Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

2020 թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ /հաճար/՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:

Հարկ ենք համարում ավելացնել, որ 2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:

Ընթացքի մեջ են գյուղատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:

Նշենք, որ մեր գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով, վերջիններիս կողմից այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:

Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից /Վրաստանից/:

Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:

Հայտատու շահառուներից 65%-ը ներդրումները պատրաստվում են ուղղել անասնապահության բնագավառ (մոտավորապես 50-55%-ը միայն անասնապահություն), մյուս մասը ըստ հերթականության` դաշտավարություն, այգեգործություն, ջերմատնային տնտեսություն և այլն: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են հիմնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից:

Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին, ապա պիտի փաստենք, որ «Կոտայք» ՋՕԸ-ն ամբողջ ծավալով իրականացնում է նախապատրաստական աշխատանքները: Վերջիններս հավաստիացրել են, որ ոռոգման սեզոնը մեկնարկելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու աշխատանքներին:

«Կոտայք» ՋՕԸ-ի կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է 0,5 կմ ոռոգման ցանցի նորոգման, 8.28 կմ ոռոգման ցանցի մաքրման և 4 ՀՏԿ- երի ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ:

Կոտայքի մարզում գյուղացիական տնտեսությունները լիարժեք պատրաստ են իրականացնելու գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները: Խոչընդոտ հանդիսացող միակ գործոնը եղանակային պայմաններն են:

Հուսանք՝ բնությունը բարեհաճ կգտնվի մեր գյուղացիական տնտեսությունների հանդեպ և եղանակային որևէ տհաճ անակնկալ չի խանգարի՝ գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:

Տպել
1198 դիտում

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Եթե պահպանենք կանոները, 3 շաբաթում կհաղթենք կորոնավիրուսին, եթե ոչ՝ կզրոյացնենք կառավարության ջանքերը. Դավիթ Պատրիկյան

Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ

24 ժամով դադարեցվել է Կառավարության N1 և N3 շենքերում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը

Աբովյան քաղաքի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Նիկոլ Փաշինյան

Սուրենավանի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից

Տոտալ արգելափակումների փուլ, պարետային ժամ, տնտեսական սահմանափակումներ. քննարկվել են բոլոր սցենարները. վարչապետ (ուղիղ)