2016 թվականին ՄԻՊ-ը ստացել է 5113 դիմում-բողոք, 2019-ին՝ 13.140․ Թաթոյանը ներկայացրեց անցած տարվա գլխավոր ձեռքբերումը

2019 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա շեշտեց, որ միայն դիմումների ու բողոքների, սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը աճել է գրեթե 3 անգամ։ Ըստ Թաթոյանի ներկայացրած տվյալների՝ 2016 թվականին ստացվել է 5113 դիմում-բողոք, 2017-ին՝ 6417, 2018 թվականին՝ 10.754, իսկ 2019 թվականին՝ 13.140։ Նրա խոսքով՝ 2020 թվականն արդեն իսկ առավել ծանրաբեռնված է․ հունվարի 1-ից մինչ այս թվականի ապրիլի 30-ը ստացած դիմումներն ու բողոքները 75%-ով գերազանցում են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացածների թիվը։ Թաթոյանը շեշտեց, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր եւ այլ հատուկ հաստատություններ, մշտադիտարկման աշխատանքները, ՍԴ ներկայացվող դիմումներն ու հատուկ կարծիքները եւ մի շարք նմանատիպ տվյալներ։

«2019 թվականի ընթացքում սկզբունքային ձեռքբերումներ են արձանագրվել մեր միջազգային հեղինակության աճի հարցում։ ՀՀ ՄԻՊ-ը ներգրավված է միջազգային առաջատար փորձի ձեւավորմանը, մասնակցում է միջազգային դատական ատյաններում գործերի քննությանը, մենք անդամակցում ենք միջազգային կառույցներին ու այդ կառույցների կառավարման մարմիններին, իսկ մեր աշխատանքն արտացոլվում է միջազգային հեղինակավոր զեկույցներում որպես առաջատար փորձի օրինակ»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ միջազգային կառույցները նույնիսկ առաջարկել են ՀՀ-ի փորձը Պորտուգալիա, Թունիս, Մարոկկո, Հորդանան եւ մի շարք այլ երկրներում։

Թաթոյանը հայտարարեց, որ ՀՀ ՄԻՊ-ը միակ հաստատությունն է երկրում, որ օժտված է միանգամից 3 միջազգային կոնվենցիոն կարգավիճակով։ ՄԻՊ-ի պնդմամբ՝ 2019 թվականի գլխավոր ձեռբերումն է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող միջազգային անկախ հանձնախումբը ՀՀ ՄԻՊ-ին վերաշնորհեց անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ «Ա» միջազգային կարգավիճակով։

Թաթոյանը, ներկայացնելով դրական դինամիկա ունեցող տվյալները, այնուամենայնիվ, շեշտեց, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ բարձրաձայնեց դրանցից մի քանիսը։ ՄԻՊ-ի խոսքով՝ 2019 թվականի ընթացքում արձանագրվել են դրական զարգացումներ՝ կապված կենսաթոշակների վճարման, ժամանակի հաշվարկման, նպաստների վճարման համակարգի եւ մի շարք այլ հարցերի հետ։ Այդուհանդերձ, Թաթոյանը բարձրաձայնեց, որ սոցիալական ապահովության ոլորտում առկա են հրատապ լուծում պահանջող, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ։ «Առաջին հերթին պետք է առանձնացնեմ ոչ պատշաճ վարչարարությունը, որի հետեւանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները։ Այս խախտումները տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք են եւ ունեն համակարգային բնույթ»,- հայտարարեց Թաթոյանն ու շարունակեց, որ 2019 թվականի ընթացքում մերժվել են մարդկանց կենսաթոշակների մասին դիմումները՝ ձեւական պատճառաբանություններով։ Նրա խոսքով՝ մերժելու համար բավարարվել են օրենսդրական ակտերի մեխանիկական, մարդու իրավունքը խախտող մեկնաբանություններով։

ՄԻՊ-ի համոզմամբ՝ վիճահարույց է նաեւ երկրից դուրս գտնվող քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան 1 անգամ բանկ չներկայանալու դեպքում։ «Այս հարցը նույնպես արտացոլվել է զեկույցում եւ պետք է ստանա լուծում»,- հայտարարեց նա։

Ըստ Թաթոյանի՝ տարածված պրակտիկա է նաեւ համապատասխան մարմինների տեսուչների նպաստը չվճարելու սպառնալիքներ հնչեցնելը՝ կապված ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հետ։ Նրա կարծիքով՝ տնային այցելությունների դեպքում չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող տեսուչների գործողությունները վերահսկելու պատշաճ մեխանիզմներ։

Թաթոյանն առանձնացրեց նաեւ մի շարք խնդիրներ առողջության պահպանման իրավունքի հետ կապված։ Նա ասաց, որ մի շարք հիվանդություն ունեցող մարդկիկ բժշկական հաստատություններում ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Բացի դրանից, Թաթոյանը պնդեց, որ օրենսդրական թերի կարգավորումների եւ մի քանի այլ պատճառներով խախտվում է բժշկական գաղտնիքը։

«Հայաստանի դատական համակարգում առկա են խնդիրներ»,- ասաց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բողոքներն ու դատական պրակտիկայի դիտարկումները վկայում են, որ առանձին դատավորներ իրենց վարքագծով նույնիսկ վնասում են դատական համակարգի հեղինակությանը։ Նրա համոզմամբ՝ սա նաեւ այն բանի հետեւանք է, որ տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին, դատական համակարգի արդարացի պահանջներին։

Թաթոյանը չմոռացավ ընդգծել նաեւ մարդու ազատ խոսքի ազատության վերաբերյալ խնդիրները։ Նա, իհարկե, շեշտեց, որ այս դեպքում երկրում եղել է առաջընթաց, բայց եւ առանձնացրեց սոցցանցերում անհանդուրժողականության դրսեւորումները։ Նրա խոսքով՝ 2019 թվականի մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը։ «Պետք է ի սպառ արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսքը»,- ասաց Թաթոյանն ու հավելեց, որ այն բերում է վտանգավոր հետեւանքների։

Տպել
1459 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց