Վաղարշապատում մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կազմակերպման կենտրոն կբացվի

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօր կայացած նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող 394 քմ մակերեսով տարածքը «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնելու և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել մտավոր խնդիրներ ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Շահառուների համար կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում զարգացնել և օգտագործել իրենց ստեղծագործական, գեղարվեստական և մտավոր ներուժը` առողջության, բարեկեցության համար նպաստավոր միջավայրում իրականացնելով սոցիալական ինտեգրում:

Արմավիրի մարզպետարանը հավելում է, որ «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Մարիամ Երիցյանը և Գուրգեն Զուրնաչյանը վերոնշյալ ծրագրի վերաբերյալ մանրամասները 2019 թվականի սեպտեմբեր ամսին քննարկել են ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, և վերջինս ողջունել է կազմակերպության նախաձեռնությամբ մարզում նման ծրագրի իրականացման գաղափարը` պատրաստակամություն հայտնելով մարզպետարանի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերել այն իրականություն դարձնելուն:

Այսօր արդեն համագործակցված աշխատանքի արդյունքում բարեգործական ծրագիրը կյանքի է կոչվում` ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելով շահառու խմբի անդամ հանդիսացող 18-65 տարեկան շուրջ 40 անձի:

Տպել
419 դիտում

Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է․ Թունյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում մեկուսացված անձանց թեստերի պատասխանները բացասական են

Պարետի սահմանած նորմերը խախտելու համար 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Հանձնարարականները չկատարելու դեպքում լինելու են նման որոշումներ. աշխատանքից ազատվել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը

Ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաներում հերթապահելու են. որոշ հաստատություններում կիրականացվի ռենտգեն հետազոտություն

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում կանգառներում

Դավիթ Բաբայանը նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. մահացել է 7 մարդ, առողջացել՝ 10-ը

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է