Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր ուզածն այն է, որ մարդիկ չհիվանդանան․ Փաշինյանը՝ տեղաշարժման թերթիկի մասին

ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, եւ օրենքի չիմացությունը որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ասաց, որ իրեն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք 500 մետր հեռավորության վրա գտնվող խանութ են գնացել եւ տուգանվել։ Միքայելյանը հավելեց նաեւ, որ այդ քաղաքացիները վճարունակ չեն։ Վարչապետ Փաշինյանն ի պատասխան՝ ասաց, որ միշտ էլ կարելի է պատճառ գտնել, ասել՝ ես չգիտեի, չեմ իմացել։

«Իհարկե, մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, եւ մարդիկ շարունակում են վարակվել, նաեւ այդ քաղաքացիների պատճառով եւ շնորհիվ է»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ դա նաեւ այն բանի արդյունքն է, որ քաղաքացիները սահմանափակումներին լուրջ չեն վերաբերվում։ «Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր ուզածն այն է, որ մարդիկ չհիվանդանան»,- ասաց վարչապետը՝ շեշտելով նաեւ, որ խնդիրն այն չէ, որ մարդիկ դուրս չգան, այլ, որ արձանագրեն։

«Ժողովո՛ւրդ ջան, գոնե հիմա այդ խոսակցությունները, որ սուտ է, չկա կորոնավիրուս, խաղ է, սարքած է, դադարեցրեք։ Եկեք մաքսիմումն անենք, որ մեզ վրա մեղք չվերցնենք մեր հարազատների կորստի համար»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
753 դիտում

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

Գյումրիում 3 մեքենաների վթարի հետեւանքով մեքենաներից մեկը բախվել է ռեստորանի պատին. կա տուժած

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները՝ կորոնավիրուսի բուժման համար

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը