Արցախում կորոնավիրուսի սոցիալական հետեւանքները չեզոքացնելու նպատակով միջոցառումներ են հաստատվել

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ հաստատվել են մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքները չեզոքացնելու նպատակով հաստատվել են հետեւյալ միջոցառումները.

1️. Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500 ՀՀ դրամի չափով:

 Միջոցառման շահառու են հանդիսանում՝

- մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ միակ ծնողը 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են (է) աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք.

- չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

- Շահառուներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելիս տվյալ ամսվա՝ Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստները չեն վճարվում՝ բացառությամբ.

- Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստների, որոնք վճարվում են՝ անկախ ընտանիքին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու հանգամանքից:

--Միանվագ ֆինանսական աջակցության և միանվագ նպաստի իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:

Մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(եր)ը:

2️. Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ նպաստների տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ նպաստ է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Միջոցառման շահառու են հանդիսանում մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

- երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել.

- միայնակ ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

-- Միանվագ նպաստի և միանվագ ֆինանսական աջակցության իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:

Մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ նպաստը ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(եր)ը:

3️. Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած չաշխատող միայնակ հղի կնոջը, ինչպես նաև չաշխատող այն հղի կնոջը, ում ամուսինը 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ չի ունեցել աշխատանք և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ աշխատանքի չի ընդունվել, տրամադրվում է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն:

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 263-Ա որոշման համաձայն.

 Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

--Աջակցությունը տրամադրվում է այն քաղաքացուն, ով չի հանդիսացել Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի N 262-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված միջոցառման (միանվագ նպաստի) շահառու:

Տպել
1448 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց