Եվրոպայում մասսայաբար թուլացնում են կարանտինը. աշխարհը մոտենում է վարակակիրների 5 միլիոն թվին

Այսօրվանից եվրոպական մի շարք երկրներ շարունակում են թուլացնել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումները:

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի տեղեկություններով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է արդեն 4,7 միլիոնը, մահացել է ավելի քան 315 հազար մարդ:

BBC-ն ներկայացնում է իրավիճակը աշխարհի մի շարք երկրներում:

Մասավորապես Իտալիայում այսօրվանից աշխատում են բարերը, սրճարաններն ու վարսավիրանոցները: Այդ բոլոր ոլորտների աշխատակիցները պարտադիր հաճախորդների հետ պետք է պահպանեն 1 մետր հեռավորություն եւ սպասարկեն միայն դիմակներով:

Իտալիան եվրոպական այն երկրներից է, որը չափազանց շատ է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Այստեղ վարակից 2 հազար մարդ է մահացել: Իտալիայի ՀՆԱ-ն, վերջին կանխատեսումների համաձայն, այս տարվա ցուցանիշներով անկում է ապրում մոտ 10 տոկոսով:

Եվրոպական շատ երկրների նման, Իտալիան հաղթահարել է կորոնավիրուսի պիկը՝ շնորհիվ մարտից գործող խիստ կարանտինային միջոցառումների: Այս կիրակի երկրում գրանցվել է ամբողջ մայիս ամսվա ընթացքում մահացությունների ամենացածր ցուցանիշը՝ 145 դեպք: Համաճարակի պիկին՝ մարտի 27-ին, իտալական հիվանդանոցներում մահերի թիվը գերազանցել էր 1 օրում 900-ի ցուցնիշը:

Իտալիայում եւ Վատիկանում կաթոլիկ եկեղեցիները պատրաստվում են վերսկսել աշխատանքների՝ սոցիալական հեռավորություն պահպանելով: Երկուշաբթի Սուրբ Պետրոսի տաճարն իր դռներն է բացել այցելուների առջեւ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի օրը կատարել է իր առաջին պատարագը՝հասարակության ներկայացուցիչների ներկայությամբ:

Կարանտինը կամաց-կամաց թուլացնում են Իսպանիայի որոշ շրջաններում: Երկիրը բաժանված է գոտիների, իսկ կարանտինը հանվում է փուլերով՝ տարբեր տարածաշրջաններում տարբեր արագությամբ:

Անցյալ շաբաթվանից ի վեր երկրի մեծ մասը մտել է կարանտինային միջոցառումների թուլացման «առաջին փուլ»՝ մինչև 10 հոգանոց խմբերով թույլատրվում է հավաքվել՝ դիմակների առկայության եւ հեռավորության պահպանման պայմաններում: Կինոթատրոնները, թատրոններն ու թանգարանները գործում են որոշակի սահմանափակումներով: Իսկ ահա իսպանական որոշ կղզիներ մտնում են կարանտինային միջոցառումների թուլացման «երկրորդ փուլ», երբ թույլատրվում է հանդիպել 15 հոգանոց խմբերով եւ բացվում են խոշոր առեւտրի կետերը:

Բարսելոնայում, մայրաքաղաք Մադրիդում եւ երկրի հարավարեւմտյան շրջաններում գրեթե բոլոր սահմանափակումները մնում են ուժի մեջ: Այդ շրջանները դեռ ոչ մի փուլում ընդգրկված չեն, սակայն այսօրվանից այնտեղ կբացվեն ոչ մեծ խանութներն ու կթույլատրվի հուղարկավորության արարողություններն անցկացնել մարդկանց մասնակցությամբ:

Բելգիայում կբացվեն տարրական եւ միջին դպրոցները՝ մեծ թվով սահմանափակումներով: Երկրում պահպանվում է կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի՝  համեմատաբար մեծ ցուցանիշը:

Հունաստանում եւս բացվել են տարրական դպրցները, Աթենքի Ակրոպոլիսն ու Հունաստանի բոլոր հնագիտական հուշարձանները: Դրանք փակված էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ արդեն ավելի քան 2 ամիս:

Երկրի նախագահ Կատերինա Սակելլարոպուլոն, պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները, առաջինն է այցելել Ակրոպոլիս՝ Աթենքի բլրի վրա կառուցված Հին Հունաստանի տաճարների հանրահռչակ համալիր:

Ռուսաստանում կորոնավիրուսն այցելեց ավելի ուշ, քան եվրոպական մյուս երկրներ, սակայն այժմ այն գտնվում է Covid-19-ից վարակվածության պիկում, թեպետ այսօր, վերջին 1 ամսում առաջին անգամ, գրանցվել է վարակի 9 հազարից ավելի քիչ դեպք:

Ռուսաստանում, Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով ՝ համաճարակի սկզբից ի վեր հաստատվել է Covid-19 վարակի 290 հազար դեպք, սա աշխարհում երկրորդ ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո եւ Մեծ Բրիտանիայից առաջ: Այնուամենայնիվ, վարակի կտրուկ աճը, ինչպես ասում են, կարող է լինել տեխնիկական. Ռուսաստանում վերջին շաբաթներին ամեն օր ավելի ու ավելի շատ քանակությամբ Covid-19- ի թեստավորումներ են իրականացնում:

Բրիտանական Քինգի քոլեջի գիտնականները պնդում են, որ կազմել են կորոնավիրուսային ախտանիշների ամենաընդարձակ ցուցակը ՝ օգտագործելով հատուկ ծրագիր:

Կրառելով քոլեջի կողմից մշակված հատուկ հավելվածը, գիտնականները հավաքել էին ախտանիշի տվյալները միլիոն ու կես բրիտանացիներից , որոնք գանգատներ ունեին Covid-19- ի նախանշաններից: Հետազոտողները ասում են, որ բժիշկներին հայտնի են վիրուսի ոչ բոլոր ախտանիշները, իրենք բացահայտել են այդպիսի 14 նոր ախտանիշ, որոնցից են, օրինակ, քնկոտությունը, հետքերի ու բծերի հայտնվելը  ձեռքերին ու ոտքերին:

Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն այսօր մեկնաբանել է պահանջն այն մասին, որ համաճարակի բռնկման մասին միջազգային հետաքննություն պետք է տարվի: Պահանջը պաշտոնապես ներկայացրել է Ավստրալիան: Նախօրեին Ավստրալիայի պահանջին աջակցել եւ դրան միացել է 62 պետություն՝ ներառյալ Եվրամիության 27 անդամ երկրներ: Հետաքննության վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացվել է Միացյալ Ազգերի կազմակերպությանը:

«Բանաձեւում երկրների մեծամասնությունը համաձայնել է, որ համաճարակը դեռ չի ավարտվել: Բայց համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունն այս պահին առաջնային է, առայժմ անհապաղ հետաքննության ժամանակը չի եկել», - ասել է չինացի պաշտոնյան:

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում խանութներ են վերաբացվում: Դրանց թվում են Հարավային Կարոլինան, Մեյնը եւ Տեհասը: Սա առավելապես չի վերաբերում Նյու Յորքին, որն ավելի շատ է տուժել համաճարակի հետեւանքով, քան մյուս նահանգները: Տեհասում, ինչպես նախատեսվում է, օրերի ընթացքում կվերաբացվեն սպորտդպրոցներն  ու մի շարք ընկերությունների աշխատակիցները կվերադառնան աշխատանքի: Այսօր Արքանզասում բացվել է 3 խաղատուն, բայց՝ այցելուների սահմանափակ քանակով: Ամերիկյան խոշոր ավտոարտադրող ընկերությունները՝ General Motors-ը, Fiat Chrysler-ը եւ  Ford-ը այսօրվանից կրկին սկսել են մեքենաների հավաքումները: Աշխատակիցների համար դիմակները պարտադիր են:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ռեստորանային ցանցերի սեփականատերերի հետ հանդիպում է ունենալու՝ ռեստորանների մասով հետագա անելիքները որոշելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք այս պահի դրությամբ կորոնավիրուսի ցուցանիշներով առաջին 10 հորիզոնականներում գտնվող երկրների ցանկն ու ցուցանիշները.

  1. ԱՄՆ- 483. 873 դեպք
  2. Ռուսաստանի Դաշնություն- 200 678 դեպք
  3. Մեծ Բրիտանիա- 243 708 դեպք
  4. Բրազիլիա- 241 080 դեպք
  5. Իսպանիա- 230 698 դեպք
  6. Իտալիա- 225 435 դեպք
  7. Ֆրանսիա- 177 280 դեպք
  8. Գերմանիա- 176 369 դեպք
  9. Թուրքիա- 149 435 դեպք
  10. Իրան- 120 198 դեպք
Տպել
1619 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց