Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը որոշ չափով կառուցողական էր։ Այս կարծիքին է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած նիստը, որը ձգվել է մինչեւ ուշ երեկո, վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձությունների վերաբերյալ էր՝ ԲՈԿ նախագահի աշխատանքից ազատման դիմումի եւ դրա պատճառներից մեկի, երբ Գոգյանը պնդում էր, որ, չնայած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ կան, նա շարունակում է պաշտոնավարել, քանի որ ունի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի հովանավորությունը։

Թեեւ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել էր, որ նիստն ուղիղ հեռարձակվելու է, հանձնաժողովի որոշմամբ՝ այն ընթացավ դռնփակ։

Մեզ հետ զրույցում Սմբատ Գոգյանը նշեց, որ հանդիպումը բավականին երկար է տեւել, եւ ընթացքում շոշափվել են բավականաչափ հարցեր։ Դրանց մասին առավել մանրամասն դեռ չցանկացավ խոսել՝ նշելով, որ մի քանի օր պետք է սպասել։

Գոգյանը նաեւ չմեկնաբանեց, թե արդյոք հանդիպման ընթացքում լարված մթնոլորտ եղել է։

Հարցին՝ այդպիսի այլ հանդիպում նախատեսվո՞ւմ է, ԲՈԿ նախագահը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը կհրավիրի։

Նշենք, որ նիստին մասնակցում էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի վաղեմի ընկերն է, եւ հենց նրան էին մեղադրում հովանավորչության համար։

ԲՈԿ նախագահը զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով՝ սպասում էր, որ նախարարն այդ մասին ավելի շուտ խոսեր, իսկ ելույթին նորմալ է վերաբերվում։ «Իրավական պետություն է, բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները»,- նշեց նա։

Այն դիտարկմանն էլ, թե նշանակում է՝ ինքն ունի՞ անհրաժեշտ փաստեր, նկատեց՝ եթե չլինեին, չէի խոսի։

Հիշեցնենք, որ Հարությունյանը իրավապահների ուշադրությունը հրավիրեց հովանավորչության մասին Գոգյանի հայտարարության վրա եւ հաղորդեց հանցագործության մասին։ Նա նշեց, որ հարցը փոխանցում է իրավական դաշտ, եւ այնտեղ կորոշվի՝ հովանավորչություն եղել է, թե Գոգյանը զրպատում է:

Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու դիմում էր գրել մայիսի 14-ին: Վաչապետն այն դեռ չի ստորագրել: Նա հանդիպման էր հրավիրել Գոգյանին, հետո Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել Թամրազյանը: Այնուհետեւ հայտարարվեց ԱԺ-ում հանձնաժողովի նիստ հրավիրվելու մասին: Այս ողջ ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը լուռ էր, եւ միայն երեկ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ ստեղծված իրավիճակին: 

Տպել
4191 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել