Աչաջուր գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին. ՔԿ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Վ.Ք.-ին, Ս.Ք.-ին և Յու.Ք.-ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, և վերջիններս հարցաքննվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Այս մասին տեղեկացնում է ՔԿ լրատվական ծառայությունը եւ նշում, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
735 դիտում

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի քայլերը ողջունում է․ կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին

Վարչապետը հրապարակել է գերությունից վերադարձած զինծառայողների անունները

Ադրբեջանում գտնվող գերիներից 15-ը վերադարձան Հայաստան

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում. Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

15 գերի է վերադառնում, նրանք ճանապարհին են. Փաշինյանը հայտարարել է Կարմիր գյուղում և լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. ՀԱԿ-ը Գյումրիում քարոզարշավ անցկացրեց

Հադրութի շրջանում այսօր ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Հրդեհ Զովունիում. այրվել է խոտածածկույթ

Ինչ ունեցվածք ունի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար «Անռիվա» ընկերությունների հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը

Ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի զարմիկը. shamshyan.com

Սև լճի շրջանում «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում. ՊՆ

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

Վարդենիսով Հայաստանը ոչ թե ավարտվում, այլ՝ Վարդենիսով սկսվում է Հայաստանը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, խնդիրը լուծվելու է խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում է

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

ՃՏՊ Էջմիածին-Մարգարա ճանապարհին. 30-ամյա վարորդը մահացել է

Մեր խնդիրն է, որ հունիսի 20-ին պահպանվի ժողովրդի իշխանությունը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութ)

Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը

Բագրատաշենի անցակետում հանդիպել են հայ և վրացի գործընկերները

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

ՀՀ-ն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. նախագահ

Մենք ուզում ենք Հայաստանում ապրող մարդը ոչ թե հպատակ լինի, այլ՝ քաղաքացի. «Քաղաքացիական պայմանագիրը» Ծովագյուղում է

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել

Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

«Քաղաքացիական պայմանագիրը» Գեղարքունիքում քարոզարշավը մեկնարկեց Սևանից (ուղիղ, լուսանկարներ)

Հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, առողջացել է 120 մարդ

Պետք է դադարեցնել ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը. ՄԻՊ

Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի դերը տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանման գործում. ԱՀ նախագահ

Մեծամորի ջրանցքում դի է հայտնաբերվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Ամասիայում բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում կիրականացվի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Ձայնագրությունը, որը կոմպրոմատ էր դառնալու իմ դեմ, հրապարակվեց, և հանրության նախատինքը պայթեց հենց իրենց գլխին. Փաշինյան

Աշխարհի՝ տնտեսապես ամենազարգացած 7 պետությունների առաջնորդների գագաթնաժողովը մեկնարկել է

ՀԷՑ-ի մոտ 500 աշխատակիցների ստիպելու են գնալ Քոչարյանի՝ Վանաձորում կազմակերպվելիք հանրահավաքին․ Civic․am

Հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ՓԾ տնօրեն Գասպարյանը դեպքի վայրում է