ չեն զբոսաշրջիկների հոսքից

Հրդեհներ են բռնկվել հանրապետության 3 մարզի և Երևանի խոտածածկ տարածքներում

Կորոնավիրուսային հիվանդության հետազոտության արդյունքները վաղը քիչ կլինեն. ՀՎԿԱԿ լաբորատորիան այսօր չի աշխատի. ԱՆ խոսնակ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացված է 474 քաղաքացի, 90-ը՝ դրական ախտորոշմամբ

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 38 ամյա տղամարդու սպանության դեպքից

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

Պղտոր ջրում ձուկ որսացողները

Երևանի Մելքումովի փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է մեկ տուժած

Նուբարաշենի պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. 40-ամյա վարորդը մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, թիվը հասել է 13130-ի. առողջացել է 294, մահացել՝ 10 մարդ

Գիշերը կրակոցներ են հնչել Շենգավիթի մետրոյի մոտ. սպանվել է 38-ամյա տղամարդ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երեք շաբաթ անց՝ նոր համալրում բանակի շարքերում. շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով