Գոռացել են՝ եղբորս դեղ տվեք, թե չէ հիմի կվառենք, կտրաքացնենք. հարձակում Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ի վրա

Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ի վրա երեկ՝ ապրիլի 25-ին, ժամը 18:00-ին հարձակում է տեղի ունեցել: Երեք քաղաքացի կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերի 5 դռների ապակիներն ու փականները կոտրելով հասել են մինչև բաժանմունք:

«Գլխավոր մուտքի դուռը կողպված է եղել, հատկապես այս արտակարգ դրության պայմաններում մեր հիմնարկ ընդհանրապես մուտքը չկա: Իսկ այն մուտքը, որով նրանք մտել են, նարկոդիսպանսերինն է, որն էլի ներսից կողպված է եղել: Էդքանը մտածել են, որպեսզի դուռը բացեն, կոտրել են ապակիները: Ամենայն հավանականությամբ սթափ չեն եղել, որովհետև այնպիսի դռների ապակիներ էլ են կոտրել, որոնք իրենց ընդհանրապես չի խանգարել ներս մտնելու համար: Ինչքան ապակիների հանդիպել են, կոտրելով հասել են նարկոլոգիական բաժանմունք, փշրել են նաև դեպի բաժանմունք տանող դռան ապակիները, բայց ճաղավանդակներն ամուր են, և բնականաբար չեն կարողացել առաջ գնալ: Այսինքն տեղը ու ճանապարհը հստակ իմացել են»,-ՀԺ-ի հետ զրույցում դեպքի մանրամասերը պատմեց Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Նադյա Վարդանյանը:

Նա ասաց, որ հարձակվողներից մեկը իրենց հիվանդն է եղել: «Ինքը մեր մոտ եղել է, դատապարտված էլ է եղել նախկինում: Եկել են տաքսիով, վարորդը մի քիչ հեռու է կանգնել, իսկ երեքը գոռում-գոչյունով, ահավոր հայհոյանքներով սկսել են կոտրել դռների ապակիները: Իրենց դրել են կինոյի հերոս տղեքի տեղ, երեքով արագ-արագ ապակիները կոտրելով գնացել են առաջ: Այսինքն՝ եղել է մեր նախկին հիվանդը, նրա եղբայրն ու հավանաբար իրենց ընկերը: Գոռացել են՝ եղբորս դեղ տվեք, թե չէ հիմի կվառենք, կտրաքացնենք: Իրենց կարծիքով նարկոլոգիական բաժանմուքնում նարկոտիկներ կան»,-պատմեց Վարդանյանը:

Թմրադեղ պահանջելով և ապակիները կոտրելով եկել, հասել են նարկոլոգիական բաժանմունքի գլխավոր դռան մոտ: Կոտրել են նաև այդ ճաղապատ դռան ապակին, որտեղ էլ հանդիպել են հոգեբուժական բաժանմունքից այդ տարածք հասած բուժքրոջը: Վերջինս հստակ իմանալով, որ ճաղավանդակներն ամուր են, և իրեն որևէ վտանգ չի սպառնում, ցույց է տվել հեռախոսն ու բարձրաձայն ասել, որ զանգում է ոստիկանություն: Բայց մինչ այդ բուժքույրը հասցրել է հեռախոսով նկարել ինչպես հարձակվողներին այնպես էլ՝ տաքսին ու մեքենայի համարանիշերը: Դրանք հետագայում տրամադրել է դեպքի վայր ժամանած իրավապահներին: Տղամարդիկ, ըստ բուժքրոջ պատմածի, ապակիները կոտրել են ձեռքերով: Նաև վնասվել են, որովհետև տարածքում արյան հետքեր են եղել:

«Հենց լսել են, որ զանգում է ոստիկանություն, անմիջապես փախել են: Ոստիկանությունն իրենց շատ լավ ճանաչել է, մեր բուժքրոջ տրամադրած տվյալներն էլ օգնել են, որ ավելի արագ գտնեն: Դեպքից հետո`երեկոյան, ոստիկանները գնացել են իրենց տուն, ինքն էլ եղբայրն էլ փախած են եղել»,-ասաց Նադյա Վարդանյանը:

«Հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրենը բարեբախտություն է համարում, որ դեպքի պահին նորկոլոգիական բաժանմուքնում հիվանդ չեն ունեցել, նաև այն, որ դեպքի վայր է հասել ոչ թե տղամարդ սանիտարն, այլ բուժքույրը:

«Բա որ տղամարդ սանիտարներ ունեինք, նրանցից մեկը լիներ, էդ հայհոյանքների ժամանակ իրեն չզսպեր, ճաղավանդակներից փորձեր խփել, հազար ու մի բան կարող էր լինել: Իսկ մյուս բաժանմունքը հեռու է այս հատվածից, և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող բուժվողները ոչինչ չեն իմացել»,-ասաց Վարդանյանը:

Տնօրենը դեպքը համարեց ոչ այնքան վտանգավոր, որքան տհաճ ու վիրավորական: Վտանգավոր չէ, քանի որ ըստ նրա, իրենք պաշտպանված են, շենքում ճաղավանդակներ կան: Վիրավորական է ու տհաճ, քանի որ իրենց բուժած հիվանդն է իրենց վրա հարձակվել:

ՀՀ դատախազության փոխանցմամբ, դեպքի առիթվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
3555 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց