Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հերթական՝ արդեն 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառմանը կարող են դիմել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները, որոնք ՀՀ քաղաքացի են:
Միջոցառման շահառու են 3 խմբեր.
Առաջին խումբը բուհերի առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողներն են, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
Երկրոդ խումբն առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներ են, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
Երրորդ խումբը պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներն են, որոնց օժանդակություն կտրամադրվի ուսանողական վարկերի մասով։
1-ին խմբի մասին
Ավարտական կուրսերի սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով:
Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, իհարկե, եթե վճարումը կատարել է ֆիզիկական անձը:
«Այստեղ սահմանել ենք, որ եթե ավարտել են մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան, այդ դեպքում գումարը վերադարձնում ենք եւ վերադարձնում ենք բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում»,- ասաց Հարությունյանը։
Ընդ որում, այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը):
Այն ուսանողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվելու է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
2-րդ խմբի համար սահմանվել է, որ սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։
Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով:
Մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
1-ին եւ 2-րդ խմբերում ներառված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների հատկացրած գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
3-րդ խումբը վերաբերում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերին:
Այն սովորողներին, որոնց՝
Հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետությունից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետությունից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Թեմայի վերաբերյալ Կենտրոնական բանկն ասաց, որ այս պահին 11 հազար 150 ուսանողական վարկ ունեն, եւ հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար:
«Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաեւ գործող վարկերը դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսն իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի հաստատած երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,- ասաց Ջավադյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հստակեցրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում. «Այսինքն 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որեւէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»:
Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ. «Նաեւ ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո եւս մեկ տարի վճարում չանել, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:
Ստորեւ ներկայացնում ենք համապատասխան հաստատությունների ցանկը, որոնց վերաբերում է սա։
«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ,
«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ,
«Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
«Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ,
«Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ,
«Խաչատուր Ավովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնասրամ,
«Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ,
«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ,
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիուտ» ՊՈԱԿ,
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ,
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամ,
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ,
«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ,
«ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ,
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ,
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիուտ» ՓԲԸ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT