2 ամիս առաջ լյարդի փոխպատվաստման ենթարկված փոքրիկ Միքայելը տուն է վերադառնում

13/05/2020 schedule12:48

Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել եւ հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը՝ նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Բժշկական բարդագույն այս գործողությունները՝ նախավիրահատական, վիրահատական եւ հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիր»-ի եւ արտասահմանցի գործընկերների սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին եւ Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին՝ համբերատարության, վստահության եւ բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար: «Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները՝ իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը՝ պարգեւելով նրան երկրորդ կյանք՝ բառի բուն իմաստով»,- ասում է պրոֆեսորը:

Տպել
590 դիտում

Համաձայնություն է ձեռք բերվել զորամասերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ուղղությամբ

ՃՏՊ-ի հետեւանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Սարգիս Ղուլյանը

ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհուրդը անցկացնելու է թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ

Որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ. Հ. Հակոբյանն Ա. Վանեցյանի այսօրվա հայտարարության մասին

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի

Իսպանիայում ֆուտբոլային խաղերը վերսկսելուց հետո հնարավոր է՝ երկրպագուներին թույլատրեն մարզադաշտ գնալ

Վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից է․ Գաբրիել Բալայան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

Խորհրդարանական պետությունը չի ձեւավորվում թղթի վրա, այն ձեւավորվում է իրական կյանքում․ Վլադիմիր Վարդանյան

Թուրքիայում ապրող 16-ամյա Դավիթը արդեն հինգ տարի դպրոց չի հաճախում. նա ստիպված է աշխատել

ԱԺ նախագահը կառավարության ներկայացուցչին հորդորեց պահպանել ԱԺ ներքին հարցերին չմիջամտելու ավանդույթը

Հայտարարվում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո համաշխարհային սպորտի աստղերը միացել են ռասիզմի դեմ պայքարին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը. Արման Թաթոյան

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը և փաստաբանական դպրոցն իրականացնում են անվճար իրավաբանական օգնություն

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

ՀՖՖ նախագահը հանդիպել է Արցախի նախագահին. ֆուտբոլի զարգացումը Ա. Հարությունյանի ուշադրության կենտրոնում է