«Շատ լավ ստացվեց, ավելի, քան հեռավարը»․ Արցախի դաշտային դասերին նույնիսկ անձրեւը չի խանգարում

Արցախի Մարտունու շրջանի Վարանդա գյուղում Մարիամի ու Հեղինեի դասերն առավոտյան ոչ թե հեռախոսի առաջ են սկսվում, այլ դպրոցի բակում՝ դաշտային տարբերակով։ Ստեփանակերտից 30 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղի կրթական հաստատությունում՝ Հաղորտիի միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղում, դասերի կազմակերպման այլ ձեւ են գտել․ հեռավարի փոխարեն՝ դաշտային դասարան։

Եղանակը լավն է, անձրեւ չի գալիս, ուրեմն՝ խանգարող հանգամանքներ չկան։ Սեղաններն ու աթոռներն էլ իրարից հեռու են՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։

Գյուղի դպրոցի 20 աշակերտներին 9 ուսուցիչ է դասավանդում։ Նրանց մի մասն ապրում է հաստատության հարեւանությամբ եւ ամեն առավոտ դպրոցի հարակից բաց տարածքում սկսվում է դասը։ 

Հեռավար դասերից ամբողջովին չեն հրաժարվել․ կան ուսուցիչներ, որ այլ գյուղից են, եթե կապի խնդիր չի լինում, այդ առարկաներն առցանց են պարապում։

5-րդ դասարանցի Մարիամը գոհ է դասերն այսպես սովորելուց։ «Անգլերենն օնլայն ենք պարապում, ռուսերենը գալիս ենք դաշտային դասարան»,- այդ օրվա դասից մի փոքր բացակայելով՝ պատմեց նա։

Իր հետ դասարանում եւս 4 աշակերտ է սովորում։

Մնացած հարցերին արդեն տարեկից Հեղինեն է պատասխանում․ հավանել է դաշտային դասերը։ Գրատախտակի եւ այլ պարագաների բացակայությունն էլ խնդիր չէ․ ուսուցիչն ասում է՝ ինչպես անեն, իրենք էլ կարողանում են։ «Այսպես էլ լավ է, այնպես էլ (խոսքը հեռավարի մասին է), բայց որ կապ չկա, չենք կարողանում պարապել»։

Դժվարությունները հաղթահարում են բոլորով

Երբ փակվել են դպրոցները, սկսել են մտածել դաշտային դասարանի մասին։ Ինչպես դպրոցի տնօրեն Նաիրա Ուլուբաբյանը նշեց, գյուղում բոլոր դպրոցականները չէ, որ խելախոս կամ համակարգիչ ունեն, շատերի տանը մի քանի աշակերտ կա, բացի այդ միշտ չէ, որ կապը լավն է լինում։ Օրինակ՝ մեր զրույցի նախորդ օրը համացանց ընդհանրապես չի եղել, այդ դասը պետք է մյուս անգամ լրացնեն։

«Բոլորս էլ գիտենք, որ պատրաստ չէինք: Այս հիվանդությունը մեզնից չի հարցրել, նոր եկել։ Իսկ մինչ այդ երեխաներին չէինք թողում հեռախոսով գալ դպրոց կամ ընդհանրապես գյուղի աշակերտներն այդ թանկարժեք հաճույքից չեն կարողանում օգտվել»,- պատմեց Ուլուբաբյանը։

Սարքեր ստանալու համար՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն բազմիցս դիմել են, բացասական պատասխան չեն ստացել, սակայն դեռ հերթի մեջ են։ Մանկավարժներով խորհրդակցել են, խոսել ծնողների հետ, որոշել չսպասել մինչ հերթն իրենց հասնի։ Սկզբում փայտից մեծ կոճղեր են շարել, հետո դրանք փոխարինել նստարաններով։

Տնօրենը սկզբում վախեցել է՝ մտածել, միգուցե ճիշտ չեն անում, խոսել է կրթության բաժնի վարիչի հետ, հետո արդեն բաժնի ղեկավարն է դասալսման եկել ու իր հավանությունը տվել։ «Պատկերացրեք՝ շատ լավ ստացվեց, ավելի, քան հեռավարը»,- ասաց Ն․ Ուլուբաբյանը։

Հիմա, ճիշտ է, դժվարություններ կան, սակայն հաղթահարում են բոլորով։ Պարապում են, որ արձակուրդներին դասերը լրացնելու կարիք չլինի. Գյուղ տեղ է, որպեսզի երեխաները կարողանան ամառային արձակուրդներին իրենց ծնողներին օգնել»։

Չնախատեսված անձրեւը չի կարող խանգարել

Վատ եղանակները դաշտային դասարանի համար խնդիր չեն դառնում։ Դասաժամերն աշակերտների հետ նախորդ օրն են որոշում։ «Նայում ենք՝ եղանակը վաղն ինչպես է լինելու: Եթե տեսնում ենք, որ ժամը 12։00-ին փոխվելու է կամ շատ արեւոտ օրեր են, ավելի վաղ՝ առավոտ շուտ ենք սկսում մեր աշխատանքները, որպեսզի երեխաներն արեւի տակ շատ չմնան»,- պատմեց տնօրենը։

Ծնողների հետ նույնպես կապի մեջ են, որպեսզի եթե 100 %-ով չէ, գոնե 90 %-ով կարողանան աշխատանքներն անել։

Եթե հանկարծ դասի ժամանակ չնախատեսված անձրեւ է սկսվում, արագ բաժանվում են 3 փոքր խմբերի։ Հարեւանությամբ ապրող 3 ուսուցիչները դասը շարունակում են պատշգամբներում, որտեղ իրարից հեռու, ծածկի տակ դրված են աթոռները։ Այդպես, սակայն, հազվադեպ է լինում։

Ֆիզկուլտուրայի դասերը նույն հաճախականությամբ չեն անցկացվում․ մարզիչն այլ գյուղից է, ոչ միշտ է կարողանում գալ։ Դասերին փորձում են ֆիզկուլտ դադարներ տալ, որ լիցքաթափվեն դպրոցականները։

ԱՀ կրթության, գիտության, սպորտի նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ նախարարը նշել էր, որ գյուղերում կարող են նման կերպ իրականացնել դասեր։ Այս դպրոցն էլ որոշել է հետեւել օրինակին։ Նրա խոսքով՝ նման դպրոցներ էլի կան Արցախում, 2 շաբաթ առաջ էլ Վերին Հոռաթաղի դպրոցի ուսուցչի ու նրա աշակերտի լուսանկարներն էին տարածվել համացանցում, երբ դասն անցկացվում էր ցանկապատի տարբեր կողմերում:

Լուսանկարները ԱՀ ԿԳՍՆ ֆեյսբուքյան էջից

Տպել
2581 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից