Հակառակորդի զորավարժությունների ժամանակ զինված ուժերը պետք է մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերվեն. փորձագետ

Արդեն 2 օր է՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։

Մասնավորապես Արդբեջանը մայիսի 18-ից հարձակողական բնույթի չհայտարարված լայնածավալ զորավարժություններ է սկսել՝ անտեսելով զորավարժության մասին տեղեկացնելու պարտավորությունը:

Ադրբենական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցում են մինչեւ 10 հազար զինծառայողներ, շուրջ 120 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Այս զորավարժությունը կտեւի մինչեւ մայիսի 22-ը:

Սրան զուգահեռ մայիսի 19-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է եռօրյա լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը եւ վարումը» թեմայով:

Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի եւ ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները եւ դաշտային վարժվածությունը:

Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով: Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ այսօր Ազգային ժողովում անդրադարձավ իրականացվող զորավարժություններին։

Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությանը Բալայանը նշեց, որ առանց պլանավորելու հնարավոր չէր այս ծավալի զորավարժություն անել։ Նա չբացահայտեց՝ ունեցել են դրա իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, թե ոչ՝ նշելով, որ դա շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար. «Բայց դա չհայտարարված զորավարժություն էր, կան որոշակի միջազգային պարտավորություններ եւ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ երկիր, պարտավորություններ ունի, որը պետք է իրականացնի»։

Փոխնախարարն ընդգծեց՝ արդեն սովոր են հակառակորդի նման գործելաոճին, ե՛ւ որեւէ լարվածություն հայկական սահմանների համար դա չի առաջացրել։

«Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությունը նրանց գործողությունների, զորավարժությունների արդյունքում սպառնալիքի տակ է, տեղում ձեռնարկելու ենք կանխարգելիչ միջոցառումներ, մենք պատրաստ ենք։ Իհարկե, զգոնությունն ավելի բարձրացրել ենք, բայց որեւէ արտակարգ միջոցառում չենք ձեռնարկել, որովհետեւ մենք ամեն ինչ սպասում ենք հակառակորդից»,- նշեց Բալայանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները մեծ մասամբ ներքին սպառման համար են եւ սա էլ դիտարկվում է այդ շարքից մեկը։

«Ամեն ինչից տեղյակ ենք, քանի որ այդ զորավարժությունները իրականացվում են ՀՀ-ի, Արցախի, Պաշտպանության բանակի անմիջական վերահսկողության ներքո, այսինքն՝ մենք մեր դիտարկումը հակառակորդի տեղաշարժի, շեղման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների չենք դադարեցրել»,- ասաց ՊՆ փոխնախարարը։

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ցանկացած նմանատիպ զորավարժություն Հայաստանի համար կարող է սպառնալիք հանդիսանալ։

«Անսպասելիություն ապահովելու համար ցանկացած կողմ՝ պատերազմը սկսելուց առաջ կարող է զորավարժության քողի տակ զորքերը մոտեցնել որեւէ ուղղությամբ, տեխնիկան կենտրոնացնել՝ իբրեւ թե զորավարժություն են անում»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ 10 հազար զինծառայողների մասնակցությունը բավականին մեծ է. «Նաեւ բավականին մեծ թվով տեխնիկա են ներգրավել այդ զորավարժության մեջ։ Ընդ որում, միաժամանակյա զորավարժություններ են 2 ուղղություններով՝ այդ թվում Նախիջեւանում։ Ցանկացած դեպքում մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որ կարող է զորավարժությունը ցանկացած պահի վերածվել որեւէ գործողության»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում, որ Ադրբեջանն անտեսում է իր պարտավորությունը եւ նախապես չի տեղեկացնում իրականացվելիք զորավարժությունների մասին, Պետրոսյանցը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է ինչ-որ գործողություններ իրականացնել։ Չեմ կարծում, որ շատ լայնամասշտաբ։ Նրանք անընդհատ զորավարժություններ են անցկացնում մեծ մասշտաբի, հետո մի հատ էլ կարող է փոքր զորավարժություն անկացնեն եւ դրա ժամանակ անսպասելի հարված հասցնեն։ Իրենք անընդհատ զորավարժություն են անցկացնում, որ ինչ-որ տեղ սովորականի տպավորություն ստեղծվի։ Կարծում եմ, ընթացքում այդ զորավարժություններից ինչ-որ մեկը կվերածվի մարտական գործողությունների»։

Փորձագետն ընդգծեց՝ զինված ուժերը պարզապես պետք է նման դեպքերում մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերվեն, զգոնությունը ուժեղացնել եւ սպասել համապատասխան ուղղությունների վրա հակառակորդի գործողություններին։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի զորավարժությունն է առիթը, որ մայիսի 19-ից ՀՀ ՊՆ-ում եւս զորավարժություններ են մեկնարկել, Պետրոսյանցը պատասխանեց. «Մեզ մոտ ավելի շատ պլանային են այդ զորավարժությունները։ Ուղղակի, երբ հակառակորդի կողմից  նման զորավարժություններ են սկսվում միանշանակ մեզ մոտ մարտական պատրաստակամությունը բերվում է ավելի բարձր աստիճանի, որ պատրաստ լինենք, եթե հանկարծ ինչ-որ մի խնդիր լինի՝ կարողանանք արագ լուծել»։

Երեկ էլ Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ մայիսի 19-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության եւ ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնիկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին եւ կառավարվում է հեշտությամբ: Իսկ արդեն առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ եւ իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձագետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս սարքի մասին հայտարարելն իր մեջ մեսիջ է պարունակում եւ ի՞նչ կտա այս սարքը զինված ուժերին, ինչին ի պատասխան նա ասաց. «Միանշանակ սա որպես մեսիջ կարելի է համարել եւ զգուշացում ադրբեջանական կողմին, որ մենք տիրապետում ենք նաեւ նման ժամանակակից տեխնիկայի եւ պատրաստ ենք իրենց ցանկացած գործողության»։

Նա կարծիք հայտնեց, որ հարվածային ԱԹՍ-ները ժամանակակից պատերազմի պայմաններում բավականին հզոր են:

Տպել
2001 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց