Օժանդակություն հիվանդանոցներին, սննդի 200 փաթեթ՝ շահառուներին. ՇԹ Սոցիալ-կրթական կենտրոնն արտակարգ գրաֆիկով է աշխատում

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն արտակարգ դրության պայմաններում հենց արտակարգ ռեժիմով էլ աշխատում է: Նախադպրոցականներ, դպրոցականներ, դեռահասներ ու տարեցներ. շահառուների ոչ մի խումբ ուշադրությունից դուրս չի մնացել: Կենտրոնի տնօրեն Կարինե Գյադուկյանը ՀԺ-ի հետ զրուցում ասաց՝ բոլորին նյութական օգնությունից սկսած՝ մինչև հոգեբանական աջակցություն ցուցաբերվում է: Մայր Աթոռի ֆինանսական աջակցությամբ, պետության սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ 200 շահառուի արդեն տրամադրվել են սննդի փաթեթներ՝ ալյուր, շաքարավազ, ձեթ, նպարեղեն, ընդեղեն, մսի պահածոներ: Փաթեթներում հիմնականում չփչացող և առաջնային անհրաժեշտության մթերք է ներառնված:

«Ինչքան մեր ուսումնասիրություններն են ցույց տալիս, նաև իմ համոզմունքն է, որ մարդկանց մոտ այս պահին ավելի շատ անհանգստությունն է, քան իրական մեծ կարիքը: Հիմա չենք կարող ասել, թե ընտանիքներին մեր տրամադրած սնունդն իրենց ունեցածի հետ ինչքան ժամանակ կհերիքի: Սա ավելի շատ լրացուցիչ ապահովություն է տալիս մարդուն, որ ինքը սոված չի մնա: 12,400 դրամ արժողությամբ մթերք կա յուրաքանչյուր փաթեթում»,-ասաց Գյադուկյանը:

Մայր Աթոռի աջակցությունից զատ, սննդի 50 փաթեթ էլ եկեղեցու բարերարներ Արմեն և Հովհաննես Տոնոյաններն են նվիրել: Աջակցությունից օգտվել են սոցիալ-կրթական կնետրոնի շահառու ընտանքիներն ու թեմի քահանաներին դիմած կարիքի մեջ գտնվողները, նաև այն ընտանիքները, որոնց մասին քահանաներն են եղել իրազեկ:  

«Քանի որ Սոցիալ-կրթական կենտրոնի հիմնական ուղղվածությունը միայնակ տնտեսվարող կանանց հզորացմանն է ուղղված, և այսօր այդ հատվածը կարծես թե դուրս է մնացել այլ կազմակերպությունների և բարերարների ուշադրությունից, մենք շեշտը դրել ենք հենց միայնակ տնտեսվարող կանանց օժանդակելու, նրանց օգնելու վրա»,- նշեց կենտրոնի տնօրենն ու ընդգծեց՝ ցուցակներն ուղարկել են մարզպետարան, ճշտել, համեմատել են արդեն օժանդակություն ստացած ընտանիքների ցուցակների հետ, որպեսզի կրկնությունները բացառվեն:

Ըստ պատասխանատուի՝ սա մեկ նպատակով է արվել, որպեսզի օգնությունը լինի նպատակային, և հնարավորինս շատ ընտանիքի հոգս մի փոքր թեթևանա: Տրամադրված օգնությունը եղել է միանվագ, սակայն այս պահին սպասում են արտերկրի գործընկերների արձագանքին՝ հնարավոր նոր աջակցության ծրագրի ակնկալիքով:

Մինչ այդ շարունակում են աշխատանքն այլ ուղղությամբ: Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»-ին եւ Ինֆեկցիոն հիվանդանոցին Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը տրամադրել է ծածկոցներ, վերմակներ, Ինֆեկցիոնին՝ նաև հավելյալ անկողնային այլ պարագաներ՝ բարձեր ու սպիտակեղեն: «75 հատ էին ուզել իրենք, 35-ն արդեն տվել ենք, մնացածը մինչև շաբաթվա վերջ ենք տրամադրելու»:

Այս պահին Մայր Աթոռի աջակցությամբ կենցաղային օգտագործման 5000 դիմակ են կարում: Նաև շարունակում են իրենց հիմնական աշխատանքն օնլայն հարթակում շահառու խմբերի հետ: Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ շահառուները հիմնականում խնդիրներ ունեցող երեխաներ ու դեռահասներ են, որոնք 4 պատի մեջ փակված են մնացել և կանգնել լուրջ խնդիրների առաջ: Նրանց հետ անընդհատ կապի մեջ են հոգեբանը, սոցմանկավարժն ու սոցիալական աշխատողը: Աշխատանքներ են տարվում նաև ծնողների հետ. «Խնդիրները շատ տարբեր են, նախադպրոցական հասակից սկսած շահառուներ ունենք: Իրենք զբաղվածության դժվարություններ ունեն, դպրոցականների մոտ հեռավար կրթության հետ կապված գիտելիքների բաց կար, որն ամեն օր մեր մասնագետները լրացնում են, օգնում են և՛ ծնողներին, և՛ երեխաներին, որ կարողանան այդ ծրագրերից օգտվել, նաև ծնողներ կան, որ դժվարանում են ընդգրկվել պետական աջակցության ծրագրերում, ստուգում ենք տվյալները, բացատրում, թե ինչպես են օգտվելու պետական աջակցությունից»:

Եթե այս խմբերի հետ օնլայն շփումն արդեն կարգավորված է, նույնը չի կարելի ասել տարեցների մասին: Տատիկ-պապիկներին ուշադրության կենտրոնում են պահում ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով, ճշտում՝ ինչ կարիք ունեն, ինչ դժվարություն, ինչպես են: Այլ տարբերակ չկա, բայց մեկ ընդգծում ունի կենտրոնի տնօրենը՝ հասարակության ամենակենսուրախ, չընկճվող, չնահանջող հատվածը հենց տարեցներն են:

Տպել
2052 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել