COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը. Արժույթի միջազգային հիմնադրամ

26/05/2020 schedule10:47

Կորոնավիուսի հետեւանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրին ազգային տնեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ եւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Այս հետեւանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական եւ տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց մարտի 16-ին հատուկ դրություն, որը մեղմացվեց եւ վերացվեց մայիսին՝ պահպանելով միայն մի շարք սահմանափակումներ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Հատուկ դրության վերացումից հետո հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ այս պահին հասնելով 7113-ի։ Մահերի թիվը կազմում 87 մարդ: Ըստ ԱՄՀ-ի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլարանոց օգնության եւ խրախուսման փաթեթ: Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց եւ սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաեւ կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ըստ ԱՄՀ-ի՝ ընդունվել են սոցիալական աջակցության 18 փաթեթներ:

Վրաստանում, որը տարածաշրջանում ամենաքիչ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է, այս պահին հիվանդների թիվը կազմում է 731 մարդ, մահացել է 12 հիվանդ: Կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց հատուկ դրություն՝ սահմանելով մի շարք սահմանափակումներ, ներառյալ՝ մասնավոր տրանսպորտի երկշաբաթյա օգտագործման արգելք, որը դադարեցվեց ապրիլի վերջին: Սահմանվեց պարետային ժամ երեկոյան ժամը 9-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Մայիսից սահմանափակումները սկսեցին մեղմացվել: Ապրիլի 24-ին կառավարությունն ընդունեց տնտեսության վերաբացման վեց փուլանոց ծրագիր, որը կընթանա մինչեւ հուլիս ամիսը: Յուրաքանչյուր փուլ կտեւի առնվազն երկու շաբաթ: Տնտեսական հակաճգնաժամային քայլերի ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, ներառյալ՝ օգնություն բնակչությանն ու բիզնեսներին կումանալ ծախսերի վճարման հարցում, գործազրկության նպաստի տրամադրում կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անհատներին, միանվագ օգնություն սոցիալական տարբեր խմբերին եւ այլ միջոցառումներ: Վրաստանում հատուկ ուշադրության կենտրոնում է տնտեսության առանցքային ճյուղերից զբոսաշրջությունը: Հարկային արձակուրդներ են սահմանվել ոլորտի տասնյակ հազարավոր ընկերությունների համար: Հունիսի 12-ից նախատեսվում է հյուրանոցների վերաբացում տեղական, իսկ հուլիսի 1-ից նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի հետ մեկտեղ տնտեսությունը մեծ վնասներ կրեց նավթի գների անկման արդյունքում: Այս պահին երկրում հիվանդների թիվը հասել է 4271-ի, մահացել է 51 մարդ: Իշխանությունները դիմեցին մի շարք սահմանափակումների, մասնավորապես՝ հավաքների արգելքներ, սահմանների փակում, ներքին տեղաշարժի սահմանափակում եւ այլն: Մայիսից սկսվեց հատուկ ռեժիմի մեղմացում: Կառավարությունը հայտարարեց 3 միլիարդ դոլարի օժանդակության տրամադրման մասին կորոնավիրուսից տուժած բիզնեսների համար: Դրա հետ մեկտեղ իշխանությունները մի շարք քայլեր ձեռնարկեցին ֆինանսա-բանկային համակարգում, ներառյալ՝ ուշացած վճարումների համար տուգանքների չեղարկում, վարկային կազմակերպությունների ստուգումների դադարեցում եւ այլն: Ադրբեջանի կառավարությունը 5 միլիոն դոլար աջակցություն տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Միացյալ Նահանգները շարունակում են առաջին տեղը զբաղեցնել աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ու զոհերի թվով: ԱՄՆ-ում այսօր արձանագրվել է ընդհանուր ավելի քան 1 միլիոն 650 հազար կորանավիրուսի հիվանդության դեպք: Մահացածների թիվը մոտենում է 98 հազարի: Տնտեսությունը ահռելի վնասներ է կրում համարավարակի արդյունքում: Ապրիլ ամսվա դրությամբ գործազրկությունն ԱՄՆ-ում հասնում է 15 տոկոսի՝ նախահամավարակային 4 տոկոսի փոխարեն: ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց վարչակազմի առաջարկած տնտեսական խրախուսման ավելի քան 2 տրիլիոն դոլարանոց փաթեթը, որը նախատեսում էր ուղիղ ֆինանսական միանվագ օգնություն բնակչությանը, մանր ու միջին բիզնեսներին օժանդակություն, տուժած ոլորտների տնտեսավարողներին ֆինանսական օգնության ցուցաբերում: Նահանգային եւ դաշնային իշխանությունները մանր ու միջին ձեռներեցներին օգնություն են ցուցաբերում դրամաշնորհների ու արտոնյալ վարկերի տեսքով: Բացի այդ, հարկային հայտարարգրերի ներկայացման ժամկետները հետաձգվեցին մինչեւ հուլիս ամիս: Վերջերս Ներկայացուցիչների պալատը, ուր մեծանմասնություն են կազմում դեմոկրատները, ընդունեց 3 տրիլիոն դոլարի խրախուսման նոր փաթեթի մասին օրինագիծ, որը օրենքի ուժ ստանալու համար դեռեւս պետք է հավանության արժանանա հանրապետականների մեծամասնությամբ ԱՄՆ Սենատում եւ ստորագրվի նախագահ Թրամփի կողմից: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը չի բացառել, սակայն, նոր փաթեթի ընդունման հնարավորությունը մոտ ապագայում:

Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի՝ Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային եւ ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը եւ այլն: Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռեւս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաեւ համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով:

Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիան է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեղում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան՝ 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան եւ Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով եւ Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը:

Տպել
2751 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց