Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ քաղաքացիներին հորդորելով բնից ընկած թռչուն տեսնելու դեպքում լուսանկարել, հայտնել նաեւ վայրը, ժամանակը եւ այլ տվյալներ՝ զերծ մնալով թռչնին տուն տանելուց։

Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ արտառոց իրավիճակ, նոր վիրուս կամ հիվանդություն առկա չէ, բնական գործընթացներ են, որոնց միջամտում են մասնագետները։ Հայտարարությունն էլ հրապարակվել է գործընկեր հասարակական կազմակերպության «BirdsLine»-ի հետ համագործակցության արդյունքում, որը թռչունների հետ կապված խնդիրներով է զբաղվում։

Տվյալ ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց թռչունների վիրավորվելու պատճառները։

Դրանք մի շարք են, սակայն հաճախ կրկնվողները 2-ն են՝ թռիչքի ժամանակ էլեկտրական լարերի հետ բախումը եւ որսագողությունը, երբ կրակոցի հետեւանքով վիրավորված թռչուններն ընկնում են։

Ինչպես նշեց մասնագետը, նման դեպքերում մարդիկ պետք է տեղեկացնեն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, որովհետեւ երբ տարբեր պատճառներով բնությունից ինչ-որ թռչուն է վերցվում, հետագայում տեղափոխվում վերականգման, անհրաժեշտ է, որ այդ ամենն արձանագրվի։ Եթե առկա է որսագողություն, անհրաժեշտ կլինի այն հետաքննել։  

Ըստ նրա՝ իրենց հասարակական կազմակերպության կարեւոր գործառույթներից մեկն էլ թռչնի վերականգման հսկողությունն ապահովելն է, իսկ դրա ամենաարդյունավետ միջոցը ֆեյսբուքյան հարթակն օգտագործելով՝ նկարները, ահազանգերը ստանալն է։

«Մարդիկ տեղադրում են ինֆորմացիա, մենք կարողանում ենք բացի հսկողությունից նաեւ գործունեություն իրականացնել, պայմանավորվել, թե որտեղ է այդ թռչունը բուժվելու, վերականգնվելու, ինչ միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի որոշում կայացվի նորից բնություն բաց թողնելու մասին»,- իր խոսքում նշեց Աղաբաբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ հասկանալ՝ թռչունը որտեղ, երբ եւ ինչ ձեւով է բաց թողնվելու։

Մեր հարցին ի պատասխան՝ նա ընդգծեց, որ հայտարարության մեջ նշված զգուշացումը՝ տուն չտանելու վերաբերյալ, գրված է՝ առաջնահերթ գրանցելու եւ հետագա աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար․ «Եթե մարդը նկարի այդ թռչնին ու տեղադրի մեր խմբում կամ որեւէ այլ ձեւով տեղեկացնի, մենք իրենց կհուշենք, թե հետագայում ինչ պետք է անել»։

Աղաբաբյանի խոսքով՝ նման հայտարություններ պարբերաբար են արվում, սակայն պետք է նշել, որ այս շրջանում թռչունների ներգաղթ է կատարվում, հազարավորները հարավից անցնում են Հայաստանի տարածքով։ Նրանց մի մասը մնում է այստեղ, մյուս մասն ավելի հյուսիս է գնում։ Այս շրջանում փաստացի էլեկտրական լարերի հետ բախումն ավելի հաճախ է լինում։

Միայն նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներից մոտ 80 նման ահազանգ են ստացել։ Թիվը կոնկրետ չէ, քանի որ անցած տարի հստակ վիճակագրություն չեն անցկացրել։

Ահազանգերի զգալի մասը հիմնականում վերաբերում էր ծիծեռնակներին, ճնճղուկներին, նրանց բնից ընկած ձագերին։ Եղել են զանգեր նաեւ քարարծիվների, արագիլների եւ այլ թռչունների վերաբերյալ։ Նրանց համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել բնություն։

Աղաբաբյանն իր խոսքում հավելեց, որ ընկած թռչուններ տեսնելու դեպքում անհանգստանալ պետք չէ, քանի որ նման դեպք չկա, որ նրանք եւս վարակվեն COVID-19-ով, ավելին՝ նա հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներում տարածվել էր թռչնագրիպը, մեր երկրում ոչ մի այդպիսի դեպք չգրանցվեց, թեեւ հետազոտություններ կատարվեցին։

Ընկած թռչնին տեսնելու դեպքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին դիմելուց բացի, կարելի է տեղեկացնել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ ոստիկանությանը։

Տպել
5308 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը