Երևան
12 °C
Հայաստանում արդեն կարելի է հանձնել հակամարմինների թեստեր. նվազագույնը երկու լաբորատորիա՝ «Էկոսենս»-ը եւ «Պրոմ-թեստ»-ը, հնարավորություն են տալիս իմանալ՝ արդյոք ավելի վաղ վարակված եղել եք կորոնավիրուսային հիվանդությամբ, որի մասին այդ ժամանակ փաստորեն տեղյակ չեք եղել:
Երկու լաբորատորիաներից էլ մեզ ասացին, որ թեստերը բավական ճշգրիտ են (որոշակի տոկոսային հարաբերություն նշել հրաժարվեցին):
«Իմունոգլոբուլին G-ն ցույց է տալիս նախկինում վարակված եղել եք, թե ոչ: Թեստավորման արժեքն է 15 հազար դրամ: Մեզ մոտ ճշգրիտ գերմանական թեստեր են»,- ասացին «Էկոսենս»-ից:
«Թեստավորման պետք է մոտենալ անձնագրով, առնվազն երեք ժամ առաջ ոչ մի բան չեք ուտում, չեք խմում, չեք ծխում, քթի կաթիլներ չեք օգտագործում: Պատասխանը ստացվում է երկու աշխատանքային օրում, այն բավական ճշգրիտ է»,- հաղորդեցին «Պրոմ-թեստ»-ից: Այստեղ թեստավորումն արժե 20 հազար դրամ:
Մանրամասներ իմանալու համար «Էկոսենս»-ի ընդունարանից տրամադրեցին հեռախոսահամար, որին երեք օր շարունակ ոչ ոք չպատասխանեց, իսկ «Պրոմ-թեստ»-ում առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: Մեր հարցմանը պատասխանեց աշխատակազմի ղեկավար Սեւադա Գինոյանը: Նա հաղորդեց, որ կազմակերպության աշխատակիցները նմուշառում կատարում են ե՛ւ լաբորատորիայում, ե՛ւ տնային կանչերով (տնային կանչի արժեքն ավելին է՝ կախված մեկ այցով վերցվող նմուշների քանակից): Գինոյանը տեղեկացրեց, որ հակամարմինների թեստի համար որպես նմուշ վերցվում է ներերակային արյուն:
Անդրադառնալով հարցին, թե այն քաղաքացիները, որ կասկածում են՝ վարակված են եղել կորոնավիրուսով, ե՞րբ է ճիշտ, որ հանձնեն հակամարմինների թեստեր, հավանական վարակումից քանի օր անց՝ Գինոյանն ասաց. «Մարդու վարակումից 10-11 օր անց հակամարմինները սկսում են ձեւավորվել, եւ արդեն հնարավոր է «գտնել» դրանք»: Կորոնավիրուսով վարակումից հետո օրգանիզմի ձեւավորած հակամարմիններն արդեն, նրա խոսքով, մշտապես առկա են լինում արյան մեջ. հակամարմիների թեստի հանձնելու համար ժամկետի որեւէ սահմանափակում չկա: «Իսկ վարակվելուց երկու շաբաթ անց արդեն թեստը հստակ ցույց է տալիս»,- նշեց Գինոյանը:
«Պրոմ-թեստ» լաբորատորիա կորոնավիրուսի հակամարմինների թեստ կատարելու համար դիմել է մոտ 60 հոգի, եւ մոտ 5 տոկոսի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ, այսինքն՝ բացահայտվել է, որ մարդը վարակակիր է եղել: Գինոյանի խոսքով՝ հետազոտությունների տվյալները լրացվել են այն համակարգում, որով պետությունն աշխատում է՝ ներառվելով հաստատված դեպքերի ցանկում:
Մեծապես կարեւորվում է թեստերի ճշգրտությունը, հնարավո՞ր է նշել ձեր կիրառած թեստերի ճշտության աստիճանը հարցին պատասխանելով՝ նա ընդգծեց, որ «ճշտություն» բառն այս պարագայում ճիշտ չէ. «Թեստերն ունեն առանձնահատկություններ, եւ դրանք տարբեր պոպուլյացիաների համար տարբեր են: Հիմա մենք կիրառում ենք գերմանական արտադրության «EuroImmun» կազմակերպության թեստերը, նախատեսում ենք շուտով նաեւ ամերիկյան թեստերով աշխատել»,- ասաց նա:
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ մասնավոր լաբորատորիաների թեստերի եւ դրանց ճշգրտության մասին տեղեկատվություն չունեն:
Մասնավոր լաբորատորիաների թեստավորումն անհատներին հնարավորություն է տալիս սեփական առողջության մասին ստանալ տեղեկատվություն, սակայն համակարգված տվյալներ երկրում կորոնավիրուսային վարակի տարածվածության եւ իմունային պատնեշի ստեղծման մասին տալ չի կարող: Ի պատասխան այն հարցին, թե մասնավոր լաբորատորիաների հակամարմինների թեստերի վիճակագրությունն ինչ-որ ձեւով համադրվո՞ւմ է պաշտոնական վիճակագրության հետ՝ Նիկողոսյանը նշեց. «Նախարարությունը հակամարմինների թեստեր չի անում, եւ, ըստ այդմ, նաեւ նման վիճակագրություն չունենք»:
Նշենք, որ Հայաստանում մոտ մեկ ամիս առաջ դեռ հակամարմինների թեստեր չէին կատարվում, քանի որ աշխարհում կասկածի տակ էր դրանց ճշտությունը: Լաբորատորիաների անընդմեջ աշխատանքի արդյունքում քիչ ժամանակ անց բազմաթիվ երկրներ սկսեցին վստահել հակամարմինների թեստերին: Վերջերս իր ասուլիսներից մեկում նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ նախատեսում են հակամարմինների թեստավորում անել, սակայն միայն հետազոտական նպատակով:
«Բանակցում ենք մի ընկերության հետ հակամարմինների թեստեր ձեռք բերելու շուրջ: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներում դրանք կլինեն Հայաստանում, բայց դրանք օգտագործվելու են հիմնականում, գուցե նաեւ միայն հետազոտություն իրականացնելու համար, որպեսզի այսօր պարզենք իմունիտետ ունեցող քաղաքացիների շրջանակը եւ տոկոսն ընդհանուր պոպուլյացիայի մեջ, բայց ես կարող եմ հիասթափեցնել շատերին, որովհետեւ նման հետազոտություններն այլ երկրներում ցույց են տվել, որ միայն շատ փոքր տոկոսն ունի իմունիտետ կամ վարակվել է վիրուսով, եւ դա որեւէ կերպ չի կարող հանդիսանալ պաշտպանիչ պատնեշ մյուսներին չվարակելու տեսանկյունից: Մենք երկար ժամանակ պիտի պաշտպանվենք վարակվելուց, եւ կոլեկտիվ իմունիտետի մոտալուտ ժամանում չի լինելու»,- նշել էր նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT